00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնդիկ ուսանողներին չեն թողնում մասնակցել ավարտական քննությանը. ինչ են ասում «Հայբուսակում»

«Հայբուսակ» - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2024
Բաժանորդագրվել
«Հայբուսակ» համալսարանում սովորող հնդիկ ուսանողները պնդում են, որ նախաթեստ պետք է հանձնեն միայն արտասահմանցիները։ Համալսարանն էլ նշում է` նախաթեստեր ուսանողները հանձնում են արդեն 5-6 տարի, իսկ չհանձնող ուսանողներին 2-րդ շանս է տրվել` հունիսին։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. «Հայբուսակ» համալսարանի արտասահմանցի ուսանողները (մեծ մասամբ՝ հնդիկ, կան նաև ուսանողներ Իրանից և Իրաքից) դժգոհում են` իրենց թույլ չեն տալիս մասնակցել ավարտական քննություններին։ Տեղեկությունը հայտնել է «Հետքը»։
Հնդիկ ուսանողները նշել են՝ համալսարանը ավարտական քննությունից առաջ որոշել է նախաթեստ (pretest) անցկացնել։ Այն չանցած ուսանողները չեն կարողանա մասնակցել ավարտական քննություններին, չնայած մինչ այդ համալսարանից նրանց վստահեցրել են` մտահոգվելու առիթ չկա, սովորական քննություն է։
«Նախաթեստ պետք է հանձնեն միայն արտասահմանցի ուսանողները։ Իսկ մեզ չեն զգուշացրել քննության կարևորության մասին, այլ ասել են՝ մի մտահոգվեք, սա սովորական քննություն է»,– հայտնել են ուսանողները։
Կայքը գրում է, որ 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Հնդիկ ուսանողներն ընդգծել են` քննությունը ձախողածներին առաջարկել են կուրսեր անցնել` վճարելով 400 000 դրամ։
Ուսանողներից մեկը նշել է՝ իրենցից ոչ ոք դեռ գումարը չի վճարել։
Մի քանի ուսանող ստեղծված իրավիճակից ելնելով ինքնավնասման փորձ է կատարել, քանի որ հոգեբանական վատ վիճակում են եղել։
«Հայբուսակի» օտարերկրացի ուսանողների գծով տնօրենի տեղակալ Նարինե Մարտիրոսյանն էլ կայքին հայտնել է, որ ոչ ոք իրենցից փող չի ուզում։
«Կա նախապատրաստական պարապմունք, ուզում ես արի, չես ուզում՝ մի արի։ Նախաթեստը կատարվում է, որպեսզի մենք իմանանք՝ արդյոք ապագա շրջանավարտը պատրաստ է ավարտել բժշկական համալսարանը»,– նշել է Նարինե Մարտիրոսյանը։
Ժաննա Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2024
Զեյթունի հանրակացարանը շատ վատ վիճակում է. նախարարը` ուսանողների ճակատագրի մասին
Ըստ նրա՝ ուսանողներին նախաթեստի մասին տեղեկացրել են դեկտեմբերի վերջին, փետրվարին եղել է առաջին քննությունը, երկրորդը նախատեսվում է հունիսին։
Նարինե Մարտիրոսյանը վստահեցրել է՝ 5-6 տարի է՝ իրականացնում են թեստը, սա առաջին անգամ չի։
«Հայտարարել ենք, որ թեստը կլինի փետրվարին, մեկուկես ամիս ունեցել են, իրենք 6-րդ կուրսի ուսանողներ են, վաղուց պետք է պատրաստ լինեին և՛ նախաթեստին, և՛ ավարտական քննությանը։ Խնդրել են մեկ այլ շանս տալ, հունիսին կլինի երկրորդ նախաթեստը, իսկ պետականը նախատեսվում է հուլիսին։ Ի՞նչ է նշանակում բժշկի համար զրո, ասում են՝ լուրջ չեմ վերաբերվել, չգիտեի, որ կարևոր է։ Ասում ենք՝ գնա, նորից պարապի, նախաթեստը հանձնի, միևնույն է՝ պետականի ես պատրաստվում, լրացուցիչ ստուգենք՝ պատրա՞ստ ես հանձնել, թե՞ չէ»,– նշել է նա։
Մարտիրոսյանն ընդգծել է` եթե երկրորդ նախաթեստն էլ ուսանողը չհանձնի, չի կարող գնալ պետական քննության։
Ուսանողները դեմ են Կոնսերվատորիան Ակադեմիական քաղաք տեղափոխելուն
«Հայբուսակի» օտարերկրացի ուսանողների գծով տնօրենի տեղակալը նշում է, երբ երկու տարի առաջ փակվեց «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը», ուսանողներից 360-ին «Հայբուսակն» ընդունեց։ Այն ուսանողներին, որոնք 6-րդ կուրսում էին սովորում, իջեցրել են 5-րդ կուրս։ Մարտիրոսյանը հանցագործություն է համարել անորակ բժշկին դիպլոմ տալը։
Դիտարկմանը, թե ուսանողները կարծում են, որ իրենցից փորձում են հավելյալ գումար ստանալ, Մարտիրոսյանը պատասխանել է, որ բժշկական համալսարանն էլ է կազմակերպում նախապատրաստական կուրսեր։ Վստահեցրել է` բոլոր բուհերը` և՛ մասնավոր, և՛ պետական, ունեն վճարովի դասընթաց կազմակերպելու իրավունք։
«Եթե չեն ուզում, կարող են ինքնուրույն պարապել, հանձնել քննությունը։ Ինչի՞ պիտի վճարեն, եթե իրենք կարող են սովորել։ Անորակ պրոդուկտ «Հայբուսակը» չի տալու… Նամակ են գրել, ասում են՝ 14 բալն ինչի՞ չի անցում։ Առաջին անգամ որոշեցինք, որ 30 բալից 18-ն է անցողիկ, բայց որ տեսանք մի քիչ շատ է իջնում, դարձրինք 15»,- ասել է Մարտիրոսյանը։
Խոսելով ինքնավնասման դեպքերից՝ տնօրենի տեղակալը հայտնել է` 2 դեպք է եղել. մեկը քնաբեր է խմել, մյուսը պեստիցիդ՝ թունաքիմիկատ։ Նրա պնդմամբ` նման անձինք առավել ևս իրավունք չունեն բժիշկ աշխատելու, քանի որ հոգեպես անհվասարակշիռ վիճակում են։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ իրենք խնդրից տեղյակ չեն, քանի որ ահազանգ չեն ստացել։ Ընդգծեցին` իրենց բանավոր բողոքը բավարար չէ, այն պետք է գրավոր ներկայացվի կոմիտեի էլեկտրոնային հասցեին, որպեսզի կարողանան ընթացք տալ և հասկանալ պատճառները։
Լրահոս
0