https://arm.sputniknews.ru/20240416/ovkianvosi-ajn-kvoghmic-galis-en-ev-pvordzum-ajsteghi-zhvoghvovrdi-hamar-ban-vorvoshel-irani-despan-74605867.html
Օվկիանոսի այն կողմից գալիս են և փորձում այստեղի ժողովրդի համար բան որոշել․ Իրանի դեսպան
Օվկիանոսի այն կողմից գալիս են և փորձում այստեղի ժողովրդի համար բան որոշել․ Իրանի դեսպան
Sputnik Արմենիա
Դիվանագետը շեշտեց, որ Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ, որովհետև Անդրկովկասի հետ սահման ունի։ 16.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-16T16:14+0400
2024-04-16T16:14+0400
2024-04-16T16:22+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
մեհդի սոբհանի
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56549441_0:0:1601:901_1920x0_80_0_0_91ab9197a26a077d59aa83f55fdbd422.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Արտատարածաշրջանային ուժ ասելով՝ Իրանը նկատի ունի օվկիանոսից այն կողմ գտնվող ուժերին, որոնք անվտանգային, դեմոգրաֆիկ որևէ վտանգների հետ չեն առնչվում։ Այսօր Երևանում ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Լրագրողը հետաքրքրվել էր, թե արդյոք Իրանը, հայտարարելով, թե դեմ է այստեղ արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը, նաև Ռուսաստանին նկատի ունի։Դեսպանը շեշտեց՝ Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ, որովհետև Անդրկովկասի հետ սահման ունի։«Արտատարածաշրջանային ուժեր» ձևակերպումը պարզաբանելու հարցին ի պատասխան դեսպանը նշեց, որ նկատի ունի ԱՄՆ–ին ու որոշ եվրոպական երկրների։Պետք է հույսդ դնես ինքդ քեզ վրա և պաշտպանես սեփական անվտանգությունդ․ ՀՀ-ում Իրանի դեսպանՍոբհանին նաև ասաց, որ Իրանը ՀՀ իշխանությունների հետ խոսել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման մասին։ Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ այն ամբողջովին տնտեսական բնույթ ունի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար աջակցություն ստանալու նպատակով է։Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները վստահեցրել են, որ արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացումն ուղղված չէ Հայաստան-Իրան հարաբերությունների դեմ։Թեհրանը դժգոհ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճից. ՀՀ–ում Իրանի դեսպան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56549441_78:0:1499:1066_1920x0_80_0_0_fed9f5cb6d35b0705b35e4840e9fcfb9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, մեհդի սոբհանի, հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, մեհդի սոբհանի, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Օվկիանոսի այն կողմից գալիս են և փորձում այստեղի ժողովրդի համար բան որոշել․ Իրանի դեսպան
16:14 16.04.2024 (Թարմացված է: 16:22 16.04.2024) Դիվանագետը շեշտեց, որ Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ, որովհետև Անդրկովկասի հետ սահման ունի։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Արտատարածաշրջանային ուժ ասելով՝ Իրանը նկատի ունի օվկիանոսից այն կողմ գտնվող ուժերին, որոնք անվտանգային, դեմոգրաֆիկ որևէ վտանգների հետ չեն առնչվում։ Այսօր Երևանում ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Լրագրողը հետաքրքրվել էր, թե արդյոք Իրանը, հայտարարելով, թե դեմ է այստեղ արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը, նաև Ռուսաստանին նկատի ունի։
«Օվկիանոսի այն կողմից գալիս են այստեղ և փորձում են այս տարածաշրջանի ժողովուրդների համար որոշումներ կայացնել»,- ասաց դեսպանը։
Դեսպանը շեշտեց՝ Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ, որովհետև Անդրկովկասի հետ սահման ունի։
«Արտատարածաշրջանային ուժեր» ձևակերպումը պարզաբանելու հարցին ի պատասխան դեսպանը նշեց, որ նկատի ունի ԱՄՆ–ին ու որոշ եվրոպական երկրների։
Սոբհանին նաև ասաց, որ Իրանը ՀՀ իշխանությունների հետ խոսել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման մասին։ Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ այն ամբողջովին տնտեսական բնույթ ունի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար աջակցություն ստանալու նպատակով է։
«Մեր մտահոգությունն է, որ Հայաստանն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի։ Հայաստանի արտաքին հարաբերությունների զարգացումը չպետք է լինի ի հաշիվ այլ երկրների»,- շեշտել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները վստահեցրել են, որ արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացումն ուղղված չէ Հայաստան-Իրան հարաբերությունների դեմ։