https://arm.sputniknews.ru/20240507/kiranci-mvotakajqum-pajtecman-ashkhatanq-e-katarvelu-pnn-zgushacnum-e-75333742.html
Կիրանցի մոտակայքում պայթեցման աշխատանք է կատարվելու. ՊՆ–ն զգուշացնում է
Կիրանցի մոտակայքում պայթեցման աշխատանք է կատարվելու. ՊՆ–ն զգուշացնում է
Sputnik Արմենիա
Գերատեսչությունը հորդորում է խուճապի չմատնվել։ 07.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-07T11:42+0400
2024-05-07T11:42+0400
2024-05-07T11:50+0400
հայաստան
կիրանց
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/14/74788341_0:150:1600:1050_1920x0_80_0_0_1daece5a236753c37c6101cce7254ae9.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտակայքում պայթեցման աշխատանք է կատարվելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Պաշտպանական գերատեսչությունը բնակիչներին հորդորում է խուճապի չմատնվել։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։
կիրանց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/14/74788341_0:0:1600:1200_1920x0_80_0_0_308dfa8b8da77852b78612129231fa56.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, կիրանց, հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան, կիրանց, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Կիրանցի մոտակայքում պայթեցման աշխատանք է կատարվելու. ՊՆ–ն զգուշացնում է
11:42 07.05.2024 (Թարմացված է: 11:50 07.05.2024) Գերատեսչությունը հորդորում է խուճապի չմատնվել։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտակայքում պայթեցման աշխատանք է կատարվելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այսօր՝ ժամը 12:00-ին, Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք` 1 պայթյուն»,– ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանական գերատեսչությունը բնակիչներին հորդորում է խուճապի չմատնվել։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն
40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ
Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։