00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արայիկ Հարությունյանի «կադրը» կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար. «Փաստ»

© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2024
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Օրաթերթի տեղեկություններով` Արմեն Դանիելյանը ժամանակին աշխատել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում՝ որպես վարչության պետ, սակայն ձախողվել է և ազատվել աշխատանքից, սակայն Արայիկ Հարությունյանը նրան հետ է բերել համակարգ։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Առաջիկայում աշխատանքից կազատվի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը, որին կփոխարինի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «կադրը»` վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։
«Չնայած Արմեն Հայրապետյանի հեռանալը կձևակերպվի որպես պաշտոնանկություն «սեփական դիմումի համաձայն», սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան պարզապես «առաջարկել» են դիմում գրել ու լուռումունջ հեռանալ»,–գրում է օրաթերթը:
Նշվում է, որ Արմեն Դանիելյանը ժամանակին աշխատել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում՝ որպես վարչության պետ, սակայն, մեղմ ասած, ձախողվել է և ազատվել աշխատանքից:
Սակայն Արայիկ Հարությունյանի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո վերջինիս օգնական Աշոտ Առուշանյանի միջնորդությամբ Արմեն Դանիելյանը վերադարձել է կառույց՝ արդեն որպես գրասենյակի ղեկավարի տեղակալ:
«Մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ նա սկսել է իր ղեկավարի՝ Արթուր Ասոյանի «տակը փորել»՝ հույսով, որ ինքը կնշանակվի գրասենյակի ղեկավար: Ասոյանին, ի վերջո, 2022 թ. հոկտեմբերի 3-ից ազատել են աշխատանքից, որից հետո Դանիելյանը ավելի վաղ նշանակված տեղակալի առկայության պայմաններում եղել է ղեկավարի պաշտոնակատար, բայց գրասենյակի ղեկավար չի նշանակվել: Արդյունքում, ըստ մեր տեղեկությունների, նա սկսել է աշխատել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի դեմ՝ նույն հավակնություններով: Վերջինս աշխատանքից ազատվել է 2023 թ. հունվարի 27-ին»,–գրում է օրաթերթը:
Ընդգծվում է, որ չնայած Արայիկ Հարությունյանի ջանքերին, Նիկոլ Փաշինյանը Արմեն Դանիելյանի թեկնածությունը չի հաստատել, ինչից Հարությունյանը չափազանց վրդովված ու ընկճված է եղել: Այդուամենայնիվ, Դանիելյանը չի «հանձնվել» ու սկսել է աշխատել ՍԱՏՄ նորանշանակ ղեկավար Արմեն Հայրապետյանի դեմ: Հիմա Արայիկ Հարությունյանը վերջնական «հաջողության» է հասել, և առաջիկայում ՍԱՏՄ ղեկավար կնշանակվի իր «կադրը»՝ Արմեն Դանիելյանը:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։
Լրահոս
0