00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վենետիկի հանձնաժողով. Սահմանադրություն, գեյ–ամուսնություններ և ոչ մի անձնական բան

© Sputnik / В. Павлов / Անցնել մեդիապահոցВид на город Ереван
Вид на город Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ հասարակությունը բացասաբար է վերաբերվում ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կողմից միասեռական ամուսնություններն օրինականացնելու առաջարկությանը

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանում մոտակա ամիսներին Սահմանադրական բարեփոխումների նախագծի շրջանակում հանրաքվե կանցկացվի, որը զգալի փոփոխություններ է նախատեսում Մայր օրենքում։ Նախագծի քննարկումներն արդեն եզրափակիչ փուլում են, և այսօրվանից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սկսել է քննարկումները երկրի քաղաքական ուժերի հետ։

Երկրի ղեկավարը օգոստոսի 21-ին խորհրդարան էր ուղարկել սահմանադրական բարեփոխումների ծրագիրը, որը մշակել էր մասնագիտացված հանձնաժողովը և որով, փաստացի, նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման կարգի։

Իսկ երկու օր առաջ Հայաստան են ժամանել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները` նպատակ ունենալով քննարկումներ անցկացնել քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հետ։

Միասեռական ամուսնությունները` որպես հայկական արժեհամակարգի սպառնալիք

Հավանաբար, հայ հասարակության մեջ ամենաշատը հակակրանք է առաջացնում Վենետիկի հանձնաժողովի կողմից` միասեռական ամուսնությունների արգելքը հանելու մասին առաջարկը։

Ավստրիայից հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարթերը նախօրեին հանրային քննարկումների ընթացքում ասել է, որ հանձնաժողովի մեկնաբանությունները որևէ կերպ ուղղված չեն հայկական ընտանիքի իրավունքների ոտնահարմանը և ավանդույթների քայքայմանը։ Պարզապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման համաձայն` միասեռական ամուսնությունները Եվրոպայում պետք է թույլատրվեն։

«Sputnik-Արմենիան» այդ հարցի շուրջ զրուցել է սոցիոլոգի և հոգեբանի հետ` փորձելով պարզել, թե որքանով է հայ հասարակությունը պատրաստ ընդունել այդ փաստը։

«Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը նշել է, որ Հայաստանի բնակիչները ոչ միայն պատրաստ չեն նման զարգացմանը, այլև նմանատիպ փոփոխությունների կարիքը չկա։

«Մենք կգնանք գերմանական ճանապարհով։ Բնակչության մոտավորապես 5%-ը, որոնք (համասեռամոլական) հակումներ ունեն, առաջվա պես շարունակելու են կենակցել, իսկ պաշտոնական ամուսնությունները կլինեն տղամարդկանց և կանանց միջև», – ասաց Ադիբեկյանը։

Ինչ վերաբերում է ժառանգության և իրավաբանական այլ հարցերին, ապա ինչպես կարծում է սոցիոլոգը, դրանք կարող են լուծվել նոտարի միջոցով` առանց ամուսնության ձևակերպման։

Ընտանեկան հոգեբան Աննա Բադալյանը նույնպես կարծում է, որ Հայաստանում անթույլատրելի է նման կտրուկ փոփոխություն արժեհամակարգում, ինչը կհանգեցնի  ավանդական ընտանիքի քայքայմանը։

«Հայաստանում բնակչության մեծամասնությունը դեմ է միասեռական ամուսնություններին, քանի որ այն բնական չէ, այն խեղաթյուրում է իրերի բնականոն ընթացքը», – ասել է Բադալյանը «Sputnik-Արմենիա» պորտալին։

Կայուն մեծամասնությունը, և ինչով են այն ուտում

Հիմնական նոր քաղաքական եզրույթներից մեկը, որը կսկսի օգտագործվել Հայաստանում, եթե սահմանադրական բարեփոխումների փաթեթն ընդունվի հանրաքվեի ժամանակ, «կայուն մեծամասնությունն» է։ Սա պայմանավորված է նրանով, որ նոր օրենսդրությունը պարտավորեցնում է նախագահին, որն ընտրվելու է ընտրիչների քվեարկությամբ, վարչապետ նշանակել կուսակցությունից կամ կուսակցական բլոկի թեկնածուին, որը կհաղթի խորհրդարանական ընտրություններում։ Ընդ որում, եթե խորհրդարանական ուժերի չկարողանան պայմանավորվել երկրի ղեկավարի թեկնածության շուրջ, ապա Ազգային ժողովը կցրվի։

Այսինքն, երկրի ղեկավարը կդառնա «կայուն մեծամասնության» ներկայացուցիչ։ Հարցն այն է, թե ինչպես է այն ձևավորվելու։ Ընտրությունների արդյունքում խորհրդարանում կայուն մեծամասնության բացակայության պարագայում առաջարկվում է քվեարկության երկրորդ փուլ անցկացնել, որին կմասնակցեն առավելագույն ձայներ հավաքած երկու կուսակցություն։ Իսկ երկրորդ փուլի հաղթողը լրացուցիչ մանդատներ կստանա։

Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը, Վենետիկի հանձնաժողովի հանդիպումը մեկնաբանելով, նշել է, որ քննարկվել են կետեր` կապված (խորհրդարանական ընտրությունների) երկրորդ փուլի հետ։

«Ես պետք է ասեմ, որ հարցն այն չէ` պե՞տք է, արդյոք, երկրորդ փուլ, այլ այն, թե  արժե՞ այդ դրույթն ամրագրել Սահմանադրության մեջ։ Ներկա պահին մենք քննարկում ենք այդ հարցերը և, կարծում եմ` կգտնենք փոխադարձ ընդունելի լուծում», – նշել է Հարությունյանը, ով սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի անդամ է։

Նա համոզված է, որ կառավարման խորհրդարանական կարգին անցնող երկրում կայուն մեծամասնության առկայությունը անհրաժեշտություն է, այնուամենայնիվ, հանձնաժողովի անդամի խոսքով, իրենք պատրաստ են հետագայում վերադառնալ այդ կետին և խմբագրական փոփոխություններ կատարել։

Վենետիկի հանձնաժողով. ոչ մի անձնական բան, զուտ բիզնես


Քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի անդամների երեկվա` այդքան սպասված հանդիպումը, ըստ էության, ոչինչ չպարզաբանեց։ Հայաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես միշտ, օգտագործեցին այն որպես առիթ` ևս մեկ անգամ հանրության առջև ցավոտ թեմաների, ներքաղաքական հակասությունների շուրջ ելույթ ունենալու։

Ինչ վերաբերում է հանձնաժողովի անդամների արձագանքին, ապա կարելի է այսպես ամփոփել` Հանձնաժողով են դիմել բարեփոխումների նախագծի վերաբերյալ փորձագետների կարծիքն իմանալու համար, ինչը և ներկայացվել է։ Ինչպես հետագայում այդ բարեփոխումները կանդրադառնան Հայաստանի զարգացման և ժողովրդավարացման վրա, եվրոպական փորձագետները չգիտեն։ Դա նրանց չի էլ վերաբերվում, քանի որ հանձնաժողովը ոչ մի տեքստ չի առաջարկում, այլ միայն որոշում է` համապատասխանու՞մ է տեքստը եվրոպական չափանիշներին, թե՞ ոչ։

Այն հարցին` կարո՞ղ է Վենետիկի հանձնաժողովը երաշխավորել, որ ներկայացված սահմանադրական փոփոխությունները Հայաստանը կդարձնեն ավելի ժողովրդավարական, Գրաբենվարթերը պատասխանել է. «Վենետիկի հանձնաժողովն այն մարմինը չէ, որ կարող է երաշխիքներ տալ, որ 2-3 տարի անց Հայաստանում ժողովրդավարությունն ավելի լավ վիճակում կլինի, քան այսօր։ Մենք տալիս ենք միայն գնահատական ներկայացված տեքստին` համապատասխանու՞մ է այն եվրոպական չափանիշներին»։

Դե ինչ… Սահմանադրական բարեփոխումների քննարկման գործընթացը շարունակվում է տարբեր մակարդակներով, և մոտ ժամանակները կորոշվի նաև հանրաքվեի ժամկետը։

Կարելի՞ է ասել, որ շարքային քաղաքացիները, որոնք պետք է քվեարկեն այս գլխավոր օրենսդրության համար, կողմորոշվել են իրենց դիրքորոշման հարցում։ Հազիվ թե, քանի որ փորձագետների և քաղաքական գործիչների բարձրաձայնած կարծիքները, տարբեր են, իսկ Վենետիկի հանձնաժողովը, որը կոչված է օբյեկտիվ լինել, ոչ մի պարզաբանում չմտցրեց գլխավոր հարցի վերաբերյալ` Հայաստանն ավելի լա՞վ կապրի սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո։

Լրահոս
0