00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրյուսելյան հանդիպումը՝ սոցցանցերի արձագանքներում. ո՞ւր է գնում Հայաստանը

© AP Photo / Johanna Geron, Pool Photo via APԲրյուսելյան հանդիպման ժամանակ
Բրյուսելյան հանդիպման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2024
Բաժանորդագրվել
Ապրիլի 5-ից, երբ Բրյուսելում հանդիպեցին Հայաստանի վարչապետը, Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Եվրահանձնաժողովի ղեկավարը, սոցցանցերում ամենաթեժ քննարկումների առարկա դարձան եվրոպացիների խոստացած 270 միլիոն եվրոն և ամերիկացիների 65 միլիոն դոլարը։
Հայաստանցիներից մեկը հեգնանքով նկատում է՝ ախր այդ գումարը մեր օլիգարխներից մեկը շատ հանգիստ կարող էր իր եկամուտներից հատկացնել։ Մեկ այլ օգտատեր հակադարձում է, մեջբերեմ. «Սրանք շատ սպեցիֆիկ` աշխարհում միայն իրենց հատուկ մտածողություն ունեն, համոզված են, թե աշխարհը պարտք է իրենց: Հիմա էլ կարծում են, թե Արևմուտքն իրենց փող է պարտք, բայց քիչ է տալիս: Դե 270 միլիոնը Եվրոպայի համար ոչինչ է, այնտեղ ծառերի վրա աճում, հետո թափվում` փչանում է եվրոն: Իրենց մոտ ճգնաժամ չկա, իրենք պարտք են հայ ժողովրդին ու էս նեղ մաջալին պարտքի մեկ հարյուրերորդ մասն են ընդամենը տալիս»:
Երկարակեցության «երկնագույն գոտիները». 1-ը կորցրինք, բայց հույս կա, որ 90 տարի կապրենք
Երևի կհամաձայնեք, որ այդ գումարի չափի մասին կարելի է անվերջ վիճել, քանզի բոլորս հրաշալի գիտենք՝ ամեն ինչ հարաբերական է. նայած, թե ինչի հետ ես համեմատում և որ դիտանկյունից ես նայում։ Սահմանամերձ գյուղի, ասենք, Ոսկեպարի բնակիչը կարող է տրամաբանական հարց տալ՝ կներե′ք, իսկ ինչպե՞ս է այդ 270 միլիոնը նպաստելու ընտանիքիս անվտանգության ապահովմանը։ Իշխանությունները պատասխանում են՝ սա գործընթացի ընդամենը մի մասն է, և տնտեսական զարգացումը ի վերջո անպայման հանգեցնելու է նաև ազգային անվտանգության ամրապնդմանը։
Բայց այդ դեպքում հարց է ծագում՝ չէ՞ որ մենք ուզում ենք խաղաղության խաչմերուկ դառնալ, իսկ խաչմերուկը ենթադրում է ճանապարհային անխափան երթևեկություն։ Այդ փողով մենք կարո՞ղ ենք, օրինակ, գոնե վերջապես ավարտին հասցնել Հյուսիս-հարավ բազմաչարչար ծրագիրը։ Հենց այս խնդիրն է շոշափում «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը.
«Հատկանշական է, որ Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ տնտեսական զարգացման առանցքային ուղղությունների շարքում տրանսպորտային բաղադրիչին թերևս ամենահամեստ տեղն է հատկացված: Այնինչ, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնող երկրին անհրաժեշտ է նոր տրանսպորտային համակարգ՝ այն սպասարկող բոլոր ենթահամակարգերով: Համակարգ, որը հնարավոր չի ապահովել 270 միլիոն եվրո + 65 միլիոն դոլար գումարով»:
Խոստովանեմ՝ միանգամայն համամիտ եմ այն կարծիքին, որ ավելի լավ կլիներ, եթե Եվրամիությունն ու Ամերիկան բացարձակ ձայն չհանեին մեզ հատկացրած գումարի մասին, պարզապես ինչ-որ խողովակներով փոխանցեին այն առանց ավելորդ աղմուկի, որովհետև, ինքներդ եք տեսնում՝ որքան էլ փորձում ենք ավելի լայն, համապարփակ մոտեցում ցուցաբերել բրյուսելյան հանդիպմանը, անընդհատ ի վերջո հանգում ենք այդ դոլարներներին և եվրոներին։ Բարեբախտաբար, որոշ հայաստանցիներ՝ շրջանցելով փողի թեման, ջանում են վերլուծել, թե որ ուղղությամբ ենք մենք շարժվում ընդհանրապես, և ուր է տանում մեր բռնած ճամփան։
Ահա նման վերլուծություններից մեկը, որի հեղինակն արձանագրում է.
«1. Արևմուտքը լավ է հասկանում Հայաստանի տնտեսական և ռազմական կապվածությունն ու կախվածությունը Ռուսաստանից, հետևաբար, չի դրդելու Հայաստանին շատ արագ քայլերով հեռանալ Ռուսաստանից։ 2. Արևմուտքը նաև հասկանում է հարևան Իրանի հնարավոր չոր հակազդեցությունը Հայաստանին, եթե վերջինս փորձի ՆԱՏՕ-ի հետ շատ ավելի մերձենալ։ 3. Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանում իր դիրքերը շարունակաբար թուլանում են, բայց դրանով հանդերձ, իրեն չեն կարողանալու գուցե մեկ տասնամյակ հանել Հայաստանից, հետևաբար, կոպիտ հակազդեցության դեպքում բախվելու է դիրքերը գերարագ կորցնելու ռիսկերին։ Ռուսաստանը նաև հասկանում է, որ Արևմուտքի հետ որոշակի մերձեցումից հետո Հայաստանի իշխանությունները ստոպ են տալու և փորձելու են նստել երկու աթոռներին։ 4. Հայաստանի իշխանությունները փորձելու են էականորեն մեծացնել Արևմուտքի ազդեցությունը Հայաստանում, միևնույն ժամանակ, ամբողջովին չփչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ դրանով իսկ իրենց իշխանության կյանքը երկարաձգելու հույսեր ունենալով։ Եվ վերջապես 5 . Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու, Եվրամիության անդամակցության թեկնածության հայտը տալու, ամերիկյան մոդուլային ատոմակայանի կառուցման համաձայնությունով կսահմանափակվի՝ գոնե առաջիկա մեկ-երկու տարում»։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2024
Գոնե լռենք. իշխանությունը հրապարակավ խոստովանում է, որ պաշտպանվելու հնարավորություն չկա
Այս հարցերը, որոնք վերջին օրերին աշխուժորեն քննարկվում են սոցիալական ցանցերում, իհարկե, դեռ երկար կշոշափվեն, մանավանդ որ հենց Հայաստանի իշխանություններն են խրախուսում հասարակական դեբատները։
Բայց ոմանք արդեն հարց են տալիս՝ իսկ արդյոք արհեստական չէ այդ երկընտրանքը՝ կա′մ այս կողմ, կա′մ այն կողմ։ Պարզապես մեջբերեմ տեսակետներից մեկը.
«Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան»-ը կեղծ դիլեմա է, որը հանրային դաշտ բերվեց հերթական հասարակական պառակտման համար։ «Պետք է կողմնորոշվել՝ վեկտոր փոխե՞լ, թե՞ չէ» թեզն էլի կեղծ է։ «Հիմա աշխարհը փոխվել է, կոմպլեմենտար քաղաքականությունը էլ չի աշխատում» թեզը նույնպես կեղծ է։ Մեր հարևան Վրաստանը հենց այդ բալանսի օրինակն է՝ չեն փչացնում հարաբերությունները ո′չ Արևմուտքի, ո′չ Ռուսաստանի հետ՝ հասկանալով հետևանքները բնակչության համար», - փաստել է գրառման հեղինակը։
Լրահոս
0