00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պիտի հաղթենք, այլապես կկոչվենք ուրացողներ. Բագրատ սրբազանը Ոսկեպարում է

© Sputnik / Aram NersesyanԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2024
Բագրատ սրբազան
Բաժանորդագրվել
Տավուշի թեմի առաջնորդը վստահ է` այն, ինչ տեղի է ունենում մարզում, ապօրինություն է ու դեմ է ՀՀ բոլոր օրենքներին։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Տավուշում սահմանազատման դեմ պայքարի դուրս եկած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կարծում է, որ չհաղթելու դեպքում բոլորը կարող են ուրացողներ կոչվել, այդ թվում` ինքը։ Սրբազանն այս պահին Ոսկեպարում է, որտեղ լրագրողների և տավուշցիների հետ զրույցում շեշտեց` սահմանազատման գործընթացն ապօրինի է, դեմ ՀՀ օրենքներին։
Նշենք, որ առավոտից Ոսկեպարի եկեղեցու տարածքում ականազերծման աշխատանքներ են ընթանում։ Ոսկեպարի բնակիչներից մեկը Sputnik Արմենիային հայտնել էր, որ տարածքն ականազերծվում է, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածության արդյունքում անցնելու է Ադրբեջանին։
«Այն մարդիկ, որոնք մասնակցելու են այս գործընթացին, օրինակ` վարչական ղեկավարները, ամբողջ պատասխանատվությունն իրենց վրա է, թող 2 անգամ ավել մտածեն, նայեն իրենց զավակների աչքերին, գնան տուն, նայեն իրենց տիկիններին ու ծնողներին ու տեսնեն` որպես արձագանք իրենց ինչ է գալիս։ Դժբախտաբար, մենք համապարփակ ապօրինության մեջ ենք։ Ասում են` այսօր վաղ առավոտից այդ հատվածում ականազերծման աշխատանքներ են իրականացվում, եթե դա ճիշտ է, ապա հանցանքը կրկնապատկվում և եռապատկվում է։ Պետք է գնանք մեր հաղթանակի հետևից, այլ տարբերակ չի կարող լինել, այլապես մենք, այդ թվում` ես, կոչված ենք ուրացողներ կոչվել` համազգեստով, թե առանց համազգեստի»,– ասաց հոգևորականը։
Սրբազանը շեշտեց` պետք է ճշմարտության հաղթանակին հասնել, վերացնել ապօրինությունը, իսկ ոստիկաններն էլ միանան իրենց։ Վստահ է` այդ օրը կգա, և այն հեռու չէ։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ոստիկանությանը կոչ արեց բացել ճանապարհը դեպի և թույլ տալ, որ բոլորը գնան եկեղեցի։
Սրբազանը նշեց, որ ժամը 15։00-ին ժողովուրդը գնալու է դեպի եկեղեցի, խնդրեց ոստիկաններին, որպեսզի փոխանցեն զինվորականներին։
Նա ընդգծեց, որ սահմանազատմանը դեմ արտահայտվող տավուշցիներին փորձում են հանցակից դարձնել այն անօրինակություններին, որ կատարվում է Տավուշում։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիա են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Լրահոս
0