00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանազատո՞ւմ է, թե՞ Ադրբեջանի պահանջներին հագուրդ տալ. Սարգսյանը՝ Տավուշի 4 գյուղի մասին

© Sputnik / David GalstyanՈսկեպար
Ոսկեպար - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2024
Բաժանորդագրվել
ՀՀ 3–րդ նախագահի խոսքով` երբ խոսվում է որևէ գյուղի մասին, պետք է նկատի ունենալ, թե որ քարտեզի մասին է խոսքը։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի համար անհասկանալի է` ինչի՞ հիման վրա է ՀՀ ներկա իշխանությունը ցանկանում Տավուշի չորս գյուղերը հանձնել Ադրբեջանին։
«Բազմիցս եմ եղել այդ 4 գյուղերի հատվածներում, ու այդ տեղանքը մինչև հիմա աչքիս առաջ են։ Ցանկացած մի թեթև դիվանագիտական կուրս անցած մարդը գիտի, որ բանակացություններն այնպիսի գործընթացն են, որ երբ համաձայնեցված չէ վերջին կետը, ուրեմն նախորդ բոլոր կետերը համաձայնեցված չեն։ Սա հիմա բանակցությո՞ւն է, սահմանազատո՞ւմ է, թե՞ Ադրբեջանի պահանջներին հագուրդ տալ։ Փաշինյանն ասում է` եթե չտանք, Ադրբեջանը կարող է հարձակվել, մենք կարո՞ղ ենք մտածել, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը կարող է պայման դնել` եթե Սյունիքը չտաք, կհարձակվենք ու այսպես ինչ ուզի, վերցնի։ Սա ի՞նչ մոտեցում է»,– նշեց նա։
Սերժ Սարգսյանը չցանկացավ մեկնաբանել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը, որն ասել էր, թե Սերժ Սարգսյանին հարցրեք, ինքը լավ գիտի` այդ գյուղերը ադրբեջանակա՞ն են, թե՞ ոչ։
«Ալեն Սիմոնյանն ո՞վ է… Հիշեք, երբ խոսվում է որևէ գյուղի մասին, պետք է նկատի ունենալ, թե որ քարտեզի մասին է խոսքը»,– ավելացրեց նա։
«Ի՞նչ պետք է անեն Տավուշի գյուղերի բնակիչները» հարցին Սարգսյանը պատասխանեց, որ հիմա 1990-ականների սկիզբը չէ, որ որսորդական հրացանով ինքնապաշտպանություն կազմակերպեն. պետք է պարտադրել իշխանություններին փոխելու որոշումը և չսադրեն ադրբեջանցիներին, որ նրանք ինչ-որ բան սկսեն։
«Փաշինյանն ամեն ինչ անում է, որ մեկ օր ավելի մնա իր բազկաթոռին, բայց այնպես չէ, որ ես աղաչում էի, որ գան, պահանջեն, որ այդ աթոռը ազատեմ, բայց ես ստիպված եղա ազատել, որպեսզի շատ ավելի բարդություններ չլինեն մեր երկրում»,– վստահեցրեց Սարգսյանը։
Նա վստահ չէ, որ այսօր քաղաքացիները պատրաստ են կոնկրետ գործողությունների, մինչդեռ ինքը այս վեց տարում արել է առավելագույնը, որպեսզի քաղաքացիները պատրաստ լինեն գործողությունների։
Բրյուսելյան հանդիպումը սրելու է Արևմուտք–ՌԴ առճակատումը. Սերժ Սարգսյան
«Հուսահատությունը մեղք է։ Երբ նրանք պատրաստ լինեն գործողությունների` փողոց դուրս գալու և պահանջելու, ես վստահ եմ, որ այդ ժամանակ կհայտնվեն նաև առաջնորդներ»,– հայտարարեց նա։
Սերժ Սարգսյանի համոզմամբ` առաջիկայում, սակայն, դա հնարավոր կլինի։
Հիշեցնենք` մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասկիպարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ էր ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպար, Խերիմլի և Ղըզըլգաջիլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։
Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեկնեց Տավուշի մարզ, հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ և հայտարարեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, և այն կարող է մեկնարկել հենց Տավուշից։ Ըստ Փաշինյանի` եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է` մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։
Լրահոս
0