00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանական մարդը չէր գրի. պատգամավորը` Փաշինյանին Չեմբերլենի օրինակով արդարացնելու մասին

© Sputnik / Asatur Yesayants Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2024
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է պատմական ուշագրավ գրառում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներից մեկի մասին:
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Այն, ինչ հրապարակվել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում, իրականում ոչ թե արդարացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջողական քաղաքականությունը, այլ հակառակը` նրա դեմ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանուկյանը համոզված չէ` այն իսկապե՞ս հանձաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջն է, թե՞ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կեղծ էջն է, որն օգտագործվում է նրա սեփական քարոզչության համար (գրառումը սկզբում անանուն էր, հետո ավելացվել է Անդրանիկ Քոչարյանի անունը, իսկ վերջում` Վան Սեբաստացի կեղծանունը)։
«Եթե իսկապես Քոչարյանն է այդ նյութը տեղադրել, դա մի բանի մասին կարող է խոսել` նա դա գրել է Փաշինյանի դեմ, կամ էլ կոտրել են էջը, քանի որ որևէ բանական մարդ չէր կարող Չեմբերլենի օրինակը բերել` արդարացնելու համար Փաշինյանի զիջողական քաղաքականությունը. Չեմբերլենի օրինակը լավագույն օրինակներից մեկն է, որ թույլ չտրվի Փաշինյանի քաղաքականության շարունակությունը։ Ավելի վատ օրինակ Փաշինյանին նկարագրելու համար դժվար էր գտնել»,– ընդգծեց Մանուկյանը։
Ո՞վ էր Նևիլ Չեմբերլենը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Նևիլ Չեմբերլենը համաշխարհային պատմության մեջ մնացել է որպես մեծ «լուզեր», հանձնող, զիջող, կամազուրկ մարդ։ 1938 թ. Մյունխենում նա ստորագրեց հայտնի համաձայնագիրը, որով սկսեց ազդարարել Հիտլերի հետ խաղաղության մասին։ Մինչդեռ կարճ ժամանակ անց Մեծ Բրիտանիան ներքաշվեց պատերազմի մեջ։

Ֆեյսբուքյան գրառման մեջ, սակայն, Չեմբերլենը նկարագրվում է որպես զգուշավոր և իմաստուն մարդ, որն իր կյանքն ու հեղինակությունը զոհաբերել է հանուն Մեծ Բրիտանիայի ազգային շահի։
Ըստ Գեղամ Մանուկյանի` Չեմբերլենից միայն մեկ ձևակերպում է ամբողջովին մարմնավորում Փաշինյանին. Մյունխենի համաձայնագրի ստորագրումից հետո նա ասաց հետևյալ հայտնի խոսքերը` «Ես այս սերնդին բերել եմ խաղաղություն»։
«Քաղաքագիտության մեջ այս խոսքերը համարվում են ամենազավեշտալի, ամենատխմար արտահայտություններից մեկը, քանի որ նրա խոստացած խաղաղությունից մեկ տարի անց Մեծ Բրիտանիան ու ամբողջ Եվրոպան ներքաշվել են պատերազմի մեջ։ Հատկանշական են տարիներ անց ԱՄՆ նախագահ Քենեդիի հայտնի խոսքերը, որ ոչ թե այս սերնդին է հարկավոր, այլ հավերժ, հարատև է պետք խաղաղություն»,– նշեց ընդդիմադիր պատգամավորը։
«Շաբաթվա վերջում պատերազմ կսկսվի, եթե... ». վարչապետը` Տավուշի սահմանազատման մասին
Ինչո՞ւ է հանկարծ իշխանությունը որոշել նման գրառում անել հարցին Մանուկյանը պատասխանեց, որ նրանց կողմից իրականացվող քաղաքականությունն արդարացնելու զինանոցն այնքան աղքատիկ է, որ արդեն դիմում են նման միջոցների ու արդյունքում էլ ավելի վատթարացնում վիճակը։
Լրահոս
0