https://arm.sputniknews.ru/20240401/kremly-merkaparanvoc-e-anvanel-havanaji-hamakhtanishin-rd-i-masnakcutjan-masin-pndumnery-74036320.html
Մերկապարանոց պնդումներ են. Կրեմլը` «Հավանայի համախտանիշին» ՌԴ մասնակցության մասին
Մերկապարանոց պնդումներ են. Կրեմլը` «Հավանայի համախտանիշին» ՌԴ մասնակցության մասին
Sputnik Արմենիա
Թեև դեռ մեկ տարի առաջ ԱՄՆ հետախուզությունը հայտարարել էր, որ «Հավանայի համախտանիշը» կապված չէ այլ երկրների գործողությունների հետ, բայց թեման կրկին սկսել է... 01.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-01T14:51+0400
2024-04-01T14:51+0400
2024-04-01T14:53+0400
ռուսաստան
ամն
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25962833_0:85:3083:1819_1920x0_80_0_0_f71a26e5efdf5cca0469fdfd3db5dea4.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհիմն է անվանել Ռուսաստանի հասցեին հնչած մեղադրանքները՝ կապված «Հավանայի համախտանիշի» դեպքերի հետ։«CBS News» հեռուստաալիքը պնդում է` կան ապացույցներ, որ ռուսական հատուկ ծառայությունները կապ ունեն «Հավանայի համախտանիշի» դեպքերի հետ, երբ ամերիկացի պաշտոնյաներն ու դիվանագետները անբացատրելի գլխացավ և սրտխառնոց էին զգացել: Ըստ այս հեռուստաալիքի` իբր Ռուսաստանի անվտանգության խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների էլեկտրոնային նամակներ կան, որոնում 2021 թվականի մարտին քննարկվում է Վիետնամին «եզակի տեխնոլոգիայի փոխանցումը, որը միայն ՌԴ-ն ունի»։ Այս հաղորդագրությունները հակասում են ԱՄՆ հետախուզության անցյալ տարվա եզրակացությանը, որով հերքվում էր ամերիկյան գերատեսչությունների աշխատակիցների մոտ «Հավանայի համախտանիշի» ի հայտ գալու հարցում օտարերկրյա պետությունների մասնակցության վարկածը:Նախորդ տարիներին Մոսկվան արդեն հերքել էր ռուսական կողմի ներգրավվածության մասին լուրերը։Պեսկովը մեկնաբանել է ահաբեկչության սպառնալիքի մասին Իրանի կողմից տվյալներ փոխանցելու լուրը
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25962833_352:0:3083:2048_1920x0_80_0_0_9fdc1de04fbe376e76a17e1b363abe74.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, ամն, դմիտրի պեսկով
ռուսաստան, ամն, դմիտրի պեսկով
Մերկապարանոց պնդումներ են. Կրեմլը` «Հավանայի համախտանիշին» ՌԴ մասնակցության մասին
14:51 01.04.2024 (Թարմացված է: 14:53 01.04.2024) Թեև դեռ մեկ տարի առաջ ԱՄՆ հետախուզությունը հայտարարել էր, որ «Հավանայի համախտանիշը» կապված չէ այլ երկրների գործողությունների հետ, բայց թեման կրկին սկսել է քննարկվել «CBS News» հեռուստաալիքի հրապարակումից հետո։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհիմն է անվանել Ռուսաստանի հասցեին հնչած մեղադրանքները՝ կապված «Հավանայի համախտանիշի» դեպքերի հետ։
«CBS News» հեռուստաալիքը պնդում է` կան ապացույցներ, որ ռուսական հատուկ ծառայությունները կապ ունեն «Հավանայի համախտանիշի» դեպքերի հետ, երբ ամերիկացի պաշտոնյաներն ու դիվանագետները անբացատրելի գլխացավ և սրտխառնոց էին զգացել: Ըստ այս հեռուստաալիքի` իբր Ռուսաստանի անվտանգության խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների էլեկտրոնային նամակներ կան, որոնում 2021 թվականի մարտին քննարկվում է Վիետնամին «եզակի տեխնոլոգիայի փոխանցումը, որը միայն ՌԴ-ն ունի»։ Այս հաղորդագրությունները հակասում են ԱՄՆ հետախուզության անցյալ տարվա եզրակացությանը, որով հերքվում էր ամերիկյան գերատեսչությունների աշխատակիցների մոտ «Հավանայի համախտանիշի» ի հայտ գալու հարցում օտարերկրյա պետությունների մասնակցության վարկածը:
«Դա բոլորովին էլ նոր բան չէ։ Արդեն երկար տարիներ մամուլում շրջանառվում է այսպես կոչված «Հավանայի համախտանիշի» թեման, ընդ որում՝ հենց սկզբից այն ամենից հաճախ ինչ-որ կերպ կապվում էր ռուսական կողմին ուղղված մեղադրանքների հետ։ Բայց որևէ մեկը գեթ մեկ անգամ այդ մերկապարանոց մեղադրանքների գոնե ինչ-որ համոզիչ հաստատում չի հրապարակել և չի արտահայտել», - նշել է Պեսկովը։
Նախորդ տարիներին Մոսկվան արդեն հերքել էր ռուսական կողմի ներգրավվածության մասին լուրերը։