00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան հաղթական պատերազմի 30-ամյակը. միֆեր և իրականություն

© Sputnik / О. Литвин / Անցնել մեդիապահոցՂարաբաղյան պատերազմ
Ղարաբաղյան պատերազմ - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2024
Ղարաբաղյան պատերազմ
Բաժանորդագրվել
Ուղիղ 30 տարի առաջ ավարտվեց Ղարաբաղյան առաջին պատերազմը։ 1994 թվականի մայիսի 4-ին և 5-ին Ղրղզստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ հանդիպում, որի մասնակիցները համաձայնեցին անժամկետ դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում։
Մինչև այսօր Հայաստանում շարունակվում են թեժ վեճերը Բիշքեկում համաձայնեցված որոշման շուրջ։ Ծայրահեղական մոտեցումների կամ, ինչպես ներկա իշխանավորներն են հեգնում, «Բաքվում թեյ խմելու» կողմնակիցները հիմա էլ համոզված են, որ մենք՝ հայերս, ճակատագրական սխալ գործեցինք՝ դադարեցնելով հաղթական գործողությունները։ Հակառակորդն ընկճված էր, և եթե շարունակեինք հարձակումը մինչև վերջ, չի բացառվում, որ աշխարհի քարտեզից ընդհանրապես վերանար այն պետությունը, որը պատմության ընթացքում երբեք էլ գոյություն չի ունեցել և արհեստականորեն ստեղծվել է Լենինի գլխավորած բոլշևիկների կողմից ընդամենը մոտ 100 տարի առաջ։
Ինչպե՞ս դուրս գանք այս վիճակից
Կարելի է, իհարկե, անվերջ ծաղրել նման տեսակետ արտահայտողներին, սակայն փաստն այն է, որ 1994 թվականի գարնանը Ադրբեջանն իրոք հայտնվել էր ծանր կացության մեջ։ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը վկայում է. «Այն ժամանակ վտանգ կար, որ հայերն առաջ կշարժվեն և կհասնեն Քուռ գետին, ինչից հետո Ադրբեջանի հյուսիս-արևմուտքը կարող էր ընդհանրապես կտրվել երկրի հիմնական մասից: Այսինքն` չի բացառվում, որ կարող էր կրկնվել այն, ինչ տեղի էր ունեցել մի քանի ամիս առաջ, երբ հայերը դուրս եկան Իրանին սահմանակից Արաքս գետի ափը, և Ադրբեջանի հարավ-արևմուտքը կտրվեց: Այն ժամանակ ադրբեջանցի զինվորականներն ու խաղաղ բնակչությունը փախչում էին Իրանի տարածքով: Ու եթե նույնը կրկնվեր երկրորդ անգամ, այն ժամանակվա նախագահը՝ Հեյդար Ալիևը, պաշտոնում չէր մնա»։
Իրականությունը, սակայն, այն է, որ հայերի առաջխաղացումը դեպի Բաքու և այլ խոշոր քաղաքներ գործնականում անհնար էր, որովհետև դրա համար հսկայական ուժեր կպահանջվեին, որոնք Ղարաբաղն ու Հայաստանը չունեին։ Այն դիրքերը, որոնք հայերը գրավել էին 94 թվականի մայիսի դրությամբ, առավելագույնն էին և ամենահարմարը, որովհետև դրանից հետո սկսվում էր դաշտավայրային Ադրբեջանը, որտեղ հակառակորդը հեշտությամբ կարող էր կազմակերպել ամեն ինչի՝ զինամթերքի, տեխնիկայի, պարենի մատակարարումը թիկունքից, այնինչ հայերը, որոնք դիրքավորվել էին Ղարաբաղի լեռնային տեղանքում, նման հնարավորություն չունեին։ Այսինքն` պատերազմն ավարտվեց հայերի համար ամենաբարենպաստ պայմաններում, իսկ հարձակման հետագա շարունակությունը կարող էր տխուր հետևանքների հանգեցնել հենց հայերիս համար։
Բայց կան նաև մեղադրանքներ, որոնք շատ դժվար է անհիմն անվանել։ Դրանցից ամենագլխավորն է՝ ինչո՞ւ հայկական կողմը բավարարվեց ընդամենը հրադադարի մասին արձանագրությամբ և չպնդեց, որ խաղաղության մասին հիմնարար և համապարփակ պայմանագիր ստորագրվի, ինչպես դա հիմա փորձում են անել Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։ Որոշ վերլուծաբաններ բացատրում են՝ 30 տարի առաջ պատճառն այն էր, որ այդ հիմնարար համաձայնագրում կողմերը պետք է պատասխանեին առնվազն 4 բարդ հարցի՝ ինչպիսի՞ մեխանիզմ պիտի ստեղծվեր ռազմական գործողությունների վերսկսումը բացառելու համար, ի՞նչ պայմաններով պիտի զորքերը դուրս բերվեին գրավված տարածքներից, ինչպե՞ս պետք է վերականգնվեին հաղորդակցության ուղիները, և վերջապես ինչպե՞ս էր իրականացվելու փախստականների անվտանգ վերադարձը։
Պետություններն արդար են համարում միայն այն, ինչը բխում է իրենց շահերից, իսկ ՀՀ–ի դեպքու՞մ
Այն ժամանակ թվում էր, թե կարևորագույն հարցը պատերազմական գործողությունները դադարեցնելն է և հետագա մարդկային կորուստները կանխելը։ Բիշքեկյան հանդիպման մասնակիցները հույս ունեին, որ մնացած խնդիրները հնարավոր կլինի լուծել հետագայում՝ միջնորդների ջանքերով կազմակերպվող բանակցությունների ընթացքում։ Ավաղ, տարիներն անցնում էին, իսկ լուծումները չէին գտնվում, ինչն էլ ի վերջո հանգեցրեց 2020 թվականի պատերազմին, որը հայկական կողմի համար չափազանց ծանր հետևանքներ ունեցավ։
Ինչո՞ւ հայերը փայլուն հաղթանակ տարան առաջին պատերազմում և խայտառակ պարտություն կրեցին երկրորդի ժամանակ։ Այս հարցի միանշանակ պատասխանը չափազանց դժվար է գտնել. հազար ու մի փաստարկ է բերվում։ Ուղղակի նույնքան դժվար է համաձայնել նաև ներկա իշխանությունների պարզունակ բացատրությանը, թե 30 տարի առաջ հայերը ռազմական տեսակետից շատ ավելի բարենպաստ պայմաններում էին։ Նման պնդումները պարզապես բոլորովին չեն համապատասխանում իրականությանը, ինչը փաստել է նույն Վլադիմիր Կազիմիրովը. «Ադրբեջանի ներուժը, իհարկե, շատ ավելի պատկառազդու էր, քան Հայաստանի ներուժը: Թե՛ տարածքի, թե՛ բնակչության, թե՛ զինվածության առումով: Որովհետև Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանին շատ ավելի մեծ քանակությամբ սպառազինություն հասավ, քան Հայաստանին: Օրինակ` Աղդամի զինապահեստները. դրանք ողջ Անդրկովկասում խորհրդային բանակի ռազմավարական պաշարներն էին»:
Իհարկե, երկու պատերազմները համեմատելն անշնորհակալ և անիմաստ գործ է։ Բայց և չի կարելի չհամաձայնել այն քաղաքագետների և վերլուծաբանների հետ, որոնք պնդում են՝ հայերը շատ ավելի արդյունավետ կարող էին օգտագործել անցած երեք տասնամյակները՝ բանակը կատարելագործելու և ամենաժամանակակից միջոցներով, հատկապես անօդաչու թռչող սարքերով ու դրանց դեմ պայքարի միջոցներով ապահովելու համար։ Շատ ավելի լավ կարելի էր կազմակերպել նաև Արցախի պաշտպանությունը և թույլ չտալ, որ հակառակորդը այդքան արագ գրավի անառիկ թվացող Շուշին, ինչից հետո հայկական կողմը փաստորեն ընդունեց իր անվերապահ պարտությունը։ Բայց այս հարցերը կարելի է շատ երկար քննարկել։ Այսօրվա ամենահրատապ խնդիրն է բացառել նոր լայնածավալ ռազմական գործողությունները։ Կհաջողվի՞ արդյոք դա անել Հայաստանի ներկա ղեկավարությանը. հուսանք, որ հույսը չի մեռնի նոր պատերազմում։
Լրահոս
0