00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այդ ոստիկանին չէր կարող վնաս պատճառվել. Քոչարյանի փաստաբանը միջնորդություն ներկայացրեց

© Sputnik / Andranik GhazaryanԱլեքսանդր Կոչուբաևն ու Լևոն Քոչարյանը
Ալեքսանդր Կոչուբաևն ու Լևոն Քոչարյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2024
Ալեքսանդր Կոչուբաևն ու Լևոն Քոչարյանը
Բաժանորդագրվել
Դատախազ Արթուր Դանիելյանը հնչեցրեց վկաների անունները, որոնք տեսել են, թե ինչպես են Լևոն Քոչարյանն ու Սերգեյ Ասատուրովը հարվածում ոստիկաններին, սակայն Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հակադարձեց՝ համացանցում տեսանյութեր կան, որտեղ հստակ երևում է՝ ով է ում հարվածում։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստի ժամանակ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի տուժող համարվող ոստիկան Վարդան Հովհաննիսյանն այլևս տուժող չհամարվի։
Նշենք, որ դատական նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի։ Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովին և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին մեղադրում են 2023 թ․ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիրբերետավորների օրինական պահանջը չկատարելու մեջ։ Քոչարյանին մեղադրում են նաև ոստիկաններին հարվածներ հասցնելու մեջ։ Գործով տուժողներ են համարվում ոստիկաններ Հրաչիկ Խաչատրյանը և Վարդան Հովհաննիսյանը, սակայն ըստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների` բռնության որևէ հետք կամ վնասվածք չի հայտնաբերվել։
Նիստի սկզբում հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը հնչեցրեց վկաների անունները, որոնք տեսել են, թե ինչպես են Լևոն Քոչարյանն ու Սերգեյ Ասատուրովը հարվածում ոստիկաններին։ Դանիելյանը վստահեցրեց՝ այդ ամենը երևում է «Յութուբում» առկա տեսանյութում։
Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն էլ անհիմն համարեց հանրային մեղադրողի ասածները և պնդեց՝ այդ նույն տեսանյութում այլ բան է հստակ երևում` ինչպես են Լևոն Քոչարյանին հարվածում, ուժ գործադրում նրա նկատմամբ։
Կոչուբաևը միջնորդեց, որպեսզի Վարդան Հովհաննիսյանի լիազորությունները որպես տուժող դադարեցվեն։
«Քրեական դատավարության օրենսգրքով ասվում է, որ տուժող է համարվում այն անձը, որին վնաս է հասցվել։ Նվազագույնը՝ մեղադրական եզրակացությունում կա վկայակոչում, որ Լևոն Քոչարյանը չի հարվածել Վարդան Հովհաննիսյանին»,- ասաց Կոչուբաևը։
Նա շեշտեց, որ Վարդան Հովհաննիսյանին վերաբերող դեպքը եղել է մեքենայում, բայց Լևոն Քոչարյանին և Սերգեյ Ասատուրովին մեղսագրված արարքը վերաբերում է մինչև մեքենա հասնելու ժամանակահատվածին։ Ըստ փաստաբանի՝ հետևաբար տվյալ ոստիկանին չէր կարող վնաս պատճառվել։
«Ես մի փոքր դիսկոմֆորտ ունեմ այս միջնորդությունը ներկայացնելիս, որովհետև ես նրան ամեն օր տեսնում եմ ՔՊ կուսակցության գրասենյակի մոտ։ Իմ գրասենյակն էլ է այդ նույն շենքում։ Նա այնտեղ անվտանգություն է ապահովում, ծառայության է նշանակվում։ Ուրիշ տեղ չկա՞ր, որ Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով տուժողին վերակարգի նշանակեին»,- ասաց Կոչուբաևը։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը շեշտեց, որ Կոչուբաևի միջնորդությունը կքննարկվի ոչ թե նախնական դատալսումների ընթացքում, այլ ապացույցների հետազոտություններից հետո, քանի որ հենց այդ ժամանակ պարզ կդառնա՝ Վարդան Հովհաննիսյանը տուժող է, թե ոչ։
Լևոն Քոչարյանն էլ դատարանին խնդրեց համապատասխան տեխնիկական հնարավորություններ ստեղծել, որպեսզի հնարավոր լինի մեծ էկրանին նայել տեսանյութերը, որտեղ երևում է, թե ով է ում հարվածում։
«Ուզում ա Վահե Ղազարյանը կամ ողջ ոստիկանությունը գա ցուցմունք տալու, չեք ապացուցի ոչինչ»,- ասաց Քոչարյանը։
Սերգեյ Ասատուրովն էլ նշեց, որ գործը դիտարկում է որպես հասարակ քաղաքացուն վախեցնելու միջոց։ Նա ընդգծեց՝ իրենք պայքարել են ու շարունակում են պայքարել, որպեսզի բոլորը, ինչպես նաև իրենց երեխաները, չապրեն թուրքի դրոշի ներքո ու դատարաններում էլ Թուրքիայի զինանշանը և դրոշը չդրվեն։
Հիշեցնենք` Լևոն Քոչարյանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին կալանավորվեց և ազատ արձակվեց նոյեմբերի 6-ին։ Ե՛վ Քոչարյանի, և՛ Ասատուրովի նկատմամբ կիրառվել էր ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։ Սակայն մարտի 12-ին Քոչարյանի խափանմանի միջոցը փոխվեց և ընտրվեց գրավը, գումարի չափ սահմանվեց 2 մլն դրամը։
Լրահոս
0