00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ–ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին հարցաքննության են կանչել. «Ժողովուրդ»

© Sputnik / Asatur YesayantsՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը
ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը  - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2024
ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նույն քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի ճնշման քրեական վարույթով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նույն քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։
Բացի այդ, ԱԱԾ նախկին տնօրենն ու Հայկուհի Հարությունյանը առերեսվել են կոմիտեում։
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կողմից Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել։Խոսքը, մասնավորապես, իր պաշտոնավարման ընթացքում և դրանով պայմանավորած, իր նկատմամբ ճնշման մի դեպքի մասին էր:
Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հարցին` Հարությունյանը նշել էր, որ ԱԱԾ-ից եղել է զանգ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ։
«Ներողություն եմ խնդրում, բայց Ձեր պահանջին հետևելով՝ հրապարակում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունից.. որ բացասական եզրակացություն այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի քվեարկվեր․․․Արժանացել է բացասական եզրակացության, և դա անհանդուրժելի է ․․․ Ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պիտի ապահովվեր։ Վերջին բառակապակցությունը գուցե շատ սուր հնչի։ Ես անմիջապես՝ հենց այդ պահին, զանգի մասին տեղեկացրել եմ և փորձել եմ ճշգրտել՝ առհասարակ ինչ-որ մեկը կառավարությունում տեղյակ է, թե ոչ, և պիտի շնորհակալություն հայտնեմ, որ անմիջապես արձագանքը եղել է․․․»,–պատմել է նա ԱԺ–ում
Ապա հավելել է, որ հաջորդ օրը նույնիսկ Էդուարդ Աղաջանյանը այցելել էր նույն շենքում տեղակայված մեկ այլ կառույցի՝ Բնապահպանական տեսչական մարմին, և նաեւ այցելել է հանձնաժողով, և 4 անդամի բոլորի ներկայությամբ դեպքը Աղաջանյանին ներկայացրել է։ «Վերարտադրում եմ նաև պարոն Աղաջանյանի խոսքերը, և շնորհակալություն նաև իրեն` դա մեր և մեր քաղաքական թիմի կողմից անհանդուրժելի վարքագիծ է, և նման դեպքերը մեզ համար անընդունելի են»,-պատմել էր նա։
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերոնշյալ դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Վերջինս սահմանում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար:
Հիշեցնենք, որ 2023–ի դեկտեմբերի 7–ին Հայկուհի Հարությունյանը, որը 4 տարի ղեկավարել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, չընտրվեց նույն հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Պատգամավորներից որևէ մեկը չմասնակցեց քվեարկությանը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստեղծվեց 2019 թվականին։ Նոյեմբերի 19-ին խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց հանձնաժողովի առաջին կազմը։ Նախագահ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվեց այս տարվա նոյեմբերի 19-ին։
Հարությունյանը հոկտեմբերի 25-ին հայտ էր ներկայացրել հանձնաժողովի թափուր դառնալիք պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու համար, և նոյեմբերի 20-ին մրցութային խորհուրդը հաստատել էր նրա թեկնածությունը:
Լրահոս
0