00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սաթի Սպիվակովան «Դեղձանիկի» հետ վերադառնում է հայկական բեմ

© Sputnik / Aram NersesyanՍաթի Սպիվակովան Sputnik Արմենիայում
Սաթի Սպիվակովան Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2024
Սաթի Սպիվակովան Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ Երևանում առաջին անգամ տեղի կունենան Մոսկվայի Ազգերի թատրոնի հյուրախաղերը:
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Ապրիլի 5-6-ը Մոսկվայի «Ազգերի թատրոնը» Երևանում կներկայացնի «Ղեղձանիկը» ներկայացումը, որտեղ հայազգի ռուսաստանցի դերասանուհի և հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան կներկայանա օպերային մեծագույն դիվա Մարիա Կալասի կերպարով: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Սպիվակովան նշեց, որ ներկայացումը պատմում է երգչուհու կյանքի վերջին երկու օրերի մասին, բայց ոչ թե իրական, այլ մտացածին։
Ներկայացումը հարստացել է նաև նրա ամուսնու` (աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի - խմբ.) Ֆրանսիայում իմպրեսարիոյի անձնական հիշողություններով, ով եղել է Կալասի մտերիմ ընկերն ու բոլոր ձայնագրությունների տնօրենը:
© Sputnik / Aram NersesyanՍաթի Սպիվակովան Sputnik Արմենիայում
Сати Спивакова в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2024
Սաթի Սպիվակովան Sputnik Արմենիայում
Նա առաջիններից էր, ով տեսավ Կալասին անմիջապես նրա մահից հետո: Ներկայացման մեջ այս հիշողություններն արտացոլվել են հերոսներից մեկի խոսքերում․ «Կալլասը պառկած էր հյուսած մազերով, նա հիասքանչ էր, նման էր առասպելական արարածի»:
Սպիվակովան խոսեց Մարիա Կալասի մահվան խորհրդավոր հանգամանքների մասին։ Չնայած սրտի սուր անբավարարության պաշտոնական վարկածին, հայտնի է, որ Կալասը բազմաթիվ դեղամիջոցներ է ընդունել, այդ թվում՝ հանգստացնող միջոցներ և քնաբերներ, ինչը կասկածի տակ է դնում նրա մահվան իրական պատճառը: Մտերիմների պատմությունների համաձայն՝ նրա ձայնը աստվածային գեղեցիկ էր մնում, բայց դիվան տարիների հետ նյարդային խանգարում էր ձեռք բերել։ Կալասը հատկապես ծանր է տարել հույն միլիարդատեր Արիստոտել Օնասիսի հետ հարաբերությունների խզումը և նրա ամուսնությունը Ժակլին Քենեդիի հետ։ Ճնշում էր նաև հասարակական կարծիքը, որը նրանից սպասում էր հրաշքների, որոնց նա այլևս ընդունակ չէր։
© Photo : provided by Irina PolyarnayaՍաթի Սպիվակովան բեմում
Сати Спивакова в главной роли в спектакле Канарейка - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2024
Սաթի Սպիվակովան բեմում
«Դեղձանիկը» ներկայացման ռեժիսոր Դմիտրի Սերդյուկն ընդգծեց, որ պիեսը, որը ստեղծվել է Մարիա Վարդենկոյի հետ, անդրադառնում է տաղանդի կորստի և արտիստի յուրատեսակ վրեժխնդրության թեմային:
«Մեխանիզմը, երբ արտիստը սկսում է աստիճանաբար կորցնել իր շնորհն ու տաղանդը, իսկ հետո մնում է մեն-մենակ այդ ողբերգության հետ։ Մեզ համար սա փորձ է ուսումնասիրել այդ երևույթի բնույթը», - ասաց Սերդյուկը։
Նա նաև նշեց, որ այս հյուրախաղերը ի սկզբանե նախատեսված էին 2023 թվականի հոկտեմբերին, հետաձգվել են։
Սպիվակովան խոստովանեց, որ հատուկ ակնածանքով է վերաբերվում այս հյուրախաղերին, քանի որ իր համար այդքան նշանակալի նախագիծը ներկայացնում է հայրենի հողում:

Սաթի Սպիվակովան և Հայաստանը

Սաթին դերասանուհի որոշել է դառնալ 12 տարեկանում՝ Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնում լինելուց հետո։ Նրա հայրը՝ երաժիշտ Զարեհ Սահակյանցը, ընկերություն էր անում այդ թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի հետ։
«Դրամատիկ արտիստ դառնալու իմ երազանքը այդ ժամանակ ծնվեց։ Բայց 50 տարի անց գիտակցել, որ ես խաղալու եմ հենց այդ բեմում, և այլևս ողջ չեն ո՛չ հայրիկս, ոչ Սաշա քեռին (այսպես է Սպիվակովան անվանում Ալեքսանդր Գրիգորյանի, - խմբ.)... Ես գալիս եմ ոչ թե պարզապես ներկայացում խաղալու, այլ գալիս եմ մի թատրոնի հետ, որն ինձ ուժ է տալիս, դարձել է երկրորդ տուն Մոսկվայում», - խոստովանեց նա։
Սպիվակովան հիշեցրեց, որ երկար դադարից հետո բեմ է վերադարձել 2014 թվականին։ Որպես դերասանուհի նրա ակտիվության գագաթնակետը 80-ականներին էր։
«Իմ ամուսնությունը շատ առումներով մասնագիտությանս մեջ հսկայական դադարի պատճառ դարձավ, ես չեմ կարողանում ցրվել։ Այնպես չէ, որ ես դադարել եմ կին լինելուց, պարզապես իմ կյանքը՝ կնոջ կյանքը, կողակցի, մուսայի և, վերջապես, մոր կյանքը, այդպես ստացվեց: Ես շատ հաճախ աղջիկներիս թողել եմ մորս հետ, որ թիկունք լինեմ Վլադիմիր Թեոդորովիչի համար», - ասաց Սպիվակովան։
Դերասանուհու խոսքով` կարող էր իր օրերն անցկացնել՝ վայելելով հետաքրքիր և հագեցած կյանք, որը լի էր ընտանեկան հանդիպումներով և դուստրերի ու ամուսնու հետ շփումներով, բայց մասնագիտության հանդեպ կիրքը միշտ ապրում էր նրա սրտում:
Նա բեմ է վերադարձել հայտնի թատերական ռեժիսոր Ռոման Վիկտյուկի շնորհիվ, որը 2014 թվականին նրա համար ստեղծել է «Քնքշություն» մոնոներկայացումը։
«Ես որոշել եմ խախտել բնության օրենքը և նորից մտնել այն գետը, որտեղ արդեն եղել էի, որ տեսնեմ, թե դրանից ինչ դուրս կգա։ Պրեմիերայից հետո Ռոման Գրիգորևիչը համոզեց ինձ շարունակել խաղալ՝ ասելով, որ դա իմ կոչումն է։ Դրա շնորհիվ ինձ հաջողվեց ներքին խաղաղություն գտնել», - անկեղծացավ դերասանուհին։
Հիշեցնենք, որ Հայաստանում Սպիվակովան հագեցած ծրագիր ունի։ Ապրիլի 3-ին նա կայցելի Երևանի Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության բաժանմունք, կշփվի կենտրոնի ղեկավարության, փոքրիկ հիվանդների և նրանց ծնողների հետ, ապրիլի 7-ին «Գաֆէսճեան» ժամանակակից արվեստի կենտրոնում տեղի կունենա Սպիվակովայի հանդիպումը Հայաստանի արվեստագետների հետ:
Սաթի Սպիվակովան էլ է քաղցկեղ հաղթահարել. նա դարձել է «Ժպիտների քաղաքի» բարի կամքի դեսպան
Լրահոս
0