00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վե՛րջ զիջումներին. ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է

© Sputnik / Andranik GhazaryanՎահագն Չախալյան
Վահագն Չախալյան - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2024
Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցները վստահ են, որ ՀՀ իշխանությունը բանակցությունների անվան տակ այժմ հայ ժողովրդի շահերից չբխող որոշումներ է կայացնում։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հասարակական գործիչ Վահագն Չախալյանի նախաձեռնած «Կամք» շարժման անդամները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են վերջ տալ Տավուշի մարզում զիջումներին։
«Մենք այսօր պայքարում ենք, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն Արցախը հանձնելուց հետո չգնան տարածքային նոր զիջումների` հիմա էլ Տավուշում»,–ասաց Չախալյանը։
Նրա խոսքով` հայ ժողովրդի խնդիրն այն է, որ այժմ չկա համախմբում, ինչից էլ օգտվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Չախալյանն ընդգծեց, որ ՀՀ իշխանությունը բանակցությունների անվան տակ այժմ հայ ժողովրդի շահերից չբխող որոշումներ է կայացնում։ Նա վստահ է, որ Փաշինյանը անկեղծ չէ ժողովրդի հետ։
«Ասեմ ավելին` Ալիևն այժմ հայ ժողովրդիի հետ ավելի ազնիվ է, բացահայտ ասում են` ինչ են ուզում»,–ասաց նա։
Նշենք, որ ակցիայի ընթացքում կառավարության շենքից դուրս եկավ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ Ակցիայի մասնակիցները նրան տեսնելով` սկսեցին վանկարկել «ամոթ», քանզի նա ոչ թե ժողովրդի շահերն է պաշտպանում, այլ ՀՀ իշխանության։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Ապրիլի 23-ին, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։
Լրահոս
0