00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը փորձում է հիշողությունից ջնջել հաղթանակի գաղափարը. Արմինե Տիգրանյան

© Sputnik / Aram NersesyanԱրմինե Տիգրանյան
Արմինե Տիգրանյան - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2024
Արմինե Տիգրանյան
Բաժանորդագրվել
Մշակութային ժառանգության փորձագետի խոսքով` պետք է լրացնել օրենսդրական բացը և մշակութային ժառանգության ոչնչացումը քրեականացնող օրենք ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Ադրբեջանը հետևողականորեն փորձում է Արցախի ժողովրդի հիշողությունից ջնջել հաղթանակի գաղափարը, որի համար ոչնչացնում է Արցախում գտնվող հաղթանակի հետ կապված բոլոր խորհրդանիշները` սկսելով Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ մշակութաբանության բաժնի դասախոս Արմինե Տիգրանյանը։
1992 թվականի մայիսի 9–ի առավոտյան, երբ արդեն Շուշին ազատագրված էր, հայ զինվորականների առաջին գործողությունը դեպի Ղազանչեցոց եկեղեցի գնալն ու հաղթանակը այնտեղ տոնելն էր։
Տիգրանյանը պատահական չի համարում, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ` հոկտեմբերի 8–ին առաջինը թիրախավորվեց Ղազանչեցոցը, քանի որ Շուշիի ազատագրումը մշակութային իմաստով կապվում է հենց այդ եկեղեցու հետ։
«Ղազանչեցոցի թիրախավորումը և ոչնչացումը շարունակվում է մինչ օրս։ Այսօր Ադրբեջանը փորձում է եկեղեցու թե՛ իսկությունը ոչնչացնել` համարելով այն ռուս ուղղափառ եկեղեցի, թե՛ ճարտարապետական կառուցվածքը։ Ոչնչացվել են Ղազանչեցոցի խաչային հորինվածքները, Քրիստոսի պատկերաքանդակներ, ամբողջովին վերափոխվում է գմբեթը, արձանագրություններ են ոչնչացվում։ Կառույցը հարաբերականորեն է կանգուն։ Ադրբեջանը Ղազանչեցեցի կառույցի հիմքով փորձում է ստեղծել նոր ժառանգություն, և սա արդեն իսկ Ղազանչեցոցը չէ, որովհետև ոչնչացված է այն կապը, որով ժառանգությունը դառնում է կենդանի և գործող»,–ընդգծեց փորձագետը։
Հաղթանակի հետքերը ջնջելու Ադրբեջանի քաղաքականությունը Ղազանչեցոցով չի սահմանափակվել։
Մեր զրուցակիցը հիշեցնում է` ամեն տարի արցախցիները մայիսի 9–ին տոնական միջոցառումներ սկսել են քայլերթով՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից թե՛ ժողովուրդը և թե՛ պետական այրերը քայլերթով գնացել են դեպի Եղբայրական գերեզման-հուշահամալիրը։ Ապա՝ այն տանկի մոտ, որն ազատագրված Շուշի մտած առաջին ռազմական մեքենան էր։ Հետո քայլերթը շարունակվում էր դեպի Վազգեն Սարգսյանի անվան պուրակ, որտեղ ծաղկեպսակ էին խոնարհում և շարունակում էին տոնական միջոցառումները ամբողջ օրը։
«Ցավալիորեն պետք է նշել, որ Ադրբեջանը ոչնչացրել է Եղբայրական գերեզմանատունը, ապամոնտաժված է հաղթանակի խորհրդանիշ տանկը և Վազգեն Սարգսյանի հուշահամալիրը, արձանը գլխատված է, և սա նույնպես պղծված հուշարձանների շարքին է պատկանում։ Նպատակը մեկն է` հոգեբանական տրավմայի ենթարկել Արցախի ժողովրդին և հիշողությունից ջնջել հաղթանակի գաղափարը»,–նշեց նա։
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատունը ոչնչացվել է. լուսանկարներ
Փորձագետի խոսքով` վերոնշյալն իրավական հարթությունում մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություն է, որովհետև Հռոմի կանոնադրությունը իր 6,7,8–րդ հոդվածներով առանձին ենթակետերով նշում է, որ մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է հոգեբանական ծանր տրավմայի ենթարկել հանրությանը։
Այս իրավիճակում, նրա կարծիքով, ՀՀ–ն պետք է առաջ տանի արցախահայերի մշակույթի իրավունքի պաշտպանությունը, սակայն այս ուղղությամբ պետության կողմից որևէ գործողություն չի իրականացվում։
«Կարծում եմ` պետք է ՀՀ–ն փոխի հռետորաբանությունը և շատ ավելի ակտիվ արձագանքի մշակութային ժառանգության ցանկացած ոչնչացման, իսկ դրա համար կան նաև իրավական լծակներ, օրինակ` միջազգային քրեական դատարանը։ Այսօր պետական քաղաքականությունը չի մշակում հստակ ռազմավարություն այդ խնդիրների դեմ պայքարելու համար, և այս ծանր, բայց շատ պատասխանատու աշխատանքը անհատների, հասարակական կազմակերպությունների ուսերին է դրված, ուստի խնդիրը մնալու է և խորանալու է»,–կարծում է Տիգրանյանը։
Մեր զրուցակիցը համոզված է՝ նախքան միջազգային հանրությանը, ՅՈՒՆԵՍԿՕ–ին, ԵԽ–ին դիմելը պետք է առաջին հերթին ՀՀ–ն գործնական քայլեր ձեռնարկի իրավական մակարդակում։ Մասնավորապես՝ անհրաժեշտ է օրենսդրական բացը լրացնել, քանի որ ՀՀ–ն չունի որևէ օրենք՝ պատերազմի ժամանակ բռնազավթած տարածքներում և առհասարակ մշակութային ժառանգության ոչնչացումը քրեականացնող։
Լրահոս
0