00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

16-կիլոգրամանոց իշխան, խոսող սև ագռավ, անհետացած զուբր․ ինչ գիտենք կամ չգիտենք Սևանի մասին

© Sputnik / Aram Nersesyan16–կիլոգրամանոց իշխանը «Սևան» ազգային պարկում
16–կիլոգրամանոց իշխանը «Սևան» ազգային պարկում - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2024
16–կիլոգրամանոց իշխանը «Սևան» ազգային պարկում
Բաժանորդագրվել
«Սևան» ազգային պարկի այցելուների կենտրոնում ներկայացված կենդանատեսակների հետ մեկտեղ ներկայացված է նաև քաղաքի հետաքրքիր պատմությունը` թե ինչպես ստացվեց, որ ռուսները քաղաքի, այսպես ասած, հիմնադիրները դարձան։
Խոսող սև ագռավներ կան, որոնք ապրում են ոչ թե հեքիաթային աշխարհում, այլ Սևանում։ Հաստատ փորձում եք հասկանալ՝ որքան սթափ է լրագրողն այս տողերը գրելիս։ Եթե երբևէ լինեք «Սևան» ազգային պարկի այցելուների կենտրոնում, ոչ միայն ձեր ականջներով կլսեք ու աչքերով կտեսնեք հայտնի սև ագռավին (առնվազն նրա խրտվիլակին), այլև զարմանալու այլ փաստեր ու պատմություններ էլ կլսեք։
© Sputnik / Aram NersesyanՍև ագռավները «Սևան» ազգային պարկում
Черный ворон в туристическом центре Севанского национального парка - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Սև ագռավները «Սևան» ազգային պարկում
«Սևան» ազգային պարկի այցելուների կենտրոնը բացվել է 1996 թվականին, սակայն ցուցանմուշների հավաքագրումը սկսվել է դեռ 1980-ականներին։ Այստեղ ոչ միայն ներկայացված է պարկի կենդանական, բուսական աշխարհը, այլև Սևան քաղաքի հետաքրքիր պատմությունը։
Պարզվում է՝ քաղաքը 1840-ականներին հիմնել են ռուսները, որոնք աքսորվել էին ցարի կողմից աղանդավորական շարժումներին (մոլոկաններ, դուխաբորներ, պրիգուններ, սուբոտնիկներ) հարելու համար։ Բնակավայրը որպես աքսորավայր էր ընտրվել խիստ, ցուրտ կլիմայի պատճառով։ Քաղաքն այդ ժամանակ ցարի դստեր պատվին Ելենովկա են կոչել (Սևան է անվանվել հետագայում, ըստ մի վարկածի՝ Արևմտյան Հայաստանից գաղթականները լիճը Վանա լճին են նմանեցրել, իսկ երբ կարկուտը բերքը փչացրել է, ասել են՝ «Սև Վան եկավ մեր գլխին»)։
© Sputnik / Aram NersesyanԹամարա Կիրակոսյանը
Старший специалист по информации Туристического центра Севанского национального парка Тамара Киракосян - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Թամարա Կիրակոսյանը
Կենտրոնի տեղեկատվության ավագ մասնագետ Թամարա Կիրակոսյանը ցույց է տալիս քաղաքի առաջին տան մանրակերտը։ Այն մինչև այսօր էլ կանգուն է։ Բայց 1840-ականներին, երբ այն կառուցվում էր, անմիջապես լճափին էր, հիմա արդեն՝ ափից շատ հեռու։ Ի դեպ, այնտեղ, որտեղ այսօր այցելուների կենտրոնն է, այդ ժամանակներում ևս ոչ թե ցամաք էր, այլ ջուր։
© Sputnik / Aram NersesyanՍևանի առաջին տան մակետը
Макет первого дома города Севан - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Սևանի առաջին տան մակետը
«Սևան» ազգային պարկի տարածքում 267 տեսակի թռչուն է ապրում, որից 39-ը Կարմիր գրքում են գրանցված։ Պարկի և մարզի խորհրդանիշը հայկական որորն է, մյուս կարևոր հերոսի մասին սկզբում էլ ասացի՝ սև ագռավն է, որը սովորական մոխրագույն ագռավից տարբերվում է ոչ միայն չափերով, այլև խելացիությամբ ու խոսքով։
Կենտրոնի գանձերից է 10 տարեկան, 95 սմ երկարություն ունեցող 16-կիլոգրամանոց իշխանը, որին որսացել են 1970-ականներին։ Թամարան ասում է՝ այդ տարիներին անգամ 22, 24 կգ կշռող ձկներ էլ են բռնվել, սակայն թանգարան չեն հասել։ Ի դեպ, ըստ մասնագետի՝ տարիներ առաջ Սևանա լճում 12 տեսակի ձկներ են ապրել, հիմա միայն 5-ն է մնացել՝ իշխանը, բեղլուն, սիգը, լճածածանը, կողակը։
© Sputnik / Aram Nersesyan«Սևան» ազգային պարկը
Tуристический центр Севанского национального парка - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
«Սևան» ազգային պարկը
Ջրի մակարդակի նվազելը Սևանի էկոհամակարգի վրա բացասական ազդեց, բայց երբ ջրերը հետ գնացին, բազմաթիվ պատմահնագիտական նյութեր գտնվեցին։ Օրինակ` հայտնաբերվեց Լճաշենի հսկայական դամբարանադաշտը, նաև մարդկանց ու կենդանիների ոսկորներ։ Թամարա Կիրակոսյանն առանձնացնում է հատկապես մեկը՝ զուբրի գանգը։
© Sputnik / Aram NersesyanԳոմեշի գլուխը «Սևան» ազգային պարկում
Черепа буйвола и бизона, находившихся под водой 2500 лет, в туристическом центре Севанского национального парка - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Գոմեշի գլուխը «Սևան» ազգային պարկում
«Այս ոսկորները գրեթե 2500 տարի ջրի տակ են եղել։ Փաստորեն այն ժամանակ այստեղ զուբրեր են ապրել, որոնք Հայաստանում հիմա ընդհանրապես չկան, անհետացել են»,- նշում է մասնագետը։
Սրահի մի անկյուն էլ հատկացված է «Արևավանի»` 40 տարի առաջ ստեղծված էկոլոգիապես մաքուր էներգիա ստանալու վահանակի մակետին։ Թամարան հպարտությամբ է այն ցույց տալիս ու ասում` Սևանը փոքրիկ, բայց առաջադեմ քաղաք է եղել միշտ։
© Sputnik / Aram Nersesyan

«Արևավանի» մակետը «Սևան» ազգային պարկում

«Արևավանի» մակետը «Սևան» ազգային պարկում - Sputnik Արմենիա
1/2

«Արևավանի» մակետը «Սևան» ազգային պարկում

© Sputnik / Aram Nersesyan

«Արևավանի» մակետը «Սևան» ազգային պարկում

«Արևավանի» մակետը «Սևան» ազգային պարկում - Sputnik Արմենիա
2/2

«Արևավանի» մակետը «Սևան» ազգային պարկում

1/2

«Արևավանի» մակետը «Սևան» ազգային պարկում

2/2

«Արևավանի» մակետը «Սևան» ազգային պարկում

«Սա 1985 թվականին Մոսկվայում ցուցահանդեսում երրորդ բրոնզի է արժանացել՝ որպես էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիա ստանալու համար ավանի մակետ։ Մի քանի տարի է, ինչ մեզ մոտ արևային վահանակները կան, բայց մոտ 40 տարի առաջ Սևանում արդեն նման բան է մշակվել։ Ի դեպ, Սևանում արևաշատությունը շատ մոտ է Եգիպտոսին, ճիշտ է, մեզ մոտ ցուրտ է, բայց արևոտ»,- ասում է Թամարան։
Արևային վահանակներից բացի մակետի վրա նաև հողմաղացներ են, մեծ տարաներ գոմաղբ այրելու համար, կարճ ասած՝ տարբեր հնարավորություններ են մշակվել՝ էկոլոգիապես մաքուր էներգիա ստանալու նպատակով։ Բայց Խորհրդային Միությունը փլուզվեց, ու մակետն էլ միայն թանգարանային ցուցանմուշ մնաց։
© Sputnik / Aram Nersesyan

Բեզուրայան այծը «Սևան» ազգային պարկում

Բեզուրայան այծը «Սևան» ազգային պարկում - Sputnik Արմենիա
1/6

Բեզուրայան այծը «Սևան» ազգային պարկում

© Sputnik / Aram Nersesyan

Որորները

Որորները - Sputnik Արմենիա
2/6

Որորները

© Sputnik / Aram Nersesyan

«Սևան» ազգային պարկը

«Սևան» ազգային պարկը - Sputnik Արմենիա
3/6

«Սևան» ազգային պարկը

© Sputnik / Aram Nersesyan

Սևանա լճի մակետը «Սևան» ազգային պարկում

Սևանա լճի մակետը «Սևան» ազգային պարկում - Sputnik Արմենիա
4/6

Սևանա լճի մակետը «Սևան» ազգային պարկում

© Sputnik / Aram Nersesyan

Բուն

Բուն - Sputnik Արմենիա
5/6

Բուն

© Sputnik / Aram Nersesyan

«Սևան» ազգային պարկի ցուցանմուշները

«Սևան» ազգային պարկի ցուցանմուշները - Sputnik Արմենիա
6/6

«Սևան» ազգային պարկի ցուցանմուշները

1/6

Բեզուրայան այծը «Սևան» ազգային պարկում

2/6

Որորները

3/6

«Սևան» ազգային պարկը

4/6

Սևանա լճի մակետը «Սևան» ազգային պարկում

5/6

Բուն

6/6

«Սևան» ազգային պարկի ցուցանմուշները

Լրահոս
0