00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թող սկզբում Բաքուն դուրս գա Ջերմուկի տակից. ընդդիմադիր պատգամավորը` սահմանազատման մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2024
Բաժանորդագրվել
Ադրբեջանի հսկողության տակ ավելի շատ հայկական տարածք կա, քան այն, որը Բաքուն պահանջում է հանձնել իրեն։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կոչ է արել իշխանություններին սահմանազատման շրջանակներում Ադրբեջանից պահանջել վերադարձնել Հայաստանի գրավված ինքնիշխան տարածքները։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քաղաքական գործիչը հիշեցրեց, որ Ադրբեջանն ավելի շատ հայկական տարածք է օկուպացրել, քան այն, ինչ պահանջում է Հայաստանից: Շեշտեց` պետք է Բաքվից պահանջել հայելային հեռանալ Տավուշի, այդ թվում` Ջողազի ջրամբարից հյուսիս ընկած հատվածներից, հեռանալ Ջերմուկի տակից։ Ըստ Խաչատրյանի` միայն այսպես պետք է գնալ սահմանազատման, այլ ոչ թե ուժային ճնշման տակ տարածքներ զիջել Ադրբեջանին։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` ադրբեջանական ԶՈւ–ն Հայաստանում ավելի քան 200 ք/կմ տարածք է օկուպացրել և այդ տարածքները առաջնային կարգով վերադարձնելու պահանջով հանդես գալու փոխարեն Հայաստանը միակողմանի զիջումների է գնում։
Հայաստանի Հանրապետությունն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել․ Բագրատ սրբազան
Հարակից զեկուցող, ՔՊ–ական պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ շեշտեց, որ ՀՀ–ն ունի պետական սահման` 29 743 ք/կմ տարածքով, որից 208 ք/կմ-ն Ադրբեջանն օկուպացրել է ու պետք է վերադարձնի։ Կարապետյանը նշեց, որ հենց նմանատիպ դիրքորոշմամբ պետք է գնահատվեն բոլոր առաջարկներն ու շեշտեց` պետք է դեմ քվեարկել նախագիծը լիագումար նիստ ուղարկելու առաջարկին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ փորձեց հասկանալ` ինչպես է սահմանազատում իրականացվում երկրում, եթե մինչ օրս Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ փաստաթուղթը չի ստորագրվել։ Նա ընդգծեց, որ առհասարակ երկու երկրի միջև սահմանազատում և սահմանագծում իրականացվում է փաստաթղթի ստորագրումից 2 ամիս անց։
Մարիա Կարապետյանն ի պատասխան Մանուկյանի հարցերի` մեջբերումներ արեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունից։
«Եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ համաձայնագրով սահմանված դրույթներին։ Այսինքն` եթե կնքվի այդ համաձայնագիրը, ինչի հույսը մենք ունենք, այն ավելի բարձր իրավաբանական ուժ կունենա, հետևաբար ստորադաս համաձայնագրերը պետք է համապատասխանեցվեն դրան։ Միևնույն ժամանակ նշվում է, որ կողմերը համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտն արձանագրությունում նշված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված։ Այսինքն` այսօր կատարված աշխատանքը ջուրը չի նետվի»,– նշեց Կարապետյանը։
Գեղամ Մանուկյանը շեշտեց` աշխարհում չկա մի երկիր ու նման խելագար կառավարություն, որ օկուպացված տարածքներ ունենա ու սեփական ժողովրդին պատերազմով վախեցնի։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Լրահոս
0