00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻՊ–ն ուսումնասիրում է լրագրողների հասցեին հնչող բռնության կոչերի դեպքերը

© Photo : press office of the Human Rights Defender of ArmeniaԱնահիտ Մանասյանը
Անահիտ Մանասյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2024
Անահիտ Մանասյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մանասյանը կարևորել է լրագրողների և ԶԼՄ–ների մասնագիտական աշխատանքի պաշտպանված և արդյունավետ լինելը։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` լրագրողների հասցեին հնչող բռնության կոչերի, ատելության խոսքի, պաշտոնատար անձանց կողմից լրագրողների նկատմամբ վերաբերմունքի դեպքերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այս առնչությամբ հանդիպումներ է ունեցել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի և NewsMedia.am կայքի ղեկավար, լրագրող Գայանե Զարգարյանի հետ, որոնք էլ ներկայացրել են վերջին շրջանում հանդիպող խնդիրները։
Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ նշված բոլոր դեպքերն աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են, գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո: ՄԻՊ–ը նշել է, որ պետությունը պետք է մշակի և գործարկի այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն բնականոն լրատվական գործունեության համար լիովին բարենպաստ միջավայրի առկայությունը և լրագրողների անվտանգությունը։
«Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին»,– նշել է Անահիտ Մանասյանը:
Ընդ որում՝ նշված կառուցակարգերը պետք է ուղղված լինեն ինչպես լրագրողների գործունեությանը չխոչընդոտելուն, այնպես էլ նման խոչընդոտները կանխարգելելուն։ Նա շեշտել է, որ այս առումով երկրում տարատեսակ խնդիրներ են առկա։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ լրագրողների մասնագիտական գործունեության վերաբերյալ մի շարք խնդիրներ տեղ են գտել նաև պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ բազմաթիվ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Ջեբեջյանի հասցեին` թիրախավորելով կնոջը, նրա ծնողներին, հարազատներին և նրա ներկայացրած լրատվամիջոցը, գլխավոր խմբագրին։
Լրահոս
0