https://arm.sputniknews.ru/20240508/srbazani-glkhavvorats-sharzhumy-pashinjann-e-arajacrel-ir-antaghand-qaghaqakanutjamb-surenjanc-75398831.html
Սրբազանի գլխավորած շարժումը Փաշինյանն է առաջացրել իր անտաղանդ քաղաքականությամբ. Սուրենյանց
Սրբազանի գլխավորած շարժումը Փաշինյանն է առաջացրել իր անտաղանդ քաղաքականությամբ. Սուրենյանց
Sputnik Արմենիա
Քաղաքական վերլուծաբանը նշում է, որ տարբեր սեգմենտներ ներկայացնող մարդիկ միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ ընդդեմ երկրի կործանման։ 08.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-08T13:11+0400
2024-05-08T13:11+0400
2024-05-08T13:38+0400
սուրեն սուրենյանց
տավուշ
«տավուշը հանուն հայրենիքի»
նիկոլ փաշինյան
տեր բագրատ գալստանյան
դելիմիտացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/08/75397471_0:79:1600:979_1920x0_80_0_0_9c7ae9b62722ae4c618763780c85e7ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օդից չի առաջացել, այն հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է առաջացրել՝ իր անտաղանդ քաղաքականությամբ, ժողովրդին նվաստացնելով և այլն։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նման հայտարարուոթյուն արեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։Անդրադառնալով իշխանական օղակներով տարածվող լուրերին, հակաքարոզչությանը, թե շարժումը կապված է նախկինների և ռուսների հետ, ըստ Սուրենյանցի՝ այստեղ ոչ մի փաստական հիմք չկա։ Կրկնում է՝ շարժմանը տարբեր ուղղվածություն ունեցող մարդիկ են միացել ու դեռ միանալու են, որոնք տարբեր հարցերի շուրջ լրիվ տարբերվող պատկերացումներ ունեն, բայց համակարծիք են գլխավոր հարցում՝ երկիրը պետք է պահպանվի։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։Մայիսի 9-ին` ժամը 16:00-ին, հանրահավաք է նախատեսված Երևանի Հանրապետության հրապարակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/08/75397471_180:0:1600:1065_1920x0_80_0_0_399f2c783945b6993f17cc5d5103c393.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սուրեն սուրենյանց, տավուշ, «տավուշը հանուն հայրենիքի», նիկոլ փաշինյան, տեր բագրատ գալստանյան, դելիմիտացիա
սուրեն սուրենյանց, տավուշ, «տավուշը հանուն հայրենիքի», նիկոլ փաշինյան, տեր բագրատ գալստանյան, դելիմիտացիա
Սրբազանի գլխավորած շարժումը Փաշինյանն է առաջացրել իր անտաղանդ քաղաքականությամբ. Սուրենյանց
13:11 08.05.2024 (Թարմացված է: 13:38 08.05.2024) Քաղաքական վերլուծաբանը նշում է, որ տարբեր սեգմենտներ ներկայացնող մարդիկ միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ ընդդեմ երկրի կործանման։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օդից չի առաջացել, այն հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է առաջացրել՝ իր անտաղանդ քաղաքականությամբ, ժողովրդին նվաստացնելով և այլն։ Այսօր
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նման հայտարարուոթյուն արեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Շարժմանը տարբեր սեգմենտներ են միացել՝ տարբեր պատճառներով, որոնք միգուցե ընդհանուր արժեհամակարգ էլ չունեն՝ մեկը, կարող է, արևմտամետ է, մեկը ռուսամետ է, մեկը նախկին իշխանություններին է հարում, մեկը կապ չունի նախկինների հետ, հեղափոխությունից հետո է գժտվել Փաշինյանի հետ, ինչ սեգմենտ ասես Բագրատ սրբազանի շարժմանը միացել է, որովհետև մարդիկ զզվել են ներքին բարիկադներով ապրել, որովհետև հասկացել են, որ անկախ իրենց քաղաքական տարաձայնություններից՝ երկիրը կործանվում է, երկրի կործանման դեմ են միավորվել, որ սև ու սպիտակը փոխարինվի եռագույնով»,- ասաց Սուրենյանցը։
Անդրադառնալով իշխանական օղակներով տարածվող լուրերին, հակաքարոզչությանը, թե շարժումը կապված է նախկինների և ռուսների հետ, ըստ Սուրենյանցի՝ այստեղ ոչ մի փաստական հիմք չկա։ Կրկնում է՝ շարժմանը տարբեր ուղղվածություն ունեցող մարդիկ են միացել ու դեռ միանալու են, որոնք տարբեր հարցերի շուրջ լրիվ տարբերվող պատկերացումներ ունեն, բայց համակարծիք են գլխավոր հարցում՝ երկիրը պետք է պահպանվի։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն
40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ
Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։
Մայիսի 9-ին` ժամը 16:00-ին, հանրահավաք է նախատեսված Երևանի Հանրապետության հրապարակում։