Ростислав Ищенко

Կովկասն առանց Ռուսաստանի. երեկ, այսօր, վաղը

664
(Թարմացված է 16:18 03.06.2016)
Երկու տարի առաջ ԱՄՆ–ն Ռուսաստանին պարտվեց Սիրիայի իրադրությունը։ Մոսկվային ստորացնել չստացվեց, Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արևելքում ամրացան, ընդ որում` ամրացան հենց ԱՄՆ–ի դիրքերի հաշվին։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի–Sputnik. Երկու տարի առաջ ԱՄՆ–ն Ռուսաստանին պարտվեց Սիրիայի իրադրությունը։ Մոսկվային ստորացնել չստացվեց, Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արևելքում ամրացան, ընդ որում` ամրացան հենց ԱՄՆ–ի դիրքերի հաշվին։

Բայց Պետդեպի և ԿՀՎ–ի «ուժեղ տղաները», եթե նույնիսկ մտահոգվել էին, ապա ցույց չտվեցին։ Նրանք հեռացան ԻԼԻՊ–ի ահաբեկիչների կողմից հրահրվող քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիայից, իսկ իրենց ակտիվությունը տեղափոխեցին ուկրաինական հարթակ` հույս ունենալով վճռական պարտության մատնել Ռուսաստանին Դնեպրի ափերին։ Ու կրկին չստացվեց։ Չնայած կատարվածի ողջ բարդությանն ու ողբերգությանը` Մոսկվան չկարողացավ իրավիճակն աստիճանաբար թեքել իր օգտին։ Եվ ահա ԱՄՆ–ն մտածեց, թե ինչպես հեշտությամբ ազատվի իրեն քամող կիևյան ռեժիմից, որն իր ոչ ադեկվատությամբ և ագահությամբ սպառնում էր Ուկրաինան ԱՄՆ–ի համար նոր Վիետնամի վերածել (անիմաստ ծախսած ռեսուրսների ծավալներով և հեղինակության խաթարման մակարդակով)։

Մինչդեռ հանուն «ժողովրդավարության և էներգակիրների» պայքարողները չեն տրտմում և նոր հարթակ են փնտրում, որտեղ կարելի կլիներ վստահորեն «նեղել» Ռուսաստանին, քանի դեռ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի կրակը, ինչպես Սիրիայում, կոչնչացնի ռեժիմի հանցագործություններին ԱՄՆ–ի մասնակցության մասին վկայող ապացույցները։ Եվ Կովկասը սկսում է դանդաղ այրվել։ Սկզբունքորեն, հենց այդ տարածաշրջանից է ԱՄՆ–ն իր գունավոր հեղափոխություններով մտել հետխորհրդային տարածք։ Վրաստանում հեղաշրջում չստացվեց։ Հայաստանում և Ադրբեջանում փորձերն անհաջող էին։

Կովկասը բարդ տարածաշրջան է` մի շարք փոխադարձ պատմական վիրավորանքներով, դավանաբանական հակասություններով, տարածքային հավակնություններով և անձնական դրամաներով։ Հերիք է բոցավառել մի երկիր, այնտեղ իշխանության բերել արմատականների, և անկայունության ալիքն ամբողջովին կծածկի տարածաշրջանը, նույնիսկ կփորձի դուրս հորդել Հյուսիսային Կովկասի ռուսական ինքնավարություններում։ Առաջին հարվածը հասցվեց Հայաստանին, որը ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ է, դա նշանակում է, որ հարցականի տակ են ռուսական խոշորագույն ինտեգրացիոն նախագծերը։ Բայց, արդյո՞ք, միայն Ռուսաստանի համար է վտանգավոր գրոհը երևանյան իշխանությունների վրա։

Գործող իշխանության պաշտոնանկությունը Երևանում կհանգեցնի արմատական ուժերի` իշխանության գալուն, հարցականի տակ կդնի Գյումրու ռուսական ռազմակայանի գոյության շարունակությունը և ավելի կվատացնի Հայաստանի սոցիալ–տնտեսական իրավիճակը` վտանգելով առևտրատնտեսական գործակցությունը գլխավոր գործընկեր Ռուսաստանի հետ։ Ուկրաինայում կենսամակարդակի կտրուկ անկման խնդիրը 2014 թվականի փետրվարյան հեղաշրջումից հետո լուծվել է քաղաքացիական պատերազմին ուշադրությունը շեղելու միջոցով։ Հայաստանում քաղաքացիական պատերազմ ծավալելն ավելի դժվար է` այն ծավալը չէ, այլ ավանդույթներ, միաէթնիկ բնակչություն։ Բայց Հայաստանն ունի սառեցված հակամարտություն Ղարաբաղում, իսկ արտաքին պատերազմը ժողովրդին իշխանության շուրջ միաբանելու համար նույնիսկ ներքինից լավ է։

Այժմ շփման գծում սադրանքները սովորական բան են դարձել։ Կողմերը մեղադրում են միմյանց, իսկ ռուսական ռազմական ներկայությունը թույլ չի տալիս պարբերական փոխհրաձգություններին վերածվել մեծ պատերազմի։ Բայց Երևանում պոտենցիալ հեղաշրջումն արմատապես կփոխի իրավիճակը։

Այսօր Ռուսաստանը ոչ միայն լավ հարաբերություններ է պահպանում ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի հետ` Ադրբեջանի հետ գործակցությունը սրընթաց աճում է, իսկ Հայաստանը երկար տարիներ ռուսական ռազմական դաշնակից է։ Եվրոպամետ և հակառուսական կարգախոսներով հեղաշրջումն արմատապես կփոխի ռազմաքաղաքական հավասարակշռությունը։

Ադրբեջանի արմատական ուժերը, որոնք վաղուց պահանջում են երկրի ամբողջ տարածքի նկատմամբ Բաքվի ինքնիշխանության վերականգնման հարցը, նոր փաստարկ են ստանում։ Նրանք պնդելու են, որ այժմ ողջ Ռուսաստանը ռազմական առճակատման դեպքում մի կողմում կմնա։ Հայաստանի արմատական ուժերը կպնդեն, որ, «եվրոպական ընտրություն» անելով, երկիրն անպայման կստանա «քաղաքակիրթ աշխարհի» օժանդակությունը զբաղեցրած տարածքներն իրեն կցելու միջոցով։ Իսկ նրանք կունենան իրենց փաստարկը` Հայաստանն այսքանով բավարարված է, և զբաղեցրած տարածքների վերադարձի մասին խոսք չկա։ Իսկ Ադրբեջանը տարածքները վերադարձնելու համար պետք է հարձակվի։ Հետևաբար, նրան հեշտությամբ կարելի կլինի հայտարարել ագրեսոր և հրադադարի պայմանների խախտող։ 

Հասկանալի է, որ ոչ Եվրոպան, ոչ ԱՄՆ–ն չեն օգնի ոչ ոքի, եթե Կովկասում հակամարտությունը կրկին թեժանա։ Մոսկվայի երկու բարեկամական կառավարություններ ապակայունանում են։ Եթե երկու երկրներ, որոնցից յուրաքանչյուրի հետ գործակցությամբ Ռուսաստանը շահագրգռված է, պատերազմ են սկսում, Մոսկվան պետք է ինչ–որ մեկի օգտին ընտրություն անի կամ նշի Կովկասում ակտիվ քաղաքականություն անցկացնելու անզորությունը։ Ինչ ընտրություն էլ որ լինի, նա կպահանջի կովկասյան ուղղությամբ լրացուցիչ ռուսական ռեսուրսներ կենտրոնացնել։ Ուկրաինայի իրավիճակի անորոշությունը, ինչպես նաև Ադրբեջանից ընդամենը կես կիլոմետր հեռավորության վրա ԻԼԻՊ–ի ազդեցության աճը հաշվի առնելով` իրավիճակն ակնթարթորեն կարող է վերածվել  մեծածավալ անվերահսկելի ռազմական ճգնաժամի։ 

Այսինքն, եթե Ռուսաստանը դուրս մղվի Կովկասից և կորցնի տարածաշրջանում փոխզիջումային խաղաղությունը պահելու ընդունակությունը, ամբողջ տարածությունը Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջև ընդունակ է շատ արագ վերածվել մի մեծ խարույկի։ Ընդ որում` դրանից վատ կլինի և Թուրքիային, և Իրանին, և Ռուսաստանին։

Եվ եթե Մոսկվան տասնամյակներ շարունակ շշմեցնող զսպվածություն է ցուցադրում քաղաքացիական և հիբրիդային հակամարտությունների գոտիներում զինված ուժի օգտագործմանը, ապա, օրինակ, Թուրքիան Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում բազմիցս և հրետանի, և ավիացիա, և ցամաքային ուժերի ներթափանցում է օգտագործել սահմանակից տարածքում, սեփական սահմանի երկայնքով անվտանգության գոտու ուտիլիտար խնդրի լուծման համար։ Այդ խնդիրը չի լուծվել, իսկ Թուրքիային Սիրիայի պատերազմում լիարժեք ընդգրկվելուց կարողացել է հետ պահել միայն Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը։

Հաշվի առնելով Թուրքիայի և Իրանի միջև ավանդական հակասություններն ու մրցակցությունը, ինչպես նաև երկու երկրների ղեկավարության` ուժի կիրառման հակվածությունը` Կովկասի իրավիճակը շատ արագ կարող է վերադառնալ այն ժամանակներին, երբ Թուրքիան և Իրանն այնտեղ էին, իսկ Ռուսաստանը` ոչ։ Մինչ Ստամբուլի փադիշահները և Թավրիզի ու Շիրազի շահընշահները պայքարում էին Կովկասի ռազմավարական դիրքը վերահսկելու համար, մահմեդական խանությունների և քրիստոնեական իշխանական տոհմերի բնակչությունը հավասարաչափ տուժում էր ջարդից ու ավերածություններից, թշնամի պետությունների բանակների կազմակերպած…………..

Վերջիվերջո, դա հենց Ռուսաստանին է անհրաժեշտ ոչ թե կովկասյան պետությունների տարածքը, այլ բարեկամական կառավարություններ և բարգավաճող բնակչություն։ Ռուսաստանի համար Կովկասը մի բուֆեր է, որը փակում է նրան անկայուն Մերձավոր Արևելքից, իսկ Մոսկվան շահագրգռված է, որ այդ բուֆերը լինի բարգավաճման ասպարեզ, ոչ թե մշտական հակամարտության գոտի։

Մյուս կողմից, Թուրքիայի և Իրանի համար դա թիկունքային հատված է, որտեղից կարող է վտանգ գալ։ Ավելի վաղ այդ շրջանը պետք էր այնտեղ ընդդիմախոսի արմատացումից զերծ պահել։ Այդ իսկ պատճառով էլ և թուրքական, և իրանական բանակները նախանձախնդրությամբ ոչնչացնում էին տեղի բնակչությունը` չկա բնակչություն, տեղ չկա զորքերի տեղակայման համար։ Այն ժամանակահատվածի բանակները գոյություն են ունեցել այն տարածքի բնակչության հաշվին, որի վրա գտնվել են։ Չկա բնակչություն` ոչ ոք չի կերակրում զինվորին։ Նշանակում է, թշնամու բանակը եթե գա տարածաշրջան, ապա արագ կհեռանա, ինչպես եկել է։

Այսօր այս պետությունների անվտանգության համար թիկունքային շրջանում վտանգ կարող է ներկայացնել նույն ԻԼԻՊ–ը։ Եթե Կովկասում ապակայունացում սկսվի, ապա այսօր Սիրիայում և Իրաքում հարյուրավոր կռվող գրոհայիններ կհայտնվեն այնտեղ` արագ հարմարվելով տեղանքին։ Հաշվի առնելով, թե ինչպես էին թուրքերը լուծում քրդական խնդիրը և ինչպես էին իրանցիները լուծում Հարավային Ադրբեջանի խնդիրը, կարելի է հեշտությամբ ենթադրել, որ առանձնահատուկ մարդասիրությամբ ոչ Թեհրանը, ոչ Անկարան չեն տառապի, իսկ տեղի բնակչությունը, անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելիության, կդիտարկվի նրանց կողմից որպես ԻԼԻՊ–ի պարտիզանների պոտենցիալ բազա։

Հասկանալի է, որ նույնիսկ ամենավատ դրությունում Ռուսաստանում վաղ թե ուշ (ընդ որում` ավելի շուտ, քան ուշ) Կովկաս չի վերադառնա։ Բայց ահա այժմ հազարավոր խաղաղ քաղաքացիներ արդեն երբեք չեն տեսնի Ռուսաստանի վերադարձն Ուկրաինա։ Պարզապես այն պատճառով, որ ողջ չեն մնացել։ Այնպես որ ավելի լավ է, որ Ռուսաստանը Կովկասից չհեռանա։ Նույնիսկ ժամանակավոր կամ կարճ ժամանակով։

Ռոստիսլավ Իշչենկո, Համակարգային վերլուծության և կանխատեսումների կենտրոնի նախագահ

Խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի տեսակետի հետ

664
Արխիվային լուսանկար

«Գլխի դատարկ տեղը դուխով գրածներ». Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործով ԱԱԾ-ն 4 մարդ է ձերբակալել

274
(Թարմացված է 13:58 20.02.2021)
Հանցանք կատարելու կասկածանքով Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Արամ Սարգսյանը, Մհեր Ավագյանը բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ չորս անձ է ձերբակալվել «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան կեղծ էջը ստեղծելու, ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող, դրանք այլ կերպ արժեզրկող հրապարակումներ անելու համար, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը և ՀՀ զինված ուժերի մարտունակությունը կասկածի տակ դնող, ՀՀ վարչապետին և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղված մեղադրանքներ։

Ձերբակալվել են Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, նրանց ընկերներ Արամ Սարգսյանը և Մհեր Ավագյանը։

ԱԱԾ-ն գրում է, որ այս չորս անձինք «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ արցախյան պատերազմը մեկնաբանելիս խախտել են «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հաստատելու մասին» N1586-Ն որոշման 9.1 կետի սահմանափակումները՝ վնաս պատճառելով պատերազմական իրավիճակում գտնվող անձանց, հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:

Փաշինյանը հրահանգել է ամեն ինչ անել, որ մարզերում «հանգիստ նստեն տեղները». «Փաստ»

Բացի այդ, էջով նրանք կատարել են հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ և բռնության կոչեր, ինչպես նաև հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ և վիրավորանքներ, հանրության արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ, այն է՝ ՀՀ վարչապետի համակիրներին և ընտրություններին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կողմ քվեարկած ՀՀ քաղաքացիներին անվանելով «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ»։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Արամ Սարգսյանը, Մհեր Ավագյանը բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը ասաց, որ իր պաշտպանյալը այժմ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։

«Համապատասխան բողոք է ներկայացվել, ժամը 14:00-ին դատարանը կայացնելու է որոշում», - ասաց Գալստյանը։

Նա նշեց, որ մյուս ձերբակալվածների պաշտպաններն էլ են բողոքարկել իրենց պաշտպանյալների ձերբակալումը։

Այդ ձևով ընդունվել չի կարող․ ՄԻՊ-ը՝ հայտնի նախագծի մասին

274
թեգերը:
Կարեն Բեքարյան, Արա Սաղաթելյան, ֆեյք, Ձերբակալություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Ո՞րն է «ֆեյքերի» դեմ պայքարի արդյունավետ ձևը. Մարտիրոսյանը` նոր նախագծի մասին
«Ֆեյքերի ֆաբրիկաների» գործունեությունը կքրեականացվի. Ալեն Սիմոնյան
«Անհապաղ ներկայացրեք ապացույցներ». ԱՆ խոսնակը դիմել է ֆեյք լուրեր տարածողներին
Արխիվային լուսանկար

Արտաքին աշխարհի շահը, կամ ինչո՞ւ է Հայաստանում ուշանում իշխանափոխությունը

526
(Թարմացված է 21:38 17.02.2021)
Վարչապետ Փաշինյանը նոյեմբերյան պարտությունից հետո կարողացավ ուշքի գալ։ Որոշ կադրային փոփոխությունների միջոցով նա կարողացավ պահպանել նաև իրեն հավատարիմ կառավարությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik, ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնով

Փետրվարյան աշխուժություն

Երևանում բողոքի նոր ակցիաներ են ազդարարվել։ Ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է, որ փետրվարի վերջին շաբաթ օրը կանցկացնի 2021թ․-ի առաջին զանգվածային հանրահավաքը։ Ակցիայի նախապատրաստումը տեղի է ունենում հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հրապարակային ակտիվացման ֆոնին։ Թեև այնքան էլ ճիշտ չի լինի խոսել այն մասին, որ նրանք ինչ-որ պահի ամբողջությամբ դուրս են եկել խաղից։

Քոչարյանն ինքը Sputnik Արմենիային տված ծավալուն հարցազրույցում այդքան կտրուկ չէր խոսում իր վերադարձի վերաբերյալ ՝ ընդգծելով, որ «վերջին երկու-երեք տարին» ինքը կրկին մեծ քաղաքականության մեջ է։ Երկրորդ նախագահի քրեական հետապնդումը, որը, բացի իրավական կողմից, նաև ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, Քոչարյանին քաղաքական գործիչ էր դարձնում նույնիսկ այն դեպքում, եթե հանկարծ նա որոշեր լռության ուխտ անել և սկզբունքորեն հրաժարվել ցանկացած մեկնաբանությունից։

Մինչդեռ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին նույնպես նրա նախորդը քննադատական գնահատականներ էր տալիս Հայաստանի իշխանության աշխատանքներին և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին։

Իսկ եթե խոսենք Հայաստանի երրորդ նախագահի մասին, ապա նա նույնպես հայտարարություններ էր անում, նշանակալից հանդիպումներ էր անցկացնում դեռևս ներկայիս հասարակական աշխուժացումից առաջ։ Բայց այսօր, կարծես թե, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանից դժգոհողների համակարգման մակարդակն ու ինտենսիվությունն ավելի բարձր են, քան առաջ։

Ընդհանուր հարթակում փորձում են համախմբվել ոչ միայն պետության նախկին առաջնորդները, այլև Վազգեն Մանուկյանը՝ լեգենդար «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր հայրերից մեկը, հետխորհրդային Հայաստանի առաջին վարչապետը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վերջինից, եթե դատենք 2018թ․-ի դեպքերով, Քոչարյանը տեսականորեն կարող է որոշակի պահանջներ ունենալ։ Բայց այսօր այդ բոլոր կերպարները պատրաստ են համախմբվել հանուն երկրում փոփոխությունների։

Արդյո՞ք դա նշանակում է, որ հեռանկարում ընդդիմությունը շանս ունի։ Արդյո՞ք մենք կարող ենք խոսել այն մասին, որ իշխանությունները շփոթված են։ Թե՞ նման գնահատականն ընդամենը Փաշինյանի հակառակորդներին երազանքն է։ Աս հարցերին պատասխանելու համար հարկ է վերադառնալ 2020թ․-ի նոյեմբերի իրադարձություններին։ Դրանք, առանց չափազանցնելու, կարելի է դիտարկել որպես ներկայիս ներքաղաքական ճգնաժամի ելակետ։

Ղարաբաղյան օպտիկայի տարբերությունը

Հայաստանի վարչապետի համաձայնությունը հրադադարին՝ Լեռնային Ղարաբաղում տարածքային զգալի զիջումների գնով, շատերի կողմից ընկալվեց որպես դավաճանություն։ Երևանցի լրագրող Հայկ Խալաթյանը ստեղծված իրավիճակը բնութագրելու համար օգտագործեց «Հայկական Բրեստ-Լիտովսկ» փոխաբերությունը՝ նկատի ունենալով 1918 թվականին Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության և Գերմանիայի միջև կնքված կապիտուլյացիոն խաղաղ պայմանագիրը։

Մինչդեռ Ղարաբաղի ներկայիս հրադադարը նաև մեկ այլ պատմական զուգահեռ ունի, արդեն սեփական ազգային պատմությունից՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի Առաջին Հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև, 1920թ․-ի դեկտեմբերի 2-ին, որը հանգեցրեց Հայաստանի նշանակալից տարածքային «նեղացմանը»։ Հարյուր տարի անց տեղի ունեցավ նույնքան մասշտաբային վերադասավորություն։

Լեռնային Ղարաբաղի նախագիծը նշանակալի չափով ինստիտուցիանալացրեց հետխորհրդային հայկական պետությունը։ Բայց այստեղ պետք է սկզբունքային կարևորության վերապահում անել։ Այդ հակամարտությունը տարբեր կերպ է ընկալվել Հայաստանի ներսում և դրա սահմաններից դուրս։ Եթե հայ քաղաքական գործչի, փորձագետի և անգամ բնակչի համար Հայաստանը, ԼՂՀ-ն և նախկին ԼՂԻՄ-ի շուրջ զբաղեցված 7 շրջանները ներկայանում էին որպես անվտանգության միասնական համալիր, ապա Ռուսաստանում, ինչպես նաև Արևմուտքի՝ էթնոքաղաքական հակամարտության կարգավորման մեջ ներգրավված երկրներում, դրանք երեք տարբեր սուբստանցիաներ էին, որոնք պահանջում էին տարբեր քաղաքական-դիվանագիտական գործիքներ։

Սա հասկանալու դեպքում շատ ավելի հեշտ է բացատրել, թե ինչու է Մոսկվան 2020թ․-ի նոյեմբերից հետո խոսում Ղարաբաղի վերջնական չորոշված կարգավիճակի մասին, բայց միաժամանակ դրանից առաջ բազմիցս հայտարարել էր հայկական կողմից զիջումների անհրաժեշտությունից (խոսքը նախկին ԼՂԻՄ-ի շուրջ 7 շրջանների մասին է)։ Նաև ավելի պարզ է դառնում ռուս խաղաղապահների հայտնվելը Ղարաբաղում, ինչը դե ֆակտո կանխեց 1995թ․-ի «սերբա-ուկրաինական» սցենարի կրկնությունը։

2020-ի արդյունքները․ ինչպես Ղարաբաղը Կովկասը վերադարձրեց լրահոսի առաջին հորիզոնական

Հայաստանում, սակայն, միանգամայն այլ դիտանկյուն է։ Այդ պատճառով էր 2020թ․-ի նոյեմբերին այդ երկրի կառավարությունը բախվեց բողոքի զանգվածային ցույցերի։ Եթե չլիներ ղարաբաղյան ամպրոպը, ամենայն հավանականությամբ նման սցենարը լուրջ շանսեր չէր ունենա պարզապես այն պատճառով, որ իր իշխանության երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հիմնավորապես մաքրել էր քաղաքական դաշտը։ Նրա մի շարք ընդդիմախոսների դեմ քրեական գործեր են բացվել, իսկ իշխանության բոլոր ճյուղերը, ինչպես նաև ԼՂՀ ղեկավարությունը քայլ առ քայլ անցան վարչապետի և նրա կողմնակիցների վերահսկողության տակ։ Բայց Ղարաբաղում ռազմական պարտությունը (և անգամ ոչ այնքան բուն պարտությունը, որքան հրադադարի պայմանները) վճռեցին նոր օրակարգը։

Անցյալի և ապագայի միջև

Սակայն այդ ժամանակից արդեն երեք ամիս է անցել։ Իսկ իշխանությանը հաջողվել է տեղում մնալ, չնայած բուռն կանխատեսումներին այն մասին, որ ղարաբաղյան ուղղությամբ «հանձնվելուց» հետո Փաշինյանն իր աթոռին նույնիսկ մի քանի օր չի մնա։ Ուրեմն, ի՞նչ տեղի ունեցավ, որ դա չհանգեցրեց իշխանության անհապաղ փոփոխությանը։

Նախևառաջ, վաչապետին հաջողվեց պահպանել մեծամասնությունը Ազգային ժողովում, չնայած Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման փաստաթղթի ստորագրումից հետո եղան դեպքեր, երբ իշխանական դաշինքի անդամ պատգամավորները վայր դրեցին մանդատները։ Միաժամանակ վարչապետն ինքը, նոյեմբերյան պարտությունից հետո որոշակի ցնցում ապրելուց հետո, կարողացավ ուշքի գալ։ Եվ անգամ դադարեց գործել բացառապես արձագանքման շրջանակներում։ Որոշ կադրային փոփոխությունների միջոցով նա կարողացավ պահպանել իրեն հավատարիմ կառավարությունը։

Այնուհետև, ամանորյա տոների նախօրեին՝ 2020թ․-ի դեկտեմբերի 25-ին, Փաշինյանը հայտարարեց, որ «կառչած չէ վարչապետական աթոռից», բայց և «չի կարող անփութորեն վերաբերվել կառավարությանը, վարչապետի պաշտոնին, որն իրեն տվել է ժողովուրդը»։ Նա նաև նշեց «բոլոր հարցերի պատասխանը ստանալու միակ միջոցը»․ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս տարբերակն էր բարձրաձայնում նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Թվում էր՝ կարող է հիմք հայտնվել արտահերթ ընտրարշավի համար։ Հասկանալի է, որ իշխանություններին այդ միտքը չէր հիացնում, նրանք դրան ավելի շուտ հարկադրված էին արձագանքում։ Բայց պարզվեց, որ ընդդիմությունը ևս (ինչպես ներխորհրդարանական, այնպես էլ ԱԺ-ում մանդատ չունեցող) պատրաստ չէ ներքաշվել նախընտրական մրցավազքի մեջ։

Ընդդիմադիրներն իրավիճակը հետևյալ կերպ են տեսնում․ Փաշինյանի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձևավորում և միայն որպես երրորդ փուլ՝ ընտրություններ։ Իշխանության ընդդիմախոսները պատճառաբանություններ ունեն։ Չէ՞ որ եթե ընտրությունները գործող իշխանությունն անցկացնի, այն անխուսափելիորեն առավելություն կստանա. վարչական ռեսուրսը ոչ ոք չի չեղարկել։ Բայց արդյունքում երկու մինուսը մեկ պլյուս տվեցին։ Եվ այն կառավարության և անձամբ Փաշինյանի օգտին ստացվեց։

Ներկայիս իշխող կոնֆիգուրացիայում ոչ ոք արտահերթ ընտրություններ չէր ուզում (թեև վարչապետն առաջարկում էր առարկայական քննարկում անցկացնել այդ հարցի շուրջ)։ Արդյունքում՝ դրանք չեն լինի։ Փետրվարի 7-ին իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում հանդիպում անցկացրեց վարչապետի հետ։ Բանակցությունների հիմնական եզրակացությունը` արտահերթ ընտրությունները հանրության շրջանում պահանջարկ չունեն։

Ընդդիմությունը դրա հետ ոչինչ անել չի կարող։ Հակառակը, այն փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։ Վազգեն Մանուկյանի ընդդիմադիր արշավն առաջին պլան բերելը, ինչպես երևում է, չտվեց այն արդյունքը, որի հույսն ունեին Փաշինյանի քննադատները։ Ինչպես այս հոդվածի հեղինակին ասաց մի հայտնի երևանցի լրագրող՝ «եթե նախկին վարչապետը նույնիսկ քաղաքական ծանր քաշային է, միևնույնն է` նախկին է»։

Ամեն թփի տակ խաղաղապահ չկա. որքանո՞վ էր լուրջ դեկտեմբերյան սրացումն Արցախում

Շատ երիտասարդ հայերի համար «Ղարաբաղ» կոմիտեն և 1988թ․-ի իրադարձություններն այլևս հաջողության և առաջընթացի հոմանիշ չեն։ Բացի այդ, հարկավոր են թե՛ նոր դեմքեր, թե՛ նոր գաղափարներ։ Առավել ևս, որ հայ հանրության մեջ կա այն գիտակցումը, որ չնայած Փաշինյանի և գործող կառավարության բոլոր բացթողումներին ու սխալներին, անցյալի լեգենդները (առանց որևէ հեգնանքի) ներկայիս աշխարհաքաղաքական ստատուս քվոն կոտրելու ռեսուրս չունեն։ Ինչպիսի բրեստ-լիտովսկյան կամ ալեքսանդրոպոլյան համ էլ որ այն ունենա։

Այսօրվա դրությամբ Հայաստանում արտահերթ ընտրությունների հարցում շահագրգռված չեն նաև արտաքին աշխարհում։

Այսպես, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ արտահայտվել է այն մասին, որ Փաշինյանի պոպուլիստական քննադատությունը «հայրենասիրական դիրքերից» չի օգնելու ո՛չ ղարաբաղյան կարգավորմանը, ո՛չ Կովկասի ընդհանուր իրավիճակին, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ վարչապետը ուշքի է եկել ներքաղաքական ցնցումների առաջին շոկից։ Նրա կարգավիճակը չի կարելի հաստատուն համարել, իսկ առջևում հարյուրավոր հարցեր են` սկսած Ադրբեջանի հետ սահմանազատմամբ և վերջացրած սանիտարա-համաճարակաբանական իրավիճակով, տնտեսությամբ և անգամ ռազմական դրության ռեժիմով, որը չի չեղարկվել՝ չնայած հրադադարին։

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. քննարկվել է գերիների հարցը

Սակայն ներքաղաքական ռազմաճակատում նա առայժմ հաղթում է հակառակորդներին։ Հայաստանում մի քանի ամիս տևած բողոքների ակտիվությունը ցույց տվեց, որ գործող վարչապետի իրական այլընտրանքի դեֆիցիտ կա։ Եվ ռազմական դրությունն էլ նոկաուտի էֆեկտ չունի։

Վարչապետին քննադատողները պետք է հասկանան․ միայն անցյալին հղումներ անելով` ապագան անհնար է շահել։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ։

526
թեգերը:
Իշխանություն, քաղաքականություն, Սերգեյ Մարկեդոնով, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Իրավիճակը Ղարաբաղում փխրուն է․ Մարկեդոնովը՝ եռակողմ պայմանավորվածությունների մասին
Մոսկվայի համար կարևոր է կողմերին իրական բանակցությունների վերադարձնելը․ Մարկեդոնով
Ռուս-հայկական հարաբերությունները երկու-երեք անձանց շրջանակից դուրս են. Մարկեդոնով
Ծաղիկներ Եռաբլուրում. արխիվային լուսանկար

Փաշինյանը «Եռաբլուր» չի այցելել. նա Վազգեն Սարգսյանի փողոցի հուշարձանին է ծաղկեփունջ դրել

0
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։

Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։

Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

0
թեգերը:
ծնունդ, Երևան, Նիկոլ Փաշինյան, Վազգեն Սարգսյան
Ըստ թեմայի
Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը