00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարկը կբարձրանա, բայց... կպակասի. օրինագիծ փոքր և միջին բիզնեսի համար

© Unsplash / Masarath AlkhailiՀաշվիչ
Հաշվիչ - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2024
Հաշվիչ
Բաժանորդագրվել
Շրջհարկի բազային չափն ուզում են ավելացնել, բայց նվազեցնելու ավելի լայն հնարավորություններ տալ` «սպիտակ» հաշվապահության դիմաց։ Հետագայում սա նաև պիտի օգնի լուծել փոքր ու մեծ բիզնեսի «ԱԱՀ–ի կռիվները»։
Մի քանի ամիս տևած քննարկումներից հետո ՀՀ ֆինանսների նախարարությունն ավարտին է հասցրել շրջանառության հարկի օրենսդրության փոփոխությունները, որոնք մոտ ապագայում պետք է ներկայացվեն կառավարությանը, ապա Ազգային ժողովին։ Նախագծի մանրամասները Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացնում է ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը։
© Sputnik / Aram NersesyanՕրի Ալավերդյան
Начальник управления политики доходов и методологии администрирования Минфина Армении Ори Алавердян - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2024
Օրի Ալավերդյան

Հարկը կբարձրացնեն...

Մոտավոր, բարձր ճշտություն չակնկալող գնահատականներով` շրջհարկի ֆինանսական բեռը 2 – 2,5 անգամ ավելի թեթև է, քան ԱԱՀ/շահութահարկինը։ Գումարած դրան` շրջհարկի հաշվապահությունն ավելի պարզ է (այդտեղ չի պահանջվում փաստաթղթավորել բոլոր գործարքները)։
Որպեսզի շրջհարկ վճարողները չունենան այդքան ակնհայտ առավելություններ, նրանց հարկն ուզում են էապես բարձրացնել ու մոտեցնել ԱԱՀ/շահութահարկի ռեժիմին։
«Այսպիսով խոշոր բիզնեսը ազդակ չի ունենա արհեստականորեն տրոհվելու` շրջհարկի դաշտ մտնելու համար, իսկ փոքրը չի փորձի ամեն գնով այնտեղ մնալ»,– նշում է Ալավերդյանը։
Շրջհարկով հարկման չափանիշը նախատեսվում է չփոխել (տարեկան 115 միլիոն դրամից ոչ ավել շրջանառություն)։

Բայց հարկից թույլ կտան ավելի շատ «կտրել»

«Սպիտակ» (փաստաթղթավորված) գործարքների դեպքում բիզնեսը հիմա էլ կարող է նվազեցնել իր հարկը (բազային 5%-ից մինչև 1,5%)։ Ըստ նախագծի` թեև հարկի բազային չափն աճելու է (թե որքան, հիմա վերջնականապես քննարկվում է), բայց դրա նվազագույն չափն իջնելու է մինչև 1%։ Բացի այդ, նվազեցումները պիտի հասանելի դառնան նաև արտադրական ընկերությունների համար (որոնք այսօր աշխատում են 3,5% դրույքաչափով, բայց առանց հարկի նվազեցումների)։
Բացի այդ, հնարավոր կլինի հարկի հաշվարկից հանել վճարված աշխատավարձերը։ Բերենք նախագծի հետ չկապված, տեսական օրինակ. եթե ՍՊԸ–ն իր աշխատողներին վճարում է տարեկան 10 միլիոն դրամ աշխատավարձ, իսկ նրա շրջհարկը 5% է, ապա եթե բոլոր աշխատավարձերը վճարի «սպիտակով», ապա կազատվի 500 հազար դրամ հարկից (10 միլիոնի 5%–ից)։ Որքան աշխատավարձ թաքցնի, այնքան չի կարողանա հարկ «կտրել»։
Սուպերմարկետներին կստիպեն ժամանակին վճարել. ինչ է դա նշանակում բիզնեսի և գյուղացու համար

Իսկ պետության շահը ո՞րն է

Հարկը ավելացնելով, իսկ հետո արտոնության դուռը բացելով` ֆիննախն առաջարկում է մի քանի հարց լուծել։ Նախ` «սպիտակ» աշխատավարձը նշանակում է աշխատողի գրանցում` բոլոր իրավունքներով։ Երկրորդ` եկամտային հարկի լրացուցիչ վճարումներ։ Երրորդ` փոքր ու միջին բիզնեսը կսկսի սովորել ԱԱՀ/շահութահարկին մոտ հաշվապահություն վարել` հաշվարկելով հարկերի նվազեցումեր։
«Շրջհարկի հաշվարկները, էստ էության, մոտ կլինեն ԱԱՀ/շահութահարկի հաշվարկներին, ու փոքր բիզնեսը կտեսնի, որ դրանք այդքան էլ վախենալու չեն։ Երբ նրանք սկսեն տիրապետել այդ հաշվառմանը, հնարավոր կլինի քննարկել հարկման միասնական համակարգի գաղափարը», – նշում է Ալավերդյանը։
Սա կարող է լուծել տարբեր հարկային ռեժիմների բախման խնդիրը, որը երկար տարիների գլխացավանք է մեծ ու փոքր բիզնեսի միջև գործարքների համար (օրինակ` սուպերմարկետների և փոքր արտադրողների)։ Այդ խնդիրը, Ալավերդյանի խոսքով, ըստ էության չի կարող լուծվել, քանի դեռ մնում են հարկման տարբեր ռեժիմներ։

Ի՞նչ կտա բյուջեին

Մի կողմից շրջհարկի չափերը կբարձրանան, մյուս կողմից բիզնեսին թույլ կտան ավելի շատ հարկ նվազեցնել։ Ֆիննախն ակնկալում է, որ «պլյուս–մինուս» հանրագումարով տարեկան բյուջեն կշահի 14-15 միլիարդ դրամ։ Ալավերդյանն ընդգծում է` սրանք մոտավոր գնահատականներ են, որոնք հաշվի են առնում միայն դրույքաչափերի փոփոխությունը։
«Որքան բիզնեսն ուզենա իր հարկը նվազեցնել, այնքան ճշգրիտ պետք է հայտարարագրի իր շրջանառությունն ու աշխատողներին։ Ստույգ գնահատել հնարավոր չէ` որքան է հնարավոր թերհայտարարագրումը հիմա, բայց ակնհայտ է, որ լրացուցիչ մուտքեր պիտի սպասենք նաև ստվերի կրճատման հաշվին», – հավելեց Ալավերդյանը։

Բիզնեսի ու գյուղացու «կռիվներ»

Եվս մի փոփոխություն կքննարկվի մի քանի ամիս անց` կրկին ԱԱՀ–ի օրենսդրության խնդիրների մասին։
Գյուղացուց ապրանք ձեռք բերելիս խոշոր բիզնեսը չի կարող իր ԱԱՀ–ն հաշվանցել (նվազեցնել) և այն վճարում է առանց վերադարձի, քանի որ ֆերմերներն ԱԱՀ–ից ազատված են։ Կարծես թե սա արտոնություն է, բայց արդյունքում տուժում են հենց գյուղացիները, որովհետև լրացուցիչ հարկի պատճառով նրանք բիզնեսի համար դառնում են անցանկալի մատակարարներ, ու բոլոր հնարավոր դեպքերում խոշոր բիզնեսը գործ է բռնում ոչ թե ֆերմերի, այլ ներմուծողի հետ (օրինակ` մսի կամ հացահատիկի դեպքում)։
Ուստի քննարկվում է հնարավորություն` բիզնեսին թույլ տալ հաշվանցել որոշակի չափով ԱԱՀ (ԵՄ–ի փորձով)` ընդունելով, որ գյուղմթերքի արժեքի մեջ այդ հարկը որոշ չափով «նստած» է (հոսանքի, կերի, վառելանյութերի և այլնի տեսքով)։
Այս նախագիծը քննարկվում էր դեռևս 2018-19 թվականներին, սակայն այդ ժամանակ հարկայինը դժվարանում էր հազարավոր գյուղացիների անուններով դուրս գրված հարկային հաշիվները ստուգել։
Սակայն, ըստ Ալավերդյանի, էլեկտրոնային հարկային փաստաթղթերի պրակտիկան ընդլայնվում է, իսկ 2025 թ. հունվարի 1-ից դրանք կդառնան պարտադիր, ուստի ՊԵԿ–ի հսկողությունը կհեշտանա, և ապագայում կարելի է վերադառնալ ԱԱՀ–ի այդպիսի հաշվանցման գաղափարին։
Ինչպես Հայաստանը կարող է վերակենդանացնել քիմիական արդյունաբերությունը. փորձագետի կարծիք
Լրահոս
0