00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են արգելափակվել Սոլովյովի հաղորդումները․ պարզաբանում է Մխիթար Հայրապետյանը

© Sputnik / Asatur YesayantsМхитар Айрапетян
Мхитар Айрапетян - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2024
Բաժանորդագրվել
Հայրապետյանի խոսքով՝ ռուսական կողմի հետ բանակցությունները փակուղում չեն, հայկական կողմը շատ կառուցողական է տրամադրված։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հաղորդումները մեր երկրում եթերազրկվել են, որովհետև ռուսական կողմի հետ չի հաջողվել հասնել կոնսենսուսի հայ–ռուսական համաձայնագրի դրույթների խախտումների վերաբերյալ։Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու են մեր երկրում արգելվել «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումները։
«Սա ամենևին չի նշանակում, որ մենք բանակցություններում փակուղու մեջ ենք։ Եթե ոչ այս, ապա հաջորդ շաբաթ նախատեսում ենք առաջարկների մեր փաթեթն ուղարկել ռուս գործընկերներին առ այն, թե ինչպես ենք պատկերացնում համաձայնագրի նոր խմբագրումները»,- ասաց Հայրապետյանը։
Նա նշեց, որ հայկական կողմը շատ կառուցողական է տրամադրված, քանի որ նպատակը ոչ թե իրավիճակի սրումն է, այլ առողջ բանավեճի արդյունքում աշխատող փաստաթուղթ ստանալը։ Նրա խոսքով՝ նոր փաստաթղթում պետք է հստակ ամրագրված լինեն այն դրույթները, որոնց խախտմանը կհետևեն համապատասխան պատժամիջոցներ։
Նախարարը շեշտեց, որ հայկական կողմը հավատով է մոտենում բանակցությունների հաջողությանը, հակառակ դեպքում չի բացառում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակ դիտարկել։
Հիշեցնենք, որ մարտի 29–ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:
«Ucom»–ը ևս չի հեռարձակի Վլադիմիր Սոլովյովի հաղորդումները
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2020թ․ դեկտեմբերի 30-ից գործում է զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը կարգավորում է ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում և հայկական հեռուստաալիքներինը ՌԴ–ում։
Լրահոս
0