00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Յաշա Սոլոմոնյան
Զբոսաշրջային հոսքերի վրա ազդել է նաև ծառայությունների գների աճը, փաթեթներն անասելի թանկացել են․Սոլոմոնյան
09:06
6 ր
Բագրատ Գրիգորյան
Օնկո հիվանդությունների պրոտոնային թերապիայի սարքի անալոգն ենք առաջարկում․Գրիգորյան
09:13
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:19
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երեկ Ադրբեջանին նաև պատերազմի բարաթ տվեցին». Սուրենյանցը` սահմանազատման մասին

© Sputnik / Andranik GhazaryanՍուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանց - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2024
Սուրեն Սուրենյանց
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբանը ողբերգություն է համարում այն, որ երկրի ղեկավարը, առանց բովանդակությանն անդրադառնալու, հաջողություն է համարում Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելը։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Տավուշի մարզում սահմանազատման հետևանքով գյուղեր հանձնելով` Հայաստանը զիջում է իր ամենաամուր պաշտպանական դիրքերը` չստանալով ոչինչ։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
«Ալմա Աթայի հռչակագիրը քարտեզ չէ։ Ի վերջո կա՞ դելիմիտացիայի և դեմարկացիայի մեկ միասնական քարտեզ։ Եթե կա, ապա ինչու են միայն մեկ սահմանահատվածի վերաբերյալ համաձայնություններ ֆիքսվել։ Համաշխարհային պրակտիկայում հատվածային սահմանազատում տեղի չի ունեցել, դա, ըստ էության, Հայաստանին պարտադրվող միակողմանի նվաստացուցիչ զիջումներ են։ Մենք զիջում ենք մեր ամենաամուր պաշտպանական դիրքերը` չստանալով ոչինչ։ Թղթի վրա արձանագրված խոստումները վերապահումներով են արձանագրվել»,– նշեց Սուրենյանցը։
Նա շեշտեց, որ երբ երկրի ղեկավարը հաջողություն է համարում առանց բովանդակությանն անդրադառնալու Ադրբեջանի հետ ինչ–որ պայմանավորվածություն ձեռք բերելը, դա ողբերգություն չէ, ուղղակի խենթանոց է։
Դիտարկմանը, որ ըստ իշխանական թեևի` սահմանազատմանն ու սահմանագծմանը դեմ արտահայտվող անձինք Հայաստանը պատերազմի մեջ ներքաշողներն են, քաղաքական վերլուծաբանը պատասխանեց` այս գործընթացն ամենամեծ ականն է։
«Երեկ, բացի միակողմանի զիջումներից, Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ։ Եթե երկրում ընդվզում լինի, և, օրինակ, մինչև մայիսի 15-ն ինչ–որ համաձայնություններ չկայացվեն, ապա ազգակործան պատուհասը պատերազմի վերսկսման պատասխանատվությունը դնելու է հայ ժողովրդի վրա»,– նշեց Սուրենյանցը։
Նա հայտնեց, որ ապրիլի 27-ին արտոնված հանրահավաք կիրականացնեն։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Լրահոս
0