00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս. Խանդանյանը՝ կատարվող գործընթացի մասին

© Sputnik / Aram NersesyanՍարգիս Խանդանյան
Սարգիս Խանդանյան - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2024
Բաժանորդագրվել
Իշխանական պատգամավորի խոսքով՝ այս պահին ընթանում է երկու կողմերից համաձայնեցված սահմանազատման գործընթաց։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. 2021 թվականին Հայաստանում խաղաղության օրակարգով իշխանության եկած կառավարությունն ունի լիազորություն ջանքեր գործադրել խաղաղության հասնելու համար։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը։ Լրագրողները նրան հիշեցրել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ մեր երկրում 3 միլիոն վարչապետ կա, և հավելել, որ Տավուշում առնվազն մի քանի հարյուր վարչապետ այսօր դեմ է իրականացվող գործընթացին։
«Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս»,- ասաց Խանդանյանը։
Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ բանակցությունների արդյունքում վերջապես իրենց հաջողվել է հասնել նրան, որ Ալմա Աթայի հռչակագիրն ընդունվի որպես քաղաքական հիմք սահմանազատման համար։
«Սա շատ կարևոր ազդակ է, որ գործընթացը, ընդհանուր առմամբ, պետք է շարունակվի հենց այս տրամաբանությամբ, և սա է մեզ համար ընդունելի տարբերակը»։
Նրա խոսքով՝ այս փուլից հետո պետք է համաձայնեցվի սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգը։
«Այն տարածքը, որը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, այդտեղով պետք է արվի սահմանագծումն այնպես, որ այդ տարածքները մնան ՀՀ տիրապետության տակ»,- նշեց պատգամավորը։
Նա հավելեց, որ այս պահին ընթանում է երկու կողմերից համաձայնեցված սահմանազատման գործընթաց։
Խանդանյանի խոսքով՝ երբ սահմանազատման գործընթացն ավարտվի և կողմերի միջև կնքվի համապատասխան պայմանագիր, այն կներկայացվի երկու երկրների խորհրդարանների վավերացմանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Լրահոս
0