00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Գառնիկ Դավթյան
Ադրբեջանն ատամները սրել է արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններում. Գառնիկ Դավթյան
09:01
6 ր
Թաթուլ Մանասերյան
Թուքիայի հետ սահմանի բացումը կնշանակի Հայաստանի տնտեսության կործանում. Թաթուլ Մանասերյան
09:08
2 ր
Սուրեն Նազինյան
Հոգեմետ նյութեր օգտագործողը շատ արագ հյուծվում է․ Սուրեն Նազինյան
09:10
7 ր
Վլադիմիր Գևորգյան
Քարտեզները նշագծված են կարմիրով, և ԵՄ երկրները ձեռնպահ են մնում իրենց զբոսաշրջիկներին ՀՀ ուղարկելուց. Վլադիմիր Գևորգյան
09:18
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս դուրս գանք այս վիճակից

© Sputnik / Petros LagesyanՏավուշ
Տավուշ - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2024
Տավուշ
Բաժանորդագրվել
Երբ այս շաբաթ սահմանամերձ գյուղերից մեկի ներկայացուցիչները Երևանում հանդիպեցին Հայաստանի ղեկավարության հետ և ընկճված դուրս եկան, լրագրողները փորձում էին պարզել նրանց բանակցությունների արդյունքները, և գրեթե ոչ ոք չնկատեց գյուղացիներից մեկի անկեղծ զարմանքը. «Վաղուց Երևանում չէի եղել, և ինձ թվում էր, թե մարդիկ այստեղ խիստ անհանգստացած են սահմանին ապրողներիս ճակատագրով։ Պարզվեց, որ բոլորը նստած են սրճարաններում, սուրճ են խմում ու երաժշտություն լսում»։
Իսկապես ի՞նչն է պատճառը, որ այսքան սառը և անհաղորդ ենք դարձել։ Սոցցանցերի օգտատերերից մեկը կարծիք է հայտնում։ «Պաթոսը մարդկանց այլևս չի՛ արթնացնելու, այն շեղել ու շեղում է, թիրախային կայֆավատը չի արթնացնելու, ու ինձնից լավ գիտեք, պարզապես նորմալ ասեք իրավիճակի մասին, ճիշտն ասեք, ասեք, որ արդեն գծեր կան, որ իրականում անցել ենք, ու վստահ եմ, որ սթափ երկրում կհայտնվենք։ Մարդկանց պետք է ասել ոչ թե կիսաճշմարտությունը, այլ ճիշտը, դառը ճշմարտությունը խոստովանել թե՛ անցյալի, թե՛ ներկայի մասին, չտալ սին խոստումներ։ Իրական մտահոգները պիտի ասեն դառը ճշմարտությունը, և վստահ եմ, որ մարդիկ հենց նրանց կհավատան», գրում է հեղինակը՝ մանրամասնելով, որ խոսքն առաջին հերթին Ադրբեջանի ասած «միջանցքի» մասին է։
Հնարավո՞ր է արդյոք փոխել պատմությունը. ժամանակի պարադոքսները
«Միջանցքի մերժումը նույն 5 շրջանների մերժման սցենարն է, որ վախենամ՝ ավելի վատ հետևանքի բերի։ Էդ հարցը Քի Ուեսթով (կամ Մեղրիի տարբերակով) մտավ ու էլ դուրս չի մնացել բանակցություններից, Մադրիդյանով ամրագրվեց ու Կազանով հաստատվեց, որ Ադրբեջանը պիտի անխափան ցամաքային կապ ունենա Նախիջևանի հետ, այնպես որ պետք չէ ձևացնել, թե դա նոր բան է, որ շրջանառության մեջ մտավ նոյեմբերի 9-ով։ Պարզապես ասեք ճիշտը, ասեք, որ մեր գլխին իրականում Դամոկլյան սուր կա կախված, ու որ քանի դեռ ամեն ինչ ավելի վատին չի հանգել, պետք է համաձայնել դրան»,- կարծիք է հայտնել գրառման հեղինակը։
Շատ դժվար է չհամաձայնել Հայաստանի ղեկավարի հետ, որը պնդում է, թե պետք է լեզու գտնել հարևանների հետ և առաջվա պես ապրել հաշտ ու խաղաղ։ Իմ սերնդակիցները հո հիշում են, որ ժամանակին հիմնականում այդպես եղել է։ Բայց չէ՞ որ բարիդրացիական հարաբերությունները երբեք չեն կարող միակողմանի լինել։ Այնինչ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանում պաշտոնապես բացվել է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերության շենքը, և հիշեցնելով, որ Բաքվում հիմա ամենաբարձ մակարդակով «Արևմտյան Ադրբեջան» են անվանում Հայաստանի Հանրապետությունը, ներկայացնում է նոր հեռուստակայանի հաղորդումների անունները՝ «Դեպի Արևմտյան Ադրբեջան», «Վերադարձը մեր իրավունքն է», «Տեղահանման ժառանգությունը», «Քայլ առ քայլ դեպի Արևմտյան Ադրբեջան», «Գրական Էրիվան», «Արևմտյան Ադրբեջանի նրբությունները» և այլն։ «Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան»,- հեգնում է օգտատերը։
Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերը ոչ միայն Հայաստանի սահմանին, այլև հեռավոր Եվրոպայում
Հիշում եք երևի՝ տարիներ, նույնիսկ տասնամյակներ շարունակ մեզ և ադրբեջանցիներին փորձում էին հաշտեցնել միջնորդները։ Արդյունքը զրո էր։ Այժմ միջնորդ չկա, իսկ արդյունք կա՝ Հայաստանի հյուսիս-արևելքում սահմանային սյուներ հայտնվեցին։ Ու չնայած հայաստանյան հանրությունը դրան բոլորովին միանշանակ չի վերաբերվում, երկու երկրների ղեկավարները ակնհայտորեն գոհ են։ Արդյոք իսկապե՞ս լավատեսության պատճառ կա։ Հայաստանցիներից մեկը մեկնաբանում է. « Թե՛ ՔՊ-ն, թե՛ Ալիևը էս քանի օրը գոհունակությամբ հայտարարում են, թե շատ մեծ ձեռքբերում է, որ մենք առաջին անգամ առանց միջնորդի ենք բանակցել (ինչի արդյունքում էս չորս գյուղը հանձնվում են): Հայաստանին միայնակ կանգնեցրել են անկյուն՝ առանց Մինսկի խմբի, առանց Ֆրանսիայի, առանց Իրանի, առանց Չինաստանի, առանց Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի, միայնակ Հայաստանը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ճանկերում։ Ու սա որպես ձեռքբերում են ներկայացնում»։
Եվ իհարկե սոցիալական ցանցերը շարունակում են քննարկել հայտնի հոգևորականներից մեկի կեցվածքը՝ հիշեցնելով, թե ինչ անհեթեթ մեղադրանքներ են ոմանք ներկայացնում նրան՝ «Բագրատ սրբազանը որդիներին ազատել է բանակից», «Բագրատ սրբազանը մսի կոմբինատ ունի», «Տավուշում ռուբլով փոխանակումներ են արվում» և այլն։ Այնինչ օգտատերերից մեկը վերհիշում է. «Կնքահայր էի: Որոշեցինք սանիկներիս մկրտության արարողությունը Սևանի կղզու եկեղեցում անել: Առավոտյան մի քանի մեքենաներով ճամփա ընկանք: Տեղ հասանք, բարձրացանք կղզի և…, ա՜յ քեզ անակնկալ, պարզվեց՝ ոչ մի հոգևորական չկա: Հանկարծ ինչ-որ մեկն ասաց, որ Վազգենյան դպրանոցում մի հոգևորական կա, բայց նա էլ հիվանդ է: Որոշեցի, այնուամենայնիվ, գնալ նրան տեսնելու: Մտա իր կացարանը: Մոտեցա: Հարցրեց՝ ի՞նչ խնդիր կա: Բացատրեցի կացությունը: Մի պահ մտածեց, ապա ասաց. «Եթե կարողանաք ինձ բարձրացնել կղզի, ես արարողությունը կանեմ»: Մկրտությունը կայացավ: Ողջ ընթացքում նայում էի, թե ինչպես էր հայր սուրբը գերմարդկային ճիգերով զսպում մարմնի ցավը: Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ: Ընդամենը խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ սրբազանն էր»…
Սահմանազատում ազգային ձևով. զինվորականներն ապաշխարում են, հոգևորականները՝ առաջնորդում
Լրահոս
0