00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Արթուր Խաչատրյան
Սահմանազատումն իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է․ Արթուր Խաչատրյան
13:06
3 ր
Ռուբեն Ռուբինյան
Ձեր տրամաբանությամբ՝ սա ջունգլի է, ով որտեղ ուզում, այնտեղ կանգնում է․ Ռուբեն Ռուբինյան
13:10
2 ր
Արծվիկ Մինասյան
Եթե մեր դաշնակիցները ՌԴ-ն ու Իրանն են, ձերն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են․ Արծվիկ Մինասյան
13:12
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

12-րդ դարը չէ, որ 50 մետրը բան որոշի․ Փաշինյանը՝ սահմանազատման և հնարավոր ագրեսիայի մասին

© Sputnik / David GalstyanԿիրանց տանող ճանապարհ
Կիրանց տանող ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2024
Կիրանց տանող ճանապարհ
Բաժանորդագրվել
Վարչապետը խոստացավ՝ երբ սահմանագծման հարցում զարգացում լինի, որի իրականացման հավանականությունը 50-60 տոկոսից բարձր լինի, ինքը կրկին կայցելի բնակավայրեր ու կխոսի մարդկանց հետ։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Սահմանագծման ոչ մի սցենարով Կիրանց գյուղի բնակիչը ստիպված չի լինելու Իջևան գնալու համար Ադրբեջանի տարածքով անցնել։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Գեղամ Նազարյանի հարցին, թե ինչ են տալու սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանին, հայաստանյան 4 բնակավայրերին։
«Ամենավատ սցենարով իրականացնելու դեպքում՝ Ոսկեպարի բնակիչն էլ՝ չէ, որովհետև մենք Ոսկեպարը Կիրանցին միացնող նոր ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտություն կարող է՝ ունենանք, կարող է՝ չունենանք»,- նշեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ սա 12-րդ դարը չէ, որ 50 մետրի տարբերությունը որոշիչ լինի, որովհետև նիզակը կարող է 50 մետր այս կամ այն կողմ ընկնել։
«Եթե սահմանազատումը և մյուս քայլերը չեն երաշխավորում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու Ադրբեջանի չհարձակվելը, ճիշտ չէ՞ արդյոք, որ կռիվը սկսվի 2 կմ, այլ ոչ թե 200 մետր հեռավորությունից»,- հարցրել էր Գեղամ Նազարյանը։
Փաշինյանի խոսքով՝ ժամանակակից զենքերով տասնյակ կիլոմետրերի վրա թիրախ խոցելու խնդիր չկա։ Նրա խոսքով` այնպես չէ, որ 50 և 100 մետրի միջև տարբերություն չկա, սակայն այն մեր խնդիրը չի լուծում։ ՀՀ վարչապետը խոստացավ՝ երբ սահմանագծման հարցում զարգացում լինի, որի իրականացման հավանականությունը 50-60 տոկոսից բարձր լինի, ինքը կրկին կայցելի բնակավայրեր ու կխոսի մարդկանց հետ։
Սահմանազատումն անվտանգություն չի երաշխավորում, իսկ հրաժարումը սպառնալիք ունի․ Փաշինյան
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեկնեց Տավուշի մարզ, հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ և հայտարարեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, և այն կարող է մեկնարկել հենց Տավուշից։ Ըստ Փաշինյանի` եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է` մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։
Լրահոս
0