00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության անզոր հայացքի ներքո

© Sputnik / Aram NersesyanՀրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցին Շուշիում
Հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցին Շուշիում - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2024
Բաժանորդագրվել
Հենց այսօր, երբ նշվում է Հայոց ցեղասպանության տարելիցը, ողջ աշխարհի աչքի առջև Արցախում շարունակվում է այն գործընթացը, որը մասնագետներն անվանում են ազգային-մշակութային ցեղասպանություն։
Դեռ մի քանի ամիս առաջ, երբ բոլոր ղարաբաղցիները ենթարկվեցին բռնի տեղահանության, «Թայմ» ամերիկյան հանդեսը կանխատեսեց. «Պակաս հայտնի հայկական եկեղեցիները և հուշարձանները հողին կհավասարեցվեն, իսկ միջնադարյան հայկական ճարտարապետության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսին են Դադիվանքը և Գանձասարը, կվերափոխվեն, և դրանց վրայից կջնջվեն հայերեն գրությունները, քանզի Ադրբեջանն արդեն փորձում է ներկայացնել դրանք որպես «կովկասյան աղվանների վանքեր»։ Ավաղ, «Թայմի» հոդվածագրի այս կանխատեսումները արդեն իրականանում են։ Միջազգային հանրությունը հիմնականում լռում է։ Ինչո՞ւ։
Ժամանակին Ռաֆայել Լեմկինը, որի ջանքերով շրջանառության մեջ դրվեց «գենոցիդ» հասկացությունը, հատուկ շեշտում էր, որ ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջումն է, այլև նրա ազգային և հոգևոր մշակույթի ոչնչացումը։ Սակայն այդ հասկացությունը՝ «ազգային-մշակութային ցեղասպանություն», այդպես էլ չընդգրկվեց 1948 թվականին ընդունված «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում։
Պատճառն ակնհայտ է՝ ազգային-մշակութային ցեղասպանությունը շատ ընդգրկուն հասկացություն է և ներառում է ոչ միայն հուշարձանների ոչնչացումը, այլև մայրենի լեզվով կրթության սահմանփակումը, ազգային մտավորականության նկատմամբ բռնաճնշումը, ազգային փոքրամասնությունների ասիմիլյացիան և ազգային ինքնագիտակցության վերացումը։ Իսկ այս բոլոր հանցանքները, այսպես կոչված՝ քաղաքակիրթ ազգերի, մեծ տերությունների պատմության անքակտելի մասն են։ Հիշենք, թեկուզ, Միացյալ Նահանգների, Կանադայի և Ավստրալիայի քաղաքականությունը բնիկ ժողովուրդների և ցեղերի նկատմամբ. հիշենք, թե ինչպես էր ժամանակին Մեծ Բրիտանիայի կառավարությունը պայքարում իռլանդացիների մշակույթի, լեզվի և կաթոլիկ հավատքի դեմ։ Իսկ արբանյակներից ստացված տվյալները վկայում են, որ Չինաստանի իշխանությունները ոչնչացրել են ույգուրների ավելի քան երկու հազար կրոնական շինություններ։
Որոշ պետություններ արդեն քսանմեկերորդ դարում քայլեր են ձեռնարկել իրենց մեղքը գոնե ինչ-որ չափով քավելու համար։ Հենց անցած տարի Կանադան որոշեց 2 միլիարդ դոլարի փոխհատուցում տրամադրել տեղի հնդկացիներին, Ավստրալիայի կառավարությունը պաշտոնապես ներողություն խնդրեց բնիկներից, իսկ Գերմանիան մի քանի տարի առաջ համաձայնեց ավելի քան մեկ միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել Նամիբիային՝ գաղութատիրության ընթացքում գործած հանցանքների համար։ Բայց կան նաև պետություններ, որոնք ոչ միայն չեն ընդունում, այլև ամեն կերպ կոծկում են ազգային ցեղասպանության փաստերը։ Ադրբեջանն այդ շարքում առաջիններից է։
Առաջնայինն, ըստ իշխանությունների, պետությունն է. բա մարդկա՞նց շահերը
Ընդամենը մի քանի ամիս առաջ լոնդոնյան «The Guardian» թերթը հիշեցրել է, մեջբերեմ. «2005 թվականի դեկտեմբերի 15-ին Հյուսիսային Իրանում Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ, եպիսկոպոս Նշան Թոփուզյանը տեսախցիկով նկարահանել է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները ոչնչացրել այն ամենը, ինչ մնացել էր Ջուլֆայում ժամանակին տեղադրված 10 հազար խաչքարերից։ Զինվորները պարզապես բարձել են ջարդված խաչքարերը բեռնատարների մեջ և լցրել Արաքս գետը»,- փաստել է անգլիական թերթը։ Իսկ «Caucasus Heritage Watch» կազմակերպություննն ավելացնում է՝ Ադրբեջանը ոչնչացրել է Նախիջևանի հայկական հուշարձանների 98 տոկոսը։
Մասնագետները համոզված են՝ որևէ կասկած չկա, որ այս նույն մշակութային ցեղասպանությունն Ադրբեջանը շարունակելու է Արցախում։ Իրենց այս պնդումը փորձագետները հիմնավորում են տարբեր գործոններով։ Նախ, հայկական վանքերն ու եկեղեցիները սարսափելի վտանգ են ներկայացնում ադրբեջանցի պատմաբանների այն վարկածին, թե հայերը եկվոր են և պարզապես բնակություն են հաստատել այն տարածքներում, որոնք «հնագույն ժամանակներից ողջ աշխարհին հայտնի են որպես Արևմտյան Ադրբեջան»։ Այս թեզը շատ հրատապ է դարձել հենց հիմա, երբ նախաձեռնվել են սահմանազատման աշխատանքները Տավուշի մարզում՝ այսինքն, ի՞նչ զիջում, հայերը ուղղակի վերջապես սկսել են վերադարձնել այն տարածքները, որոնք երբեք իրենց չեն պատկանել։ Իսկ Արևմտյան Ադրբեջանւմ նրանց ընդհանրապես և երբեք ոչինչ չի պատկանել։
Եվ իհարկե, չափազանց մեծ դեր է խաղում անպատժելիության գործոնը, որը մեզ արդեն քաջ ծանոթ է։ Թույլ տվեք մի մեջբերում անել BBC-ի այս շաբաթվա վերլուծությունից.
«1946 թվականին Հաագայում ստեղծվեց ՄԱԿ-ի Միջազգային դատարանը։ Թղթի վրա ամեն ինչ շատ գեղեցիկ է՝ դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար և վերանայման ենթակա չեն։ Ընդամենը մի փոքրիկ խնդիր կա՝ դատարանը բացարձակապես ոչ մի գործիք չունի իր որոշման կատարումը որևէ պետության կողմից ապահովելու համար։ Գոյություն չունի «միջազգային ոստիկանություն», որի աշխատակիցները կարողանային գոնե մատ թափ տալ հանցավոր ղեկավարների վրա»,- փաստում է BBC-ն։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2024
Իսրայելի պահվածքը՝ հրաշալի օրինակ Ադրբեջանի համար
Եվ վերջապես, եկեք անկեղծ խոստովանենք. մենք՝ հայերս, այնքան էլ մեծ ջանքեր չենք գործադրում մշակութային ցեղասպանության դեմն առնելու համար։ Ընդամենը մի օրինակ բերեմ։ Հենց մի քանի օր առաջ Ֆինլանդիայի ադրբեջանցիները բավական մեծ հավաք էին կազմակերպել Հելսինկիում, որում զեկուցողը պնդեց, թե հայերը վերջին 100 տարվա ընթացքում, ուշադրությո′ւն՝ չորս անգամ ցեղասպանության են ենթարկել ադրբեջանցիներին, ինչի հետևանքով Հայաստանում բացարձակ ոչ մի ադրբեջանցի չի մնացել։ Եվ այդ միջացառմանը ներկա էին թուրքական, ռուսական, բրիտանական, գերմանական, մոլդովական, ղազախական, վրացական և ուկրաինական համայնքների ներկայացուցիչները, որոնք իմացան, թե «հայերը չորս անգամ ցեղասպանել են ադրբեջանցիներին»։
Իսկ մենք արտերկրում ի՞նչ ենք անում. հայերով հավաքվում ենք Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ վանկարկելով «Պահանջո′ւմ ենք», ու ցրվում մինչև մյուս գարուն։ Այնինչ մշակութային ցեղասպանությունն Արցախում շարունակվում է։
Լրահոս
0