00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բանակ 2015» համաժողովը. ռուսական պատասխանը` պատժամիջոցներին և ոչ միայն

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցМеждународный военно-технический форум "АРМИЯ-2015". День второй
Международный военно-технический форум АРМИЯ-2015. День второй - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դա նախօրոք չէր ծրագրվել, բայց բավական ազդեցիկ ստացվեց։ ԱՄՆ–ի ՌՕՈՒ–ի նախարարը հայտարարել էր, որ Ամերիկան նախատեսում է մեծացնել իր ներկայությունն Արևելյան Եվրոպայում, այդ թվում` հինգերորդ սերնդի կործանիչների հաշվին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Դա նախօրոք չէր ծրագրվել, բայց բավական ազդեցիկ ստացվեց։ ԱՄՆ–ի ՌՕՈՒ–ի նախարարը հայտարարել էր, որ Ամերիկան նախատեսում է մեծացնել իր ներկայությունն Արևելյան Եվրոպայում, այդ թվում` հինգերորդ սերնդի կործանիչների հաշվին։ Այս հայտարարության պատասխանը հնչել է «Բանակ 2015» խոշորագույն միջազգային ռազմատեխնիկական համաժողովում, որն ընթանում է մերձմոսկովյան շրջանում։

Ռուսաստանը համարժեք պատասխան կտա Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրներում ՆԱՏՕ–ի ուժեղացմանը, «Բանակ 2015» համաժողովի շրջանակում ՌԻԱ Նովոստիին է  ասել ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը։ Նա այդպես է մեկնաբանել ԱՄՆ–ի ՌՕՈՒ–ի նախարարի հայտարարությանն այն մասին, որ Ամերիկան ծրագրում է ավելացնել իր ներկայությունն Արևելյան Եվրոպայում, այդ թվում` F-22 հինգերորդ սերնդի կործանիչների հաշվին։

«Մենք համարժեք պատասխան կտանք։ Առաջին հերթին, մենք կտեսնենք, թե ինչպիսի գործողություններ կձեռնարկվեն, և համապատասխան կերպով կարձագանքենք դրանց` կախված նրանից, թե ինչպիսի սպառնալիք կծագի Ռուսաստանի ազգային անվտանգության համար»,– ասել է փոխնախարարը։

Ի՞նչ է «Բանակ 2015»–ը

«Բանակ 2015» առաջին միջազգային ռազմատեխնիկական համաժողովն անցկացվում է հունիսի 16-19–ը մերձմոսկովյան Կուբինկայում։ Ռուսաստանն այստեղ ներկայացնում է հայրենական պաշտպանական համալիրի շուրջ 5 հազար մշակումներ։

Համաժողովի նորաբաց ցուցադրության մակերեսը կազմում է շուրջ 100 հազար քմ։ Բաց հարթակներում ՌԴ պաշտպանության նախարարությունը ցուցադրել է սպառազինության և ռազմական տեխնիկայի 331 միավոր։

Այստեղ ցուցադրվում են ռազմական տեխնիկայի նմուշներ, որոնք տարբեր ժամանակներ եղել են խորհրդային և ռուսական բանակի սպառազինության կազմում։ Օրինակ, տանկերի հետահայաց զարգացումը Տ-55–ից մինչև Տ-80ՈՒ-Ե-1` գազատուրբինային ուժային սարքավորումով, ինչպես նաև պատմական տեխնիկա, որոնց շարքում լեգենդար Տ-34 տանկը, «Կատյուշան», ԳԱԶ–ԱԱ և այլն։

Բայց հիմնական շեշտը դրվել է ժամանակակից սպառազինությունների ցուցադրության վրա։ Դրանց շարքում են Կա-52 և Մի-28Ն ուղղաթիռները, «Վագր» զրահամեքենաները, «Իսկանդեր–Մ» օպերատիվ–մարտավարական համալիրները, «Ռակուշկա» ԲՄԴ-4Մ ի Զրահավոր փոխադրիչ մեքենա-ՄԴՄ դեսանտի մարտական մեքենաները, ՏՕՍ–1Ա ծանր հրանետային համակարգը, «Մստա–Ս» հրետանային համակարգերը, «Տոպոլ» շարժական գետնային հրթիռային համալիրը, «Նեբո–Մ» և «Նեբո–ՈՒՄ» ռադիոլոկացիոն կայանները, անօդաչու ավիացիոն համալիրներ, ինժեներական սպառազինության ժամանակից միջոցներ, օդերևութաբանական միջոցներ, կապի ժամանակից համալիրներ, շինարարական տեխնիկա, թիկունքի և բժշկական ապահովման տեխնիկա։

«Բանակ 2015» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին մասնակցում են ավելի քան 20 արտասահմանյան ընկերություններ։ Ամենամեծ ցուցադրություններից մեկը ներկայացրել են Բելառուսի ընկերությունները։ «Դա արտադրանք է սպառազինության և ռազմական տեխնիկայի և հաշվողական տեխնիկայի, ավտոմատացված կառավարման համակարգերի, սարքաշինության, անօդաչու համակարգերի և ծանր մեքենաշինության վերանորոգման ոլորտում»,– նշել են ՌԴ ՊՆ–ի ներկայացուցիչները։

«Արտահանվում է նաև սպառողական ապահովման արտասահմանյան արտադրանք, դիզելային գեներատորներ, ճանապարհային և շինարարական մեխանիզմներ, ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ, ռետինատեխնիկական համակարգեր և ավտոմեքենաների անվադողերի արտադրություն, հրետանային զենքերին հետևելու համակարգեր»,– նշել են ռուսական ռազմական գերատեսչությունից։

Ծովից մինչև երկինք

Ռուսաստանի ռազմածովային նավատորմը «Բանակ 2015»–ին ներկայացրել էր հեռանկարային ռուսական ավիակրի նախագիծ, որը կարող է տանել մինչև 90 թռչող սարքեր։ Նախագծին համապատասխան, որը մշակել է Կրիլովյան գիտական կենտրոնը, ավիակիրը կունենա 330 մետր բարձրություն, 40 մետր լայնություն, իսկ լրիվ ընթացքի արագությունը կկազմի շուրջ 28 հանգույց։

Նավը, համաձայն հայտարարված բնութագրերի, կտանի 80-90 տարբեր նշանակության թռչող սարքեր, որոնք կթռչեն երկու ցատկահարթակների և երկու էլեկտրամագնիսական սարքերի օգնությամբ։

Ավիաթևից բացի, հեռանկարային ավիակիրը պաշտպանության համար կստանա զենիթահրթիռային հրետանային համալիր` 4 մոդուլներից, և հականավային սպառազինության երկու գործարկման սարքավորումներ։

Բացի այդ, Նևսկի նախագծային–կոնստրուկտորային բյուրոն մշակել է դեսանտային նավի նախագիծ, որը կդառնա ֆրանսիական «Միստրալի» այլընտրանքը», ՌԻԱ Նովոստիին հաղորդել է համաժողովում աղբյուրը։

Նրա խոսքով` նորույթի արտադրությունը կարող է սկսվել արդեն 2016թ.–ին։ «Պրիբոյ» նախագծի ունիվերսալ դեսանտային նավը կունենա շուրջ 14 հազար տոննա ջրատարողություն և կկարողանա տանել մինչև ութ Կա–27 և Կա-52Կ ուղղաթիռներ։ Շինարարությունը նախատեսվում է սկսել արդեն 2016թ.–ին»,– հաղորդել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով` նավի վրա կտեղադրվի  «Պանցիր–Մ»–ը զենիթային համալիրը։ «Պրիբոյը» կարող է տեղափոխել մինչև 500 դեսանտայիններ և շուրջ 40-60 միավոր տեխնիկա։ Նավի երկարությունը կկազմի 165 մետր, լայնությունը` 25։

Նախագահը` գիտական վաշտերի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուբինկա էր ժամանել ուղղաթիռով։ Ցուցահանդեսին ծանոթանալուց առաջ ՌԴ նախագահը ուղեկցողների հետ բարձրացավ ցուցադրության դիտահրապարակ, որտեղ երևում էին բոլոր տաղավարները, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և սպառազինությունների նմուշները, որոնք ցուցադրված էին շենքից դուրս։

ՌԴ նախագահին ներկայացվեցին բարձր–տեխնոլոգիական արտադրանքի նմուշները, որոնց թվում էին տեղեկատվական համակարգերը։ Օրինակ` գիտական վաշտի զինծառայողների կողմից ներկայացված ծրագրային համալիրներից մեկը նախատեսված է ռազմական օդանավակայաններից, զորամասերից և այլ տարածքներից համացանցում հրապարակվող տեղեկատվության վերլուծության և վերահսկման համար։ Բացի այդ, ծրագիրը թույլ է տալիս հետևել տեղեկատվական ակտիվությանը մարտական գործողությունների և հատուկ օպերացիաների տարածքներում։ Մասնավորապես, համակարգը հրապարակված նյութերում բացահայտում է լուսանկարներ, որտեղ ներկայացված են տեղակայված տեխնիկայի կողային համարանիշները, այն դժվարացում է տարբերակել այդ լուսանկարներն արված վայրերի աշխարհագրական կոորդինատները։

«Կարծում եմ, որ սա ՌԱՀ–ի բավականին բարդ խնդիրների լուծման շատ հաջող միջոց է», – նշել է Պուտինը` խոսելով ՌԴ ԶՈւ–ի կազմում գիտական վաշտերի գործունեության մասին։

Իսկ ՌԴ նախագահի հաջորդ հայտարարությունը վերաբերում է միջազգային լսարանին։ Ավելի քան 40 նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ այս տարի կներառվեն ՌԴ միջուկային ուժերի կազմում, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

«Այս տարի միջուկային ուժերը կհամալրվեն ավելի քան 40 նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով, որոնք կկարողանան հաղթահարել հակահրթիռային պաշտպանության ցանկացած, անգամ տեխնիկապես ամենակատարյալ համակարգերը», – ասել է ՌԴ նախագահը։

Ռադիոլոկացիոն կայաններն ու պաշտպանությունը

Ռուսաստանում այս տարի կմշակվի օդային թիրախների բացահայտման նոր ռադիոլոկացիոն հանգույցը, տեղեկացրել է Վլադիմիր Պուտինը։

«Ապրիլին Արմավիր քաղաքում սկսվել է ռադիոլոկացիոն կայանի լայնամասշտաբ աշխատանքը, առաջիկա ամիսներին պետական մակարդակով պետք է փորձարկվի օդային թիրախների բացահայտման նոր ռադիոլոկացիոն հանգույցը։ Հետագայում այն կվերահսկի արևմտյան ռազմավարական ուղղությունը։ Այս տարվանից նմանատիպ հանգույց կստեղծվի նաև արևելյան ուղղությամբ», – ասել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք, որ ռադիոլոկացիոն կայանը օդային, ծովային և վերգետնյա օբյեկտների բացահայտման համակարգ է, որի օգնությամբ հնարավոր է որոշել օբյեկտների հեռավորությունը, արագությունն ու ձևերը։ ՌԼԿ–ի աշխատանքը հիմնված է ռադիոալիքների ճառագայթման և դրանց արտացոլումը օբյեկտներից գրանցելու վրա։

Պուտինը նաև վերահաստատել է Ռուսաստանի ԶՈւ–ի վերազինման ծրագրերը, 2020թ.–ին ռուսական բանակի զենքերի ժամանակակից նմուշների մասնաբաժինը պետք է ավելանա` հասնելով 70 տոկոսի, իսկ որոշ դեպքերում` 100 տոկոսի։

«Սրանք իսկապես լուրջ ցուցանիշներ են։ Հույս ունեմ, որ պաշտպանական–արդյունաբերական համալիրները, գիտական և կոնստրուկտորական կենտրոնները կգործադրեն բոլոր ջանքերը նախանշված ծրագրերի ժամանակին և որակյալ իրականացման համար», – ասել է ՌԴ նախագահը։

Պաշտպանական–արդյունաբերական համալիրն ու պատժամիջոցները

Հայրենական ՊԱՀ–ի զարգացման հարցը հատկապես սրվեց ՌԴ–ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ֆոնին Ուկրաինայի հարցում առաջացած տարաձայնությունների պատճառով։ Սառեցվեցին նաև Կիևի և Մոսկվայի կապերը, որոնք սերտորեն համագործակցում էին պաշտպանական ոլորտում։ Առաջացավ ներկրումը փոխարինելու անհրաժեշտություն։

Սակայն, ինչպես վստահեցրել են ռուս պաշտոնյաներն ու ՊԱՀ–ի ներկայացուցիչները, Ուկրաինայի և Եվրոպայի հետ համագործակցությունից հրաժարվելը չպետք է էապես ազդի բանակի վերազինման մասշտաբային ծրագրի իրականացման վրա։ 2011–2020 թթ.–ին այդ նպատակների համար հատկացվել է 20 տրիլիոն ռուբլի, ևս 3 տրիլիոն ռուբլի նախատեսված է պաշտպանական–արդյունաբերական համալիրի արդիականացման համար։

Ռուսաստանի իշխանությունները հույս ունեն, որ ներկրումից հրաժարվելը կխթանի սեփական բարձր տեխնոլոգիական արտադրության զարգացումը։ 2015 թ.–ի առաջին եռամսյակում ՊԱՀ–ն արդեն շահագործման է հանձնել 341 միավոր ավտոտեխնիկա, նորոգել և արդիականացրել է 60 միավոր զրահատանկային սպառազինություն և տեխնիկա, 36 մարտական մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 24 բալիստիկ հրթիռ։

«Պաշտպանական–արդյունաբերական համալիրի արդյունավետությունը տնտեսության աճի կարևորագույն ռեսուրսն է։ Հենց պաշտպանության ոլորտը պետք է նշանաձող սահմանի բազմաթիվ տեխնոլոգիական և արտադրական պարամետրերի հարցում և մնա նորարարությունների զարգացման լոկոմոտիվներից մեկը, որն ունի կրկնակի և քաղաքացիական նշանակություն առաջին հերթին էներգետիկայի, մեքենաշինության, հաղորդակցության և այլ ոլորտներում», – հայտարարել է ՌԴ նախագահը։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռուսական զենքն ու տեխնիկան պահանջված են սպառազինությունների համաշխարհային շուկայում, պատվերներն ընդունվում են մի քանի տարվա կտրվածքով։ «Հայրենական ձեռնարկությունները պատրաստ են առաջարկել ծառայությունների համալիր` սպառազինության և տեխնիկայի մատակարարումից մինչև հետերաշխիքային սպասարկում և կադրերի պատրաստում», – նշել է Պուտինը։ «Ռուսաստանը բաց է համատեղ աշխատանքի և հեռանկարային նորարարական նախագծերի գործարկման համար»։–0–

Լրահոս
0