Братья Малакяны беседуют с корреспондентом Sputnik Армения Хачиком Чахояном после выхода из здания суда (2 сентября 2020). Еревaн

Մալաքյանը եղբայրներից մեկը չի կալանավորվի․ դատարանը վեց ժամ անց որոշում կայացրեց

1 / 3
3
Ֆուտբոլիստներին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստերով։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik․ Ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը, ի տարբերություն ավագ եղբոր՝ Էդգար Մալաքյանը, չի կալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գոռ Մալաքյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մալաքյանների պաշտպան Գոռ Միքայելյանը։

Դատարանը ժամը 18:00-ից հեռացել էր խորհրդակցության, պաշտպանի մոտ անգամ կարծիք կար, որ որոշումը կարող է հրապարակվել վաղը։ Ավելի վաղ դատարանը բավարարել էր քննիչի մյուս միջնորդությունը՝ Գոռ Մալաքյանի եղբորը՝ Էդգար Մալաքյանին, կալանավորելու վերաբերյալ։ Էդգար Մալաքյանը մեկ ամիս կմնա կալանքի տակ։

26-ամյա Գոռ Մալաքյանը, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ 29-ամյա Էդգարը խաղում է Երևանի «Արարատում»։

Օգոստոսի 30-ին Կասկադում ֆուտբոլիստ եղբայրների և ոստիկանների միջև բախումներ էին գրանցվել։ Sputnik Արմենիայի հավաստի տեղեկություններով` միջադեպի պատճառը եղել է այն, որ «Փյունիկ» ՖԱ-ի խաղացող Արաս Օզբիլիսը որոշել է մեքենան կայանել Կասկադի հարակից տարածքում, ոստիկանները ուզել են տուգանել նրան ոչ ճիշտ տեղում կայանելու համար, հետո նույն մեքենայից դուրս են եկել Մալաքյան եղբայրները, որոնք սկսել են վիճաբանել ոստիկանների հետ և հայհոյանքներ հնչեցնել։

Տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել են տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

3
Շախմատ

Երևանում շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց կբացվի. ավագանին որոշեց

9
(Թարմացված է 17:35 16.03.2021)
Մխիթար Հայրապետյանի կարծիքով` դպրոցի շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանին վերադարձնել այն փառքը, որը տասնամյակներ շարունակ ունեցել ենք։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Երևանում կբացվի շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց։ Այդ մասին որոշում է ընդունվել Երևանի ավագանու այսօրվա նիստում։

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Facebook-ում գրել է ավագանու որոշման մասին։

«Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Երևանի շախմատի ֆեդերացիայի և Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներին», – գրել է նա։

Ավելի վաղ Մխիթար Հայրապետյանը, արձագանքելով գրոսմայստեր Լևոն Արոնյանի` փակված շախմատային դպրոցների մասին մեղադրանքներին, հայտարարել էր, որ նոր դպրոց է բացվելու։

«Խոսվում էր դպրոցների փակման մասին, բայց Երևանի շախմատի ֆեդերացիայի ամիսներ շարունակ գործուն քայլերի և պրոֆեսիոնալ աշխատանքի, ինչպես նաև քաղաքապետարանի մեր գործընկերների ջանքերի շնորհիվ առաջիկայում կբացվի շախմատի վարպետության բարձրագույն դպրոց, ինչը բացառիկ քայլ է լինելու` Հայաստանին վերադարձնելու շախմատի այն փառքը, որը տասնամյակներ շարունակ ունեցել ենք և, ցավոք, վերջին 5-ից 8 տարիներին չենք ունեցել», – ասել էր նա։

Նշենք, որ 2018-ի 9-ի հունվարին կառավարությունը դադարեցրել էր Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցների պետական ֆինանսավորումը։

Արոնյանը Carlsen Invitational առցանց մրցաշարում կխաղա աշխարհի չեմպիոնի հետ

9
թեգերը:
Մխիթար Հայրապետյան, դպրոց, շախմատ, Հայաստան
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանում ճանապարհ փակած ակտիվիստներին

178
(Թարմացված է 15:56 16.03.2021)
Ոստիկանները հանել են աղբամանները և վերականգնել Սայաթ-Նովա պողոտայի երթևեկությունը։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Երևանի Սայաթ-Նովա պողոտան աղբամաններով փակած ակտիվիստներին։

Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով բերման են ենթարկել 7 քաղաքացու:

«Ազատագրում» շարժման մասնակիցներն այսօր անհնազանդության ակցիա էին իրականացնում Երևանի Սայաթ–Նովա փողոցում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք երթևեկելի հատվածը փակել էին աղբամաններով։

178
թեգերը:
Բողոքի ակցիա, Ոստիկանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանին առաջարկում է ժամանակավորապես ապաստանել արտերկրում
Ծառուկյան-Փաշինյան հանդիպում կլինի մեկ պայմանով. «Հրապարակ»
Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու օրը. «Փաստ»
Զորավարժություններ, արխիվային լուսանկար

ԶՈւ բոլոր օպերացիոն ուղղություններում զորավարժություններ են մեկնարկել

7
(Թարմացված է 18:10 16.03.2021)
Զորավարժությունների նպատակն է ստուգել զորամասերի և ստորաբաժանումների մարտունակությունը, հատկապես բարդ իրավիճակային պայմաններում գործելու ունակությունները։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 9-ից ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում մեկնարկել են մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ: ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի տեսաուղերձը։

«Զորավարժություններին ընդգրկված զորամասներն ու ստորաբաժանումները կարգադրական կարգով բերվում են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների և դուրս բերվում զորավարժությունների անցկացման շրջաններ», – ասվում է ուղերձում։

Նշվում է, որ արդեն ծավալվել են զինված ուժերի զորամիավորումների և զորատեսակների կառավարման կետերը, որտեղ իրականացվում են մարտավարական զորավարժությունների, մարտական հրաձգության փուլերի և հաշվարկների ճնշման, ինչպես նաև ստորաբաժանումների ու կրակի կառավարման մարզումների նախապատրաստական աշխատանքներ:

«Անցկացվող զորավարժությունների նպատակներն են` ստուգել զորամասերի և ստորաբաժանումների մարտունակությունը, հատկապես բարդ իրավիճակային պայմաններում գործելու ունակությունները, ստուգել զինված ուժերի օպերատիվ մարտավարական օղակների կառավարման մարմինների կարողությունները զորքերի կառավարման գործում և ճշգրտել հաստիքային տրված ուժերի և միջոցների փոխգործակցության հարցերը», – ասում է Ասրյանը։

Այս պահին որևէ մեկը հստակ չի կարող ասել, որ նոր պատերազմ է լինելու. փոխնախարար

Նշենք, որ մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններին ընդգրկվում են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):

ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողների հետ ուսումնական պարապմունքներ են անցկացվել

7
թեգերը:
Զորավարժություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Սահմանապահ զորքերը Սյունիքում լուծում են իրենց խնդիրները. ԱԱԾ
«Կապանում դիրք թողնելու մասին խոսք չկա». ՊՆ փոխնախարարը` աղմուկ հանած տեսանյութի մասին
Պաշտպանության փոխնախարարն առաջարկում է պատժել ԶՈւ-ի և անվտանգության հետ կապված ստերի համար