00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպասելիքները շատ են, բայց նույնքան շատ են կասկածները. ֆեյսբուքյան երկխոսություններ

© Sputnik / Marianna PaytyanՔայլերթի մասնակիցներ
Քայլերթի մասնակիցներ - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2024
Քայլերթի մասնակիցներ
Բաժանորդագրվել
Երևի լսել եք անգլիական հայտնի ասացվածքը՝ հույս ունեցիր, որ ամեն ինչ լավ կլինի, բայց պատրաստվիր վատագույնին։ Մոտավորապես այս տրամադրությունն է այսօր գերիշխում սոցիալական ցանցերում։
Վատ լուրերից հոգնած հայաստանցիները մի կողմից հույս ունեն, որ երկու օրից Երևանում ավարտվող քայլերթն իր հետ գոնե ինչ-ինչ դրական փոփոխություններ կբերի, մյուս կողմից բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է 2018 թվականի ոգևորությունը, որը տարիների ընթացքում վերածվեց հուսահատության և անտարբերության։ Այս առումով շատ հետաքրքիր են ֆեյսբուքյան երկխոսությունները։ Ներկայացնեմ ընդամենը մեկը։
Մի օգտատեր գրում է. «Եթե որևէ մեկը նորմալ լեզվով կարող ա բացատրել այս հոգևորականի հստակ ծրագիրը, կլսեմ»։ Մեկ այլ օգտատեր պատասխանում է. «Սրբազանը կոնսոլիդացնում ա ժողովրդին քրիստոնեական արժեքների ու հայկական ազգային հենքի վրա։ Բայց դա քաղաքական օրակարգ չի դեռ. քաղաքականը պետք ա ձևակերպեն ադեկվատ, ոչ օդիոզ քաղաքական ուժերը, որ մի բան ստացվի»։
Հայաստանցիներից մեկն էլ ավելացնում է. «Բագրատ Սրբազանը ծավալվող շարժման առաջնորդն է, խորհրդանիշը, բայց որևէ մեկս նրանից չի լսել քաղաքական իշխանություն ձևավորելու մտադրություն, հավակնություն: Խորապես վստահ եմ, որ երբ գա քաղաքական լուծումների պահը, նաև սրբազանի ջանքերով կկայանա իրական քաղաքական հարթակ՝ ամբողջովին ներդաշնակ Երրորդ հանրապետության սահմանադրական կարգին և քաղաքական կառուցվածքին: Ի՞նչ քաղաքական լուծումներ են պետք ներքաղաքական համապարփակ ճգնաժամը հաղթահարելու, արտաքին ռիսկերը կառավարելու համար: Ընդդիմադիր ցանկացած կուսակցություն պարտավոր է այս հարցերի պատասխանները տալ՝ դա չթողնելով եկեղեցու կամ նրա երևելի սրբազանների ուսերին»:
Հաղարջով թեյ խմեք, վաղը կհանդիպենք. Բագրատ սրբազանն ամփոփեց օրը և հայտնեց վաղվա անելիքները
Ի դեպ, սա ամենատարածված պահանջներից մեկն է՝ ծրագիր, որտե՞ղ է նոր շարժման ծրագիրը։ Կներե՛ք, բայց դա երևի թե ամենածիծաղելի պահանջներից մեկն է։ Ախր հիշում ենք, չէ՞, թե ինչ հրաշալի ծրագրեր էին ներկայացնում նրանք, ովքեր իշխանության եկան այսպես կոչված թավշյա հեղափոխության ալիքի վրա` պաշտպանել արցախցիների անվտանգությունն ու իրավունքները և Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, ամեն հարցում խորհրդակցել ժողովրդի հետ, պարբերաբար հանրաքվեներ անցկացնել, վերացնել աղքատությունը և այլն…
Կարիք կա՞ հիշեցնելու, թե ինչ արդյունքի հասան այն մարդիկ, որոնք հայտարարում էին, թե Արցախը Հայաստանն է, և վե՛րջ, ու նաև պնդում էին, թե Աղդամն իրենց հայրենիքն է։
Եվ այսքանից հետո մարդիկ կրկին ու կրկին ծրագիր են պահանջում։ Ի՞նչ արած, ծրագրապաշտ ժողովուրդ ենք դարձել, այսինքն` գեղեցիկ ծրագրերը մեզ համար շատ ավելի կարևոր են, քան իրականությունը։ Թերևս սրա անհերքելի ապացույցն են վերջին պատերազմից հետո կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունները, երբ նույնիսկ ջախջախիչ պարտությունն իշխող թիմին չխանգարեց մնալ ձիու վրա։ Երևի հենց այդ փորձը հաշվի առնելով` օգտատերերից մեկը կանխատեսում է. «Էլի սխալ են հաշվարկել: Եթե նույնիսկ հաջողացնեն շատ մարդ հավաքել ու քաղաքը պարալիզացնելով ճգնաժամ առաջացնել, Փաշինյանը շատ հանգիստ կարող ա գնալ արտահերթ ընտրությունների: Ու էլի կլինի 21 թվի կրկնություն»։
Խոստովանեմ՝ բոլորովին անհիմն չեմ համարում այս կանխատեսումը։
ՔՊ–ի թիմը շատ կուռ է. Փաշինյանը` Բագրատ սրբազանի հայտարարության մասին
Այնուամենայնիվ, ուզում եմ ավարտել այն օգտատերերի մեկնաբանություններով, որոնք իրատես մնալով` փորձում են լավատեսության պահեր գտնել տեղի ունեցող իրադարձություններում։ Հայաստանցիներից մեկը փաստում է. «Ավարտվել է մեկուսանալու և պատրանքային հույսերի ժամանակը։ Իսկ խնդիրների ռացիոնալ գիտակցումը կգա, սպասողները ստանում են։ Հուսահատության զգացումը նահանջում է։ Իսկ իշխանությունները պետք է մտածեն պատերազմով շանտաժի անիմաստության մասին։ Ամենայն հավանականությամբ, հենց այս չդադարող շանտաժն է խելագարության հասցրել մարդկանց»։
Այո՛, այս պահին, երբ քայլերթը հանրապետության հյուսիս-արևելքից դեպի մայրաքաղաք շարունակվում է, դեռ ամեն ինչ անորոշ է, բայց կան տարբերակներ, որոնք ներկայացնում է օգտատերերից մեկը. «Քայլերթը գեներացրել է ոչ միայն էներգետիկա, այլև ուժի պոտենցիալ: Եվ այդ պոտենցիալը կապիտալիզացնողների պակաս չի լինելու: Հստակ քաղաքական քայլեր և գործողություններ են ակնկալվելու: Եթե եպիսկոպոսն ինքը դա չի անելու, ապա դա պատվիրակվելու է այն խիստ կասկածելի դեմքերին, որոնք այս պահին քայլում են հենց նրա կողքին: Եթե անելու է և խաղալու է ինքնուրույն, ապա դա կլինի լավագույն փաստարկը հօգուտ այն բանի, որ իր նախաձեռնությունն ազնիվ է: Ժամանակն ամեն բան ցույց կտա և կդնի իր տեղը: Շուտո՛վ: Ընդամենը օրերի ընթացքում»։
Սահմանազատման դադարեցում պահանջողներն ուզում են, որ ՀՀ նոր տարածքներ օկուպացվեն. Փաշինյան
Լրահոս
0