00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
31 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանապահները մարտական գործողությունների համար չեն. գեներալ–մայորը` ի պատասխան Սիմոնյանի

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2024
Բաժանորդագրվել
Գեներալ-մայորը հիշեցրել է, որ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի տրամադրության տակ պետք է լինի երկրի պաշտպանության ծրագիրը, այդ թվում՝ հանրապետությունում գտնվող ռուս զինվորականների հետ համատեղ:
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի սահմանապահ զորքերը նախատեսված չեն մարտական գործողությունների համար. նրանց խնդիրն է պահպանել պետական սահմանը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։
Ավելի վաղ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ խիստ կասկածում է, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի վրա հարձակվել, ՌԴ սահմանապահները կկարողանան պաշտպանել մեր երկիրը։
«Սահմանապահ զորքերը չունեն այն քանակությամբ անձնակազմ, անհրաժեշտ մարտական տեխնիկա, որ մարտի մեջ մտնեն Թուրքիայի 3-րդ դաշտային բանակի հետ։ Հասարակ քաղաքացին լսում է խորհրդարանի խոսնակին, որը հայտարարում է, որ Ռուսաստանի սահմանապահ զորքերը չեն պաշտպանելու իրենց։ Իհարկե, նա իր համար եզրակացություններ կանի։ Այստեղ ակնհայտ նպատակ է հետապնդվում, դա հնարավոր չէ թաքցնել»,-նշեց գեներալ-մայորը։
Նա ընդգծեց, որ ԱԺ խոսնակի խնդիրը ոչ թե ՀՀ հասարակ քաղաքացիներին վախեցնելն է, այլ իմանալը, որ հանրապետությունում կա ԶՈւ գլխավոր շտաբ, որը պարտավոր է ունենալ այս կամ այն հատվածի, պետական սահմանի ուղղության պաշտպանության ծրագիր, որը համաձայնեցված է ՌԴ սահմանապահ զորքերի և 102 – րդ ռազմաբազայի հետ համատեղ գործողությունների համար՝ արտաքին ագրեսիայի դեպքում։
«Այնպիսի տպավորություն է, որ բոլոր կողմերից մարդկանց վախեցնելու գործընթաց է ընթանում։ Ինձ թվում է, որ մեր ղեկավարությունը չեղած տեղից խնդիրներ է փնտրում և տեսնում։ Համարում եմ սա հանրապետության ղեկավարության հերթական սխալը», - ասաց մեր զրուցակիցը։
Ստեփանյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում արդեն արտահայտվել էր «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին։ Նա նշել էր, որ մի քանի տասնամյակ շարունակ 3-4 ռուս սահմանապահներ հայ սահմանապահների հետ հսկում են սահմանն այդ հատվածում: Նրանք առանց Հայաստանի ղեկավարության իմացության ոչ մի քայլ չեն կարող ձեռնարկել։ Ծառայությունն այնտեղ իրականացվում է հայկական օրենսդրությանը համապատասխան։
«Եթե ինչ-որ մեկը որոշել է ոչնչից շոու սարքել, խնդիրը ներկայացնել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում և հետագայում սրել դրանք, թող այդպես էլ ասի։ Ես հենց այդպես եմ գնահատում այս ամենը։ Այլապես, էլ ինչու էին երկրի վարչապետը, խորհրդարանի խոսնակը, արտգործնախարարը բազմիցս թմբկահարում «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ծառայության դադարեցման անհրաժեշտության մասին», - նշեց Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատարը։
Նրա խոսքով՝ հենց այն փաստը, որ այդ մասին հայտարարում է երկրի իշխանությունը, խոսում է նրանց հակառուսական ուղղվածության մասին։
Նա նաև մատնանշեց այն հանգամանքը, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին համաձայնագիրը նախատեսում է պետական սահմանի առանձին հատվածների պահպանության աստիճանական հանձնում հայկական կողմին՝ ըստ պատրաստության:
«Զվարթնոցը» Հայաստանի արտաքին սահմանի պահպանության տեղամաս է։ Նույնը եղել է նաև Գյումրուև Էրեբունու օդանավակայաններում, որոնք հայ սահմանապահներին են հանձնվել առանց աղմուկի՝ առաջին իսկ դիմումի ժամանակ։ «Զվարթնոցում» էլ կարելի էր այդպես անել՝ առանց ցույց տալու, թե որքան «հզոր» ենք մենք։ Առանց հերոսացման: Պետք չէ հերոսացնել ոչ մեկին և ոչինչ», - ասաց Ստեփանյանը։
Ընդունելով, որ դաշնակցային հարաբերություններում կան որոշակի խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել առաջիկա ամիսների կամ տարիների ընթացքում, այնուամենայնիվ, գեներալ-մայորը սխալ է համարում Հայաստանին Ռուսաստանի հետ առճակատման մղելը:
«Չես կարողանում ընկերություն անել, գոնե թշնամություն մի արա», - ասում է նա:
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը մարտի 27–ին հայտարարեց, որ «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու հարցը վերջնականապես լուծված է` ավելացնելով, որ հայ-թուրքական սահմանից նրանց դուրս բերելու մասին խոսակցություն չի եղել:
Լրահոս
0