00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինձ ոչ ոք ուժով չի պահել». ՌԴ զինծառայողը` Հայաստանում «առևանգվելու» մասին

Բաժանորդագրվել
Պայմանագրային զինծառայող Անատոլի Շչետինինը, որի «ձերբակալության» մասին լուրերը տարածել էին արևմտամետ ՀԿ-ները, վստահեցնում է, որ իրեն ոչ ոք բռնի ուժով չի պահում։ Sputnik Արմենիան զրուցել է նրա հետ։
Ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող ռուս զինծառայող Անատոլի Շչետինինը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է հայտնվել ռուսական 102-րդ ռազմաբազայում։
Ավելի վաղ սոցցանցերում և ԶԼՄ-ներում լուր էր տարածվել, թե իբր ռուսական ռազմական ոստիկանությունը Հայաստանում ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացի Անատոլի Շչետինինին, որին որոնում էին զինվորական ծառայությունից խուսափելու համար:
© Sputnik / Asatur YesayantsԱնատոլի Շչետինին
Анатолий Щетинин - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2024
Անատոլի Շչետինին
Ինչպես մեզ պատմեց Անատոլին, հրամանատարությունը նրան 2 շաբաթ արձակուրդ է տվել, նա գնացել է տուն, տեսել հարազատներին և վերադարձել ծառայության։ Բայց նոր ստորաբաժանում տեղափոխվելը հարթ չի անցել։
«Այնտեղ ամեն ինչ այնքան էլ լավ չէր, որքան ես էի պատկերացնում տեղափոխվելիս», – պատմում է նա՝ նշելով, որ դրա պատճառով հոգեբանական խնդիրներ են սկսվել։
Մի օր արթնացել է ու հասկացել, որ այդպես շարունակվել չի կարող։
«Ես բնակարան վարձեցի զորամասից ոչ հեռու, այնտեղ ապրեցի 5 օր։ Գլխումս ինչ-որ դատարկություն կար, ընդհանրապես ոչ մի բանի մասին չէի մտածում։ Հետո գնացի Մոսկվա և որոշեցի մեկ ամսով ինչ-որ տեղ մեկնել» - ասում է զինծառայողը։
Ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա, քանի որ արտասահմանյան անձնագիր չի ունեցել։ Այդպես Անատոլին 2023 թվականի հոկտեմբերի 29-ին հայտնվել է Երևանում։ Այստեղ ապրելու ընթացքում հասցրել է աշխատել տարբեր ոլորտներում։
«Ինչ ասես արել եմ, և՛ բեռնակիր եմ եղել, և՛ առաքիչ, մի խոսքով՝ ամեն ինչ, որ ապրելու համար հերիքի։ Ամեն ինչ լավ էր։ Երբ հասկացա, որ արդեն վերադառնալու ժամանակն է, ես կապվեցի ընկերներիս, ծանոթներիս հետ, որպեսզի օգնեն տոմսի հարցում, պարտքով գումար տան` վերադարձնելու պայմանով։ Պարզվեց, որ ոչ մեկը գումար չունի։ Ես որոշեցի ինքնուրույն աշխատել, դա ևս երկու ամիս ձգվեց։ Ոչինչ չվաստակեցի», - ասում է Անատոլին:
Օգնության համար նա դիմել է Գյումրիում ՌԴ հյուպատոսարան, խնդրել է կապ հաստատել ռուսական բազայի հետ և ներկայացնել իր վիճակը:
«Ռազմակայանից մարդիկ եկան, ես նրանց բացատրեցի իրավիճակը, նրանք ինձ հասկացան։ Ինձ ոչ ոք չի ձերբակալել, ոչ ոք ուժով չի պահել։ Ամեն ինչ իմ սեփական կամքով է եղել, ինքս եմ որոշումներ կայացրել։ Ես չափահաս մարդ եմ։ Հասկանում եմ, որ հավանաբար ստիպված եմ լինելու պատասխան տալ այդ արարքի համար, բայց չեմ վախենում դրանից», - նշում է նա։
Զինծառայողի խոսքով` բոլորն էլ սխալվում են, սա էլ իր սխալն է եղել։
«Եթե թույլ տան, ես կքավեմ հայրենիքի առջև իմ մեղքը։ Ես դրան պատրաստ եմ»,– ասում է նա։
Այժմ Անատոլին գտնվում է Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում, վստահեցնում է, որ իրեն լավ են վերաբերվում։ Նրան նույնիսկ ցանկացել են վերադարձնել ռազմական ավիացիայի բորտով, սակայն հայկական սահմանային-մաքսային հսկողությունն անցնելիս պարզվել է, որ Ռուսաստանում նա հետախուզման մեջ է։ Հայաստանի իրավապահ մարմինները նրան կանգնեցրել են, սակայն նրա նկատմամբ պահանջների բացակայության պատճառով ազատ են արձակել։
Ինչ վերաբերում է զինծառայողին առևանգելու մասին խոսակցություններին, ապա, նրա խոսքով, դրանք ի հայտ են եկել ընկերների անհանգստության պատճառով։
«Հայաստանում ընկերներ եմ գտել։ Նրանցից շատերն ինձ համար անհանգստանում էին։ Իմ մեղավորությունն է, որովհետև ընկերներիցս ոչ մեկին չէի ասել, որ ինքս եմ հանձնվել։ Ասել էի, որ ինձ բռնել են։ Այո՛, դա ճիշտ բան չէր։ Բայց արածը արդեն հետ չես բերի», - նշում է մեր զրուցակիցը։
Ծանոթները դիմել են արևմտյան ՀԿ-ներից մեկին, ինչի արդյունքում համացանցում, ապա նաև մամուլում տեղեկություններ են հայտնվել այդ մասին։ Հետո եկել է փաստաբանը, և նրա հետ զրույցում Անատոլին հերքել է ձերբակալության մասին տեղեկությունը։
Այս պահին զինծառայողը ժամանակավորապես կցված է ռուսական ռազմաբազային և սպասում է Ռուսաստան մեկնելու հնարավորությանը։ Ընդ որում` ոչ ոք նրան բռնի չի պահում այնտեղ. անհրաժեշտության դեպքում կարող է դուրս գալ քաղաք։
Հիշեցնենք` երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նրա ճակատագրով հետաքրքրվեց «Քաղաքացիական խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց, որ ՀՀ իրավապահ մարմինները քննում են Ռուսաստանի Դաշնության` հետախուզման մեջ գտնվող քաղաքացու հարցը: Նա նաև նշեց, որ մի քանի օր առաջ քաղաքացին ցանկացել է Հայաստանից դուրս գալ «Զվարթնոց» օդանավակայանով, բայց քանի որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել, նրան հանձնել են ոստիկանությանը։ Քաղաքացու նկատմամբ կալանքի որոշում չի եղել, այդ պատճառով նա ազատ է արձակվել, ու այժմ փորձում են պարզել նրա գտնվելու վայրը։
Լրահոս
0