00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազայում ավելի քան 1 մլն մարդ սովի վտանգի տակ է. ՄԱԿ-ի ՊՀԾ

© AFP 2024 / Mohammed AbedԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2024
Բաժանորդագրվել
Ամեն ամիս Պարենի համաշխարհային ծրագիրը պարենային օգնություն է տրամադրում Գազայի մեկ միլիոն բնակիչների, այդ մատակարարումները ներառում են «պատրաստի սննդի հավաքածուներ, տաք սնունդ, ցորենի ալյուր և մասնագիտացված ապրանքներ` թերսնուցումը կանխելու համար»:
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Գազայի հատվածում աղետալի սովի բախվող մարդկանց թիվը երեք ամսից Էլ պակաս ժամանակահատվածում կրկնապատկվել է` հասնելով 1,1 միլիոնի: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի զեկույցում:
Սա համապատասխանում է Պարենային անվտանգության փուլերի ինտեգրված դասակարգման վերջին` հինգերորդ փուլին (IPC), որը նշանակում է սով կամ մարդասիրական աղետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«IPC5 փուլում գտնվող մարդիկ չեն կարող բավարարել սննդի նույնիսկ ամենատարրական կարիքները: Նրանք սպառել են վերապրելու բոլոր ռազմավարությունները, ինչպիսիք են սննդի մեջ կենդանիների կերն օգտագործելը, մուրացկանությունը կամ իրենց ունեցվածքը վաճառելը` սնունդ գնելու համար: Հաճախ նրանք առանց ապրուստի միջոցների են մնում։ Ոմանք մահանում են սովից»-,ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այսօր այդ փուլում է գտնվում 1,1 մլն մարդ, մինչդեռ դեկտեմբերին այդ թիվը 570 հազար էր։ Սա IPC համակարգի կողմից երբևէ գրանցված ամենամեծ թիվն է:
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ շարժման հարձակումից և իսրայելական զինված ուժերի պատասխան գործողությունից կես տարի անց ՊՀԾ-ն արձանագրում է, որ «երեխաների շրջանում թերսնուցումը տարածվում է ռեկորդային տեմպերով, և մինչև երկու տարեկան երեք երեխաներից մեկն այժմ տառապում է սուր թերսնուցումից»։
Սովի մոտենալուն զուգահեռ անհրաժեշտ է հումանիտար անձնակազմ և նյութեր, որպեսզի հնարավոր լինի ազատ և անվտանգ տեղաշարժվել Գազայի հատվածում։ Անհրաժեշտ է, որ Իսրայելը ավելի շատ երթուղիներ բացի դեպի Գազա, այդ թվում` հյուսիսից, և օգտագործի Աշդոդի նավահանգիստը։ ՊՀԾ-ն հայտարարել է, որ սովն իսկապես հաղթահարելու հնարավորություն ունենալու համար մարդասիրական հրադադար է անհրաժեշտ։
Լրահոս
0