00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Տիգրան Հակոբյան
«Շողակաթում» և պետք է լինեն այնպիսի հաղորդումներ, որոնց համար պետությունը ֆինանսավորում է․ Տիգրան Հակոբյան
19:56
3 ր
Մարտին Գալստյան
Դոլարի ցածր փոխարժեքը ռիսկի գործոն է մեր արտահանողների համար. Մարտին Գալստյան
19:59
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը երաշխիք է տվել, որ ոսկեպարցիների ուզածով է լինելու. Մախսուդյան

© Photo : Press office of the Government of RAՆիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում
Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2024
Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի և ոսկեպարցիների հանդիպումը մոտ մեկ ժամ է տևել։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ոսկեպարցիների հետ հանդիպմանը խոստացել է, որ սահմանազատման խնդիրները նրանց ուզած ձևով են լուծվելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որը նույնպես ներկա է եղել հանդիպմանը։
«Փաշինյանի ասելով` տարածքներ չեն հանձնվելու, հակառակորդը պիտի գետից այս կողմ գար, նստեր, հիմա էլ չի գա։ Նախկինում հակառակորդը պիտի գար, Ներքին Ոսկեպարի գլխի մասում նստեր, հիմա արդեն այդ մտքից պիտի հրաժարվեն։ Այս հարցը Ադրբեջանի հետ բանակցային փուլում է, պիտի որ լուծվի»,– ասաց Մախսուդյանը։
Ըստ նրա` մնացած հատվածների մասին քննարկում չի եղել, միայն խոսվել է Ներքին Ոսկեպարի հատվածի մասին։
Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց ուղղել, որին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել։
«Նա ասաց` ես 90 տոկոսով երաշխիք եմ տալիս, որ ձեր ուզածն է լինելու` փոխանակման այս տարբերակը»,– նշեց Մախսուդյանը։
Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքին, ապա, ըստ ոսկեպարցու, ՀՀ վարչապետն այդ մասին չի խոսել։
«Նա այլընտրանքային ճանապարհ առաջարկեց, որին ոսկեպարցիները դեմ էին, Փաշինյանն էլ ասաց` ոնց ուզում եք, այնպես էլ կանենք»,– ասաց Մախսուդյանը` հավելելով, որ Փաշինյանի հետ հանդիպումը մոտ մեկ ժամ է տվել։
Նշենք, որ Փաշինյանի հետ Տավուշ մարզ են մեկնել նաև ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանին տարածքներ տալու թեման թեժացավ, երբ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»:
Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեկնեց Տավուշի մարզ, հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ և հայտարարեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, և այն կարող է մեկնարկել հենց Տավուշից։ Ըստ Փաշինյանի` եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է` մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։
Լրահոս
0