00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Ուկրաինայի օրակարգն առաջ տանելը հակասում է ՀՀ շահերին. Գրիգոր Բալասանյան
09:47
5 ր
Ձյունիկ Աղաջանյան
Իշխանությունը փորձել է տարանջատել Սփյուռքը` թուլացնելով հայկական քաղաքական լծակները. Ձյունիկ Աղաջանյան
09:54
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի ՊՆ–ի հայտնագործությունների, «վարունգ» երեխաների և հայկական «լրտեսների» մասին

© SputnikАнжела Элибегова
Анжела Элибегова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանում նաև խմբագրել են նորածիններին տրվող անունների ցանկը։ Ցանկը վերանայելուց հետո անունների միջից հանել են Շյուշեբենդ (ապակեպատ պահարան), Ստական (բաժակ), Խիարա (վարունգ) անունները

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի– Sputnik. Նախորդ շաբաթ Ադրբեջանում մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը հերթական անգամ մի լավ «տրորվեցին»։ Լրագրող Ռասիմ Ալիևին ծեծելով սպանել էին միայն այն պատճառով, որ նա քննադատել էր իր հայրենակցին` «Գաբալա» ակումբի ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովին, ով անպարկեշտ ժեստ էր ցույց տվել կիպրոսցի երկրպագուներին։

Որոշ պատգամավորներ և հասարակական գործիչներ այդ իրավիճակում մեղադրեցին լրագրողին, իբր Facebook–ում գրառում կատարելուց առաջ հարկավոր է մի լավ մտածել։ Ադրբեջանի մամուլի խորհրդի ղեկավար Աֆլաթուն Ամաշևն իր հերթին հայտարարեց, որ «որոշ ուժեր ցանկանում են տեղի ունեցածը ներկայացնել որպես Ադրբեջանում խոսքի ազատության բացակայության օրինակ»։

Նշեմ, որ «որոշ ուժեր» կարող են առանձնապես ջանք չգործադրել. Ադրբեջանում իշխող վարչակազմն ինքնուրույն էլ է կարողանում վարկաբեկել ինքն իրեն։ Հատկանշական է իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների դատավճիռը, որի համաձայն, նրանք 8,5 և 7 տարվա ազատազրկման դատապարտվեցին։

Ընդ որում բոլորը հասկանում են, որ նման ծայրահեղ ծանր առողջական վիճակով նրանք դժվար թե ապրեն մինչև ազատվելը։ Դա հասկանում են նաև միջազգային կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք հերթապահ, պատրաստի նյութեր էին հրապարակել «չափազանց մեծ մտահոգության» և ամուսիններին ազատելու «կոչերով հանդես գալու» մասին։ Ընդ որում երկու կողմն էլ հասկանում են, որ իրենց գործողությունները բացարձակապես անօգուտ են։

Ի դեպ, «Հայաստանի օգտին լրտեսելու» մասին գործը, որը դարձել է նրանց ձերբակալման հիմնական պատճառը, անգամ չի ուսումնասիրվել դատարանում։ Յունուսները դատապարտվել են միայն «ֆինանսական մեքենայությունների» համար։ Մի երկրում, որը կոռումպացված լինելու աստիճանով աշխարհում առաջատար դիրք է զբաղեցնում, նման «ցուցադրական պատիժը» առնվազն ծիծաղելի է, թեև «հայ լրտեսների» գործով դատավարությունն էլ պակաս ծիծաղելի չի լինի։ Յունուսները, ովքեր սկզբունքորեն հասանելիություն չունեին պետական գաղտնիքի նկատմամբ, անգամ ցանկության դեպքում չէին կարող հայկական կողմին փոխանցել այնպիսի արժեքավոր տեղեկություններ, որոնք չի կարելի գտնել Ադրբեջանի վիճակագրության հարցերով պետական կոմիտեի կայքում կամ Վիքիպեդիայում։ 

Ադրբեջանում նաև խմբագրվել է նորածիններին տրվող անունների ցանկը։ Ցանկը վերանայելուց հետո անունների միջից հանել են Շյուշեբենդ (ապակեպատ պահարան), Ստական (բաժակ), Խիարա (վարունգ), Պորտագալ (նարինջ), Լիմոնա (կիտրոն), Անսամբլ անունները։ Ավելի վաղ Ադրբեջանի գիտությունների ակադեմիան հաստատել է «լուսանշանի սկզբունքը», որի համաձայն, պետական կառույցներն իրենք են որոշում երեխաների համար նախատեսված «հուսալի» և «արգելված» անունները, որոնք կարող են ընտրել ծնողները։ Հայկական անունները, իհարկե, հայտնվեցին «կարմիր» ցանկում։ Ի դեպ, այստեղ առաջանում է բավականին հիմնավոր մի հարց. իսկ նման պարագայում ի՞նչ պետք է անեն Ադրբեջանի Հանրապետության տարածքում իբր ապրող առասպելական «30 հազար հայերը», ի՞նչ անուններով պետք է անվանակոչեն իրենց երեխաներին, չէ՞ որ դա ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման ակնհայտ դրսևորում է։ Ադրբեջանցի պաշտոնյաների համար այս հարցում խնդիրներ չկան, ինչպես նաև Ադրբեջանում բնակվող այդ «30 հազար հայերի» համար։

Հայերի մասին այս շաբաթ հիշել է նաև ադրբեջանցի քաղաքագետ, համատեղության կարգով խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, ով Facebook–ի իր էջում հայտարարել է, որ «Կիլիկիայում բնակվող ծովահեն հայերը խաբել և դավաճանել են Սպարտակին» և «Սմբատ անունով ղարաբաղցի իշխանիկը խաբել է իր հյուրընկալությանը վստահած Բաբեկին»։ Արմնեթն անմիջապես սկսեց ծաղրի ենթարկել ադրբեջանցի պատգամավորի հայտարարությունները, ինչը դեմոտիվատորների հսկայական ալիքի վերածվեց։ Սակայն ադրբեջանցի քաղաքագետը դեռ պետք է բացատրություն ներկայացնի հայրենակիցներին Սպարտակի օրոք Կիլիկիայում բնակվող հայերի (մ.թ.ա. I դար), ինչպես նաև Բաբեկի օրոք Ղարաբաղում բնակվող հայ իշխանի մասին (IX դար)։ Ի դեպ, Բաբեկը ղեկավարել է իրանցի հուրամիտների ապստամբությունը Արաբական խալիֆայության դեմ։ Անհայտ է, թե ինչպես է նա ադրբեջանական ազգային հերոս դարձել։

Իսկ մինչ այդ ռուս միլիարդատեր և համատեղության կարգով այժմ նաև արցախցի գյուղատնտես Գերման Ստերլիգովը շարունակում է կոչ անել ադրբեջանական հասարակության խելամիտ հատվածին քննարկել Ղարաբաղի պատկանելիության մասին պատմական փաստերը։ Նրան պատասխանում է ադրբեջանական ԶԼՄ–ների կուռ երգչախումբը։ Գուցե Ստերլիգովը չի հասկանում, որ ամենաշատը ինչին նա  կարող է  հասնել, դա Ադրբեջանին «նախանձողների թշնամիների» ցանկում հայտնվելն է, կամ էլ հասկանում է և պարզապես հրապարակայնորեն շարունակում է ծաղրել ադրբեջանցի լրագրողներին։ Ամեն դեպքում, հայ տեղաբնակներին մեծ հաճույք է պատճառում այս ամենին հետևելը։

Օրինակ` 1news.az լրատվական գործակալությունը, պատասխան հարված տալով Ստերլիգովին, գրում է. «Ինչ վերաբերում է հայտնի խաչդաշերին, որոնց հայերը կոչում են խաչքարեր, ապա Ադրբեջանի, այդ թվում նաև Ղարաբաղի և Նախիջևանի տարածքում այդ տապանաքարերը պահպանվել են դեռևս Կովկասյան Ալբանիայի ժամանակներից, որը որևէ ընդհանուր բան չունի Հայաստանի հետ։ Նախիջևանի տարածքում հայտնաբերված ալբանական խաչդաշերի հատվածները, որոնք հայերն իրենց են վերագրում, էականորեն տարբերվում են հայկական խաչքարերից։ Մի խումբ տապանաքար–խաչքարեր տեղակայված են Ջուղա բնակավայրում (հին Ջուլֆա), Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, Արազ գետի ափին` Իրանի սահմանի մոտ»։

Առաջին հերթին, խաչքարը ՅՈւՆԵՍԿՕ–ում վաղուց ամրագրված է որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ «խաչդաշերի» և նման անմտություններից ապահովագրելու համար։ Երկրորդը` Կովկասյան Ալբանիան Հայաստանի հետ կապ է ունեցել գոնե այն պատճառով, որ միջնադարում եղել է սահմանակից պետություն, սակայն ադրբեջանցի պատմաբանները դժվար թե այդ մասին իմանան, նրանց նախնիներն այդ ժամանակ դեռևս ասպատակություններ էին մշակում Ալթայի տափաստաններում։ Բացի այդ, Կովկասյան Ալբանիայում քրիստոնեությունը տարածվել է հայ քարոզիչների և լուսավորիչների օգնությամբ։ Այս փաստը կարող են ժխտել, թերևս, միայն ադրբեջանցի պատմաբանները։

Թեև ժամանակակից Ադրբեջանի տարածքում հետք անգամ չի մնացել ալբանական և «ալբանացված» հայկական եկեղեցիների հայկական գրառումներից։ Դա, օրինակ, արվում էր այսպես։ 2004 թ.–ին, երբ Բաքվում Նորվեգիայի դեսպան Սթեյնար Գիլի աջակցությամբ «Norwegian Humanitarian Enterprise (Նորվեգիայի հումանիտար նախաձեռնություն) բարեգործական կազմակերպությունը որոշեց վերանորոգել և թարմացնել 1823թ.–ին Նիժ գյուղում կառուցված Սուրբ Եղիսեի եկեղեցին, աշխատանքները պետք է իրականացնեին տեղական ադրբեջանական իշխանությունները։ Նորվեգիայի դեսպանն այդ իրադարձությունների մասին գրում է. «2004 թ.–ի վերջին կամ 2005 թ.–ի սկզբին քերող սարքավորումներով եկեղեցու պատերի և  նրա շուրջ տեղադրված տապանաքարերի վրա արված բոլոր հայկական գրառումները ջնջվեցին»։

Ինչ վերաբերում է Նախիջևանին, ապա մի կողմ թողնենք այն փաստը, որ համաշխարհային պատմագրության մեջ հայերի տարածքի պատմական պատկանելիության մասին երկու կարծիք չկար, քանի դեռ ի հայտ չէին եկել ադրբեջանցի պատմաբանների նախնիները։ Ուշադրություն դարձնենք մի հատկանշական հանգամանքի. որպես «ալբանական» մշակույթի օրինակ ադրբեջանական կայքում նշված է Ջուլֆայի (Ջուղայի) հին հայկական գերեզմանատունը։

Ֆրանսիացի ճանապարհորդ Ալեքսանդր դե Ռոդը (1591-1660), ով այդ շրջան է այցելել 1648թ.–ին, գրում է. «Այդ քաղաքի (Ջուլֆա) պատերի հետևում, որը հիմա միայն անապատ է, ես տեսել եմ հայերի բարեպաշտության հիանալի արձան։ Այն մեծ տարածք է, որտեղ կան մարմարից պատրաստված մոտ տասը հազար տապանաքարեր, և բոլորը հիասքանչ կերպով փորագրված են։ Յուրաքանչյուր գերեզմանի վրա կարելի է տեսնել մեծ սպիտակ մարմարե քար` բազմաթիվ գեղեցիկ ֆիգուրներով, որոնք փորագրված են մեծ խաչի շուրջ։ Շատ հաճելի է տեսնել մեծ թվով մարմարե արձաններ»։

Հայտնի է, որ Ջուղան միջնադարում բարգավաճող հայկական քաղաք էր։ Սակայն 1604թ.–ին Աբբաս պարսից շահը բռնի ուժով տեղահանեց քաղաքի բնակիչներին Սպահան, որտեղ մինչև հիմա հայկական թաղամաս կա, որը հայտնի է որպես Նոր Ջուղա։ Բազմաթիվ ճանապարհորդներ այցելել են պահպանված ավերված քաղաքն ու այնտեղ գտնվող գերեզմանատունը։ Բրիտանացի արևելագետ Ուիլյամ Աուսլին քաղաք է այցել 1812թ.–ին և տեսել, որ այն բարձիթողի վիճակում է, նա գրել է. «Սակայն քաղաքի մեծ թվով բնակիչների մասին է վկայում հարուստ և մեծ գերեզմանատունը` գետի ափ տանող զառիթափ ճանապարհին, որը ծածկված է ուղղահայաց տապանաքարերի բազմաթիվ շարքերով»։

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ICOMOS) տեղեկության համաձայն, Ադրբեջանի կառավարությունը 1998թ.–ին ոչնչացրել է 800 խաչքար։ Եվ չնայած ոչնչացումը դադարեցվել է ՅՈւՆԵՍԿՕ–ի բողոքներից հետո, այն, այդուհանդերձ, վերսկսվել է չորս տարի անց։ 2003թ.–ի հունվարին 1500 տարեկան գերեզմանատունն ամբողջովին հողին հավասարվեց։ 2005թ.–ի դեկտեմբերին ադրբեջանական կանոնավոր զորքերը մասնատեցին և ինքնաթափ մեքենաներով տեղափոխեցին Ջուղայի պահպանված խաչքարերը։ Այնուհետև ինքնաթափերը շարժվեցին դեպի գետի ափն ու խաչքարերը թափեցին գետը, ինչը նկարահանել է իրանական կողմը։ Հայկական գերեզմանատան վայրում կառուցվեց զինվորական գերեզմանատուն։

2006թ.–ի հունվարին Եվրոպայի խորհրդարանը պաշտոնապես կոչ արեց Ադրբեջանին դադարեցնել ոչնչացումը, քանի որ խախտում էր ՅՈւՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության կոնվենցիան, իսկ նույն թվականի գարնանը Բաքուն արգելեց Եվրոպայի խորհրդարանի հանձնաժողովին շրջայց կատարել նախկին գերեզմանատան տարածքում։ Եվրախորհրդարանում բրիտանացի ներկայացուցիչ Չարլզ Տանոկն այսպես է բնութագրել տեղի ունեցածը. «Սա նման է Թալիբանի կողմից Բուդդայի արձանը քանդելուն»։


Իսկ հիմա հարց ադրբեջանցի պատմաբաններին` կարո՞ղ եք այցելել և «սելֆի» անել Ջուլֆայում «ալբանական խաչդաշերի» ֆոնին, ո՞չ, իսկ ինչու՞։


Այս շաբաթ վրիպեցին ոչ միայն ադրբեջանցի պատմաբանները, այլ նաև զինվորականները։ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ ադրբեջանական դիվերսիոն խմբերը ձեռնարկել են ներթափանցման երկու անհաջող փորձ։ Դրան ի պատասխան, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ԱՊԱ լրատվական գործակալությանը մեկնաբանելով դիվերսիաների հարցը, հայտարարեց. «Մենք բազմիցս կրկնել ենք և կրկին նշում ենք, որ հայկական կողմը, ցանկանալով լարել իրավիճակը, արժանի պատիժ է ստանում»։ Փաստորեն, ադրբեջանական կողմը, չգիտակցելով այդ փաստը, խոստովանել է, որ դիվերսիայի փորձ է ձեռնարկել, ինչին Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին հրավիրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությունը։ Ի դեպ, դիվերսիայի ձախողման մասին վկայում է նաև այն փաստը, որ օրեր առաջ Աղդամի ուղղությամբ տեղակայված դիրքերում կրծքին ստացած գնդակից մահացել էր ադրբեջանցի պրապորշչիկ Իբրահիմ Օսմանովը, որը զորակոչվել էր Գաղսկու շրջանից։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Լրահոս
0