00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անսասան մնաց Թմբկաբերդը»․ ինչպես Թամար թագուհին լեգենդար ամրոցը նվիրեց հայ Սարգիս իշխանին

© Sputnik / Lilit HarutyunyanԹմուկ ամրոցը Սամցխե Ջավախեթիում, Վրաստան
Թմուկ ամրոցը Սամցխե Ջավախեթիում, Վրաստան - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2024
Թմուկ ամրոցը Սամցխե Ջավախեթիում, Վրաստան
Բաժանորդագրվել
«Իրան, Թուրան ողջ եկել են, Թաթուլն անհաղթ, աննկուն, զորք ու բաբան խորտակվել են, նրա բերդը միշտ կանգուն»։ Հովհաննես Թումանյանի պոեմը, որի շնորհիվ Թմկաբերդի ամրոցը դարձել է լեգենդար, այս տարի դառնում է 122 տարեկան։ Ի՞նչ է այսօր իրենից ներկայացնում միջնաբերդը։
Եթե հայտնի պոեմում Նադիր շահը զուր փորձում էր պաշարել անառիկ Թմբկաբերդը, ապա այսօր այն փորձում են նվաճել հետաքրքրասեր ճանապարհորդները։ Բայց պետք է ասել, որ ոչ բոլորին է դա հաջողվում․․․
Թմուկ ամրոցը (վրացերեն՝ Թմոգվի) թեև զրկվել է իր վաղեմի փառքից, սակայն հիմա էլ հպարտորեն վեր է խոյանում Կուրի կիրճի վրա` ի հակադրություն աշխարհի անցավորության։ Ոչ բոլորին է նա պատրաստ ընդունել, ոչ բոլորի առջև է պատրաստ բացել իր գաղտնիքները…
Հետաքրքիր է, բայց քչերը գիտեն, որ ժամանակը խնայել է միջնաբերդը, և այն պահպանվել է մինչև մեր օրերը։ Ոմանց թվում է, որ այն գոյություն է ունեցել շատ վաղուց և մնացել է միայն Թումանյանի պոեմում։ Ոմանք էլ չգիտեն ամրոցի ստույգ տեղը՝ մտածելով, որ այն կարող է լինել Հայաստանում, ասենք` Լոռիում՝ գրողի հայրենիքում։ Մի խոսքով, հայերի շրջանում Թմկաբերդը հաստատուն կերպով ասոցացվում է պոեմի հետ և ավելի շուտ ընկալվում է որպես առասպելական մի բան, քան որպես իրական տեսարժան վայր:
© Sputnik / Lilit HarutyunyanԹմուկ ամրոցը Սամցխե Ջավախեթիում, Վրաստան
Крепость Тмук в Самцхе-Джавахети, Грузия - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2024
Թմուկ ամրոցը Սամցխե Ջավախեթիում, Վրաստան
Այնուամենայնիվ, մարտահրավեր նետելով ժամանակին, այն կանգնած է Կուրի վրա, Վրաստանի հարավում՝ Մեծ Հայքի պատմական Ջավախքում (այսօր դա Վրաստանի Սամցխե-Ջավախեթի երկրամասն է), ահա արդեն 10-11 դար։
Բերդի աշտարակները գտնվում են երեք բլուրների վրա։ Պարսպապատ տարածքը շրջապատված է 3 մետր հաստությամբ պատերով։
Ապշեցնում է պաշտպանական աշտարակների շարվածքը, որոնք կարծես «կախված» են անդունդի վրա: Ոչ մասնագետի համար դժվար է պատկերացնել, թե ինչպես են դրանք կառուցվել անհիշելի ժամանակներում, ինչ շինարարական տեխնիկա են օգտագործել... Ինչ էլ որ լինի, դրանք ուժեղ տպավորություն են թողնում:
© Sputnik / Lilit HarutyunyanԹմուկ ամրոցը Սամցխե Ջավախեթիում, Վրաստան
Крепость Тмук в Самцхе-Джавахети, Грузия - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2024
Թմուկ ամրոցը Սամցխե Ջավախեթիում, Վրաստան
Ամրոցի ներսում և դրսում գտնվող եկեղեցիներից մնացել են միայն ավերակները։
Բաց աղբյուրներում ասվում է, որ միջնաբերդի վերին և ստորին հատվածները կապում էր գաղտնի թունելը, որն ապահովում էր մուտք դեպի գետը նույնիսկ թշնամիների պաշարման ժամանակ։ Ավելին, թունելը գրեթե ուղղահայաց էր և դժվար էր տեղաշարժվել դրա երկայնքով: Հարցը, թե կոնկրետ ինչպես են օգտվել դրանից, մնում է անպատասխան․․․
Նրանք, ովքեր կարողանում են հաղթահարել լեգենդար ամրոց տանող ճանապարհի ամենադժվար հատվածները, կկարողանան ոչ միայն վայելել հիանալի տեսարանները, այլև հաղորդակից լինել դրա պատմությանը: Եվ թեպետ Թաթուլ իշխանը իրական պատմական անձնավորություն չէ, այլ միայն գրական կերպար, որին կյանք է հաղորդել հանճարեղ Թումանյանը, իսկ սևաչյա գեղեցկուհու դավաճանությունը՝ գեղարվեստական հորինվածք, Թմկաբերդն իր հյուրերին պատմելու շատ բան ունի…
© Sputnik / Lilit HarutyunyanԹմուկ ամրոցը Սամցխե Ջավախեթիում, Վրաստան
Крепость Тмук в Самцхе-Джавахети, Грузия - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2024
Թմուկ ամրոցը Սամցխե Ջավախեթիում, Վրաստան

Ժողովրդական ավանդույթը և հավատարմության համար Թամար թագուհու նվերը

«Թմկաբերդի առումը» պոեմը գրելու համար մեծ բանաստեղծին ոգեշնչել է ժողովրդական ավանդությունը։ Մասնավորապես, բերդի տիրուհու նենգության մասին իր «Ջավախքի բուրմունքը» ժողովածուում պատմել է ազգագրագետ և բանահավաք Երվանդ Լալայանը: Թումանյանը շատ է խորամուխ եղել այս թեմայի մեջ, սակայն բանաստեղծին անհրաժեշտ էին նաև անձնական տպավորություններ:
«Գիտեք, տպավորությունները հարստություն են պոետի համար։ Վայ այն պոետին, որն աղքատ է տպավորություններով», - գրել է նա իր նամակներից մեկում Ջավախք մեկնելուց առաջ։
Իսկ այնտեղ Թումանյանը մեկնել է 1901 թ-ին։ Նա ցանկանում էր շփվել տեղացիների հետ, ծանոթանալ նրանց կենցաղին, ինչպես նաև սեփական աչքերով տեսնել Թմկաբերդը, որի մասին իրեն այդքան շատ էին պատմել։ Անմիջապես բերդ հասնելու հնարավորություն չկար` ճանապարհներ չլինելու պատճառով, ուստի միջնաբերդի ավերակները նա դիտում էր հեռադիտակով՝ կանգնած Գյումուրդա գյուղի (այժմ՝ Գումբուրդո քաղաք) ամենաբարձր կետում։ Զգացմունքային պահը հավերժացրել է բանաստեղծի մտերիմներից մեկը, որը, ի թիվս այլոց, ուղեկցել է նրան այս ուղևորության ընթացքում: Այս վայրերի գեղեցկությամբ զմայլված՝ Թումանյանը գրառումներ է կատարել իր նոթատետրում, հետո պառկել խոտերի վրա և ասել․ «Է՜հ, թևեր, թևեր․․․ մենք այստեղից կթռչեինք Թմկաբերդ»։
© Photo : Museum of Literature and ArtՀոհվաննես Թումանյանը Թմուկ ամրոցի մոտ
Ованнес Туманян наблюдает за крепостью Тмук в бинокль, 1901 год, Джавахк - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2024
Հոհվաննես Թումանյանը Թմուկ ամրոցի մոտ. Արխիվային լուսանկար
Իրական պատմությունն ավանդույթին նման է այն փաստով, որ երկու դեպքում էլ Թմկաբերդին ինչ-որ ժամանակ տիրել է հայոց իշխանը: Բայց ահա թե ինչպես է դա եղել իրականում: 1191 թ-ին Գեորգիի նույն ինքը՝ Յուրի Բոգոլյուբսկի ապստամբության ժամանակ, որը Թամարա թագուհու առաջին ամուսինն էր, իշխան Սարգիս Զաքարյանը` նաև հայտնի որպես Սարգիս Մխարգրձելի, այն սակավաթիվ պալատականներից էր, ով հավատարիմ մնաց թագուհուն։
Երբ ապստամբությունը ճնշվեց, նշանավոր պետական գործիչ, նաև գիտնական, փիլիսոփա և հռետոր Սարգիս իշխանին Թամարա թագուհին առատաձեռնորեն պարգևատրեց հավատարմության համար՝ նրան հանձնելով Թմկաբերդը Ջավախքում սահմաններն ապահովելու համար։ Այդ պատճառով նա պատմության մեջ մնացել է նաև Սարգիս Թմոգվելի անունով։ Ի դեպ, հենց նա էր ղեկավարում վրացական զորքերը Կարսի դեմ հաղթական արշավի ժամանակ։
Հետագայում ամրոցը կառավարել է Սարգիս իշխանի թոռը՝ հայտնի գրող և պետական գործիչ Սարգիս II Թմողվելին։ Նա վրացերեն առաջին գեղարվեստական ստեղծագործության՝ «Վիսրամիանի» հեղինակն է (պարսիկ բանաստեղծ Գուրգանիի 1048 թ-ի «Վիս և Ռամին» պոեմի ազատ արձակ թարգմանությունը)։ Հայ իշխանները Թմկաբերդը կառավարել են գրեթե երկու դար։ Ի դեպ, այդ մասին քչերը գիտեն, բայց ծնունդով այստեղից է նաև Գրիգոր Տաթևացին:

Ճանապարհ դեպի Թմբկաբերդ

Հիմնական ճանապարհից ամրոց կարելի է հասնել ոտքով կամ մեքենայով։ Երկու դեպքում էլ՝ կամուրջների վրայով, որոնք գետի տվյալ հատվածում երկուսն են։ Արշավային արահետը տանում է կախովի կամրջի և կիրճի միջով, մինչև ամրոց տանող ճանապարհը մոտ 2-2,5 կմ է:
Լավ եղանակին այս տարբերակն ավելի նախընտրելի է։ Այնուամենայնիվ, Թմկաբերդ կարելի է գնալ նաև մեքենայով, միայն թե հաշվի առեք, որ կամրջից այն կողմ՝ մոտ 4 կմ հատվածում, ճանապարհն ամբողջությամբ քանդված է, այն կարելի է հաղթահարել միայն ամենագնացով։
© Sputnik / Lilit HarutyunyanԴեպի ամրոց տանող կամուրջը
Качающийся мост через реку Кура - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2024
Դեպի ամրոց տանող կամուրջը
Կուրի վրա խոնարհված ժայռի երկայնքով ամրոց բարձրանալն առանձնապես էքստրեմալ չէ, բայց նրանք, ովքեր ցանկանում են բարձրանալ մինչևգագաթը, պետք է հաշվի առնեն, որ այստեղ կա փոքր, բայց բավականին վտանգավոր հատված, որն անցնում է հենց եզրով: Առանց բավարար պատրաստվածության և փորձառու ուղեկցորդի գահավիժելու վտանգ կա:
Այս տարածքներում զբոսաշրջիկները հազվադեպ են, չնայած ամրոց արժե այցելել։ Բացի այդ, այն գտնվում է Վարձիա հանրաճանաչ տուրիստական վայրից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա (XII – XIII դարերի քարանձավային վանական համալիր):
© Sputnik / Lilit HarutyunyanԹմուկ ամրոցը Սամցխե Ջավախեթիում, Վրաստան
Крепость Тмук в Самцхе-Джавахети, Грузия - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2024
Թմուկ ամրոցը Սամցխե Ջավախեթիում, Վրաստան

Ոչ միայն պոեմով

Թմկաբերդը հայտնի է ոչ միայն Թումանյանի պոեմով, այլև մեկ այլ գլուխգործոցով` Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայով: Օպերա գրելու միտքը կոմպոզիտորի մոտ ծագել է դեռևս 1916 թ-ին։ Մերժելով մի շարք սյուժեներ՝ նա անդրադարձել է Թումանյանի ստեղծագործությանը։
«Ես երազում էի հանդիպել այնպիսի շնորհակալ թեմայի, ինչպիսին են «Իվան Սուսանինը», «Իգոր իշխանը» կամ «Կիտեժը», որը կապված լիներ Հայաստանի պատմության, իմ ժողովրդի կյանքի և հերոսական պայքարի հետ։ Ես ձգտում էի գտնել այնպիսի գրական ստեղծագործություն, որը, համապատասխանելով այդ պահանջներին, միևնույն ժամանակ ներդաշնակ կլիներ երաժշտության հետ», - գրել է կոմպոզիտորը:
Եվ «Թմկաբերդի առումը» պատմական պոեմը հենց այդ ստեղծագործությունն էր…
Լրահոս
0