00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միակողմանի զիջումներն անվտանգություն չեն ապահովի. ՀՀ նախկին արտգործնախարար

© Sputnik / Asatur YesayantsԱրա Այվազյան
Արա Այվազյան - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2024
Բաժանորդագրվել
Արա Այվազյանը նշում է, որ գործընթացն իրականացվում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի ներքո։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Միակողմանի զիջումները, նույնիսկ համաձայնեցված սահմաններով, չեն ապահովի անվտանգությունն ու կայունությունը։ «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի հիմնադիրների ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը` քննադատելով ՀՀ–ի և Ադրբեջանի միջև սահմանների հարցով համաձայնագիրը։
«Միակողմանի զիջումները նույնիսկ համաձայնեցված սահմաններով, որոնք հաստատել են ՀՀ իշխանությունները, չեն ապահովի ոչ անվտանգություն, ոչ կայունություն։ Ընդհակառակը, մեր կենսական տարածքները, անվտանգության բնագծերը քանդվում են, և ճանապարհներ են բացվում ապագա ագրեսիվ գործողությունների համար»,– ասաց նա։
Նա ընդգծեց, որ շատ երկրներ չունեն հստակ սահմաններ իրենց հարևանների հետ, և դա չի դառնում ազգային անվտանգությանը սպառնացող գործոն։
Նախկին նախարարը հիշեցրեց իշխանությունների խոսքը, թե այս գործընթացից հրաժարվելու դեպքում նոր պատերազմ կլինի։
Պետք է փոքր քայլերով վստահություն ձևավորել Բաքվի հետ. Վարդանյանը` սահմանազատման մասին
«Ստացվում է` այս գործընթացն իրականացվում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի ներքո, ինչն ինքնին նշանակում է, որ այս ամբողջ գործողությունը հակասում է միջազգային իրավունքին»,– նկատեց Այվազյանը։
ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը, անդրադառնալով դաշնակիցների խնդրին` նշեց, որ մեր առաջին դաշնակիցը մենք են` մեր հայկական, պետական օրակարգով, և բոլոր այն երկրները, որոնք կիսում են մեր շահերը։
«Ես հասկանում եմ` այսօր մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական մի մեծ խաղի, հակամարտության շրջանակում` Արևելք–Արևմուտք, Հյուսիս–Հարավ։ Նույնիսկ այս պայմաններում մենք չենք կարող մեր հարաբերությունները փչացնել, դրանով իսկ լավացնել հարաբերությունները մյուսի հետ։ Դա ցանկացած դիվանագիտական կանոնների ու առողջ տրամաբանության կոպտագույն սխալ է»,– ընդգծեց Ադոնցը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիա են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Ճանապարհը փակ է։
Լրահոս
0