00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է կատարվում Իրանի և Իսրայելի միջև, և ինչ ուղերձ կա մամուլում. իրանագետի դիտարկումները

© Sputnik / Andranik GhazaryanԺաննա Վարդանյան
Ժաննա Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2024
Բաժանորդագրվել
Վարդանյանի խոսքով` իրանական կողմը մեծ նշանակություն չի տալիս այս հարձակումներին` դրանք ներկայացնելով ընդամենը կվադրոկոպտերներով հարձակում, որոնք խոցվել են իրանական ՀՕՊ–ի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Թե՛ իսրայելական, թե՛ իրանական կողմը հակված են նրան, որ լարվածությունը թուլացնեն և չգնան հետագա սրացումների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը` անդրադառնալով այսօր Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ–ների թեմային։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելն այս գիշեր «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի շրջանում։ Ըստ իրանական «IRIB» պետական գործակալության` երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգեր են աշխատել։ «Tasnim» գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգում գտնվող միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են: Իրանցի երեք պաշտոնյաներ «New York Times»-ի հետ զրույցում հաստատել են, որ հարվածների թիրախը Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան է եղել:
Իրանագետը նկատում է, որ այս հարձակման մասին հիմնականում ամերիկյան լրատվամիջոցներն են գրում, իսկ իսրայելական կողմը խուսափում է պատասխանատվություն ստանձնել ։
«Մինչդեռ մամուլի մակարդակով գնում է այն ուղերձը, որ Իսրայելը սահմանափակվում է այս գործողությամբ և ցանկանում է ցույց տալ, որ կարող էր հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտների վրա, բայց չի անում, քանի որ սա կհանգեցնի հետագա էսկալացիայի»,– նշեց Վարդանյանը։
Ըստ նրա` իրանական կողմը նույնպես մեծ նշանակություն չի տալիս այս հարձակումներին` այն ներկայացնելով ընդամենը կվադրոկոպտերներով հարձակում, որոնք խոցվել են իրանական ՀՕՊ–ի կողմից։ Նա կարծում է, որ եթե կվադրոկոպտերներ են կիրառվել, դա կարող է նշանակել, որ բաց են թողնվել Իրանի, ոչ թե որևէ այլ երկրի տարածքից, կամ, առավել ևս` Իսրայելից։
«Բացի այդ, կողմերը որոշակիորեն խուսափում են հարձակում բառը կիրառելուց. օգտագործում են միջադեպ բառը»,– ընդգծեց նա։
Հավելենք, որ Իրանի կիբեռտարածության ազգային կենտրոնի ներկայացուցիչ Հոսեյն Դալիրիանը ևս այսօր ասել է, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ–ները, ամենայն հավանականությամբ, արձակվել են Իրանի տարածքից, քանի որ դրանք հեռվից գալ չէին կարող` նրանց թռիչքի հեռահարությունը շատ կարճ է։
Հիշեցնենք` Իրանը ապրիլի 14–ի գիշերը կամիկաձե դրոններով հարձակվեց Իսրայելի վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։
Իրանը հայտարարեց, որ հարձակումը Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտի դեմ ագրեսիայի պատասխանն է և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Լրահոս
0