00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Շատ վտանգավոր իրավիճակ է Հայաստանի համար. Սուրեն Սուրենյանց
09:48
6 ր
Նաիրի Սարգսյան
Հայաստանցի գործարարներն իրենց բիզնեսը ՀՀ–ից տեղափոխում են Ռուսաստան. Նաիրի Սարգսյան
09:56
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ-որ սարսափելի և անհասկանալի մի բան. էպիլեպսիայի մասին միֆերն ու իրականությունը

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2024
Բաժանորդագրվել
Մարտի 26-ին նշվում է Էպիլեպսիայի դեմ պայքարի օրը։ Հիվանդության ախտորոշման, բուժման, ինչպես նաև հայ հասարակության մեջ էպիլեպսիայով տառապող երեխաների նկատմամբ վերաբերմունքի մասին Sputnik Արմենիային պատմել է «Կյանքի ճանապարհ» բարեգործական ՀԿ-ի նախագահ Ելենա Բաղդասարյանը։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik, Լիլիթ Հարությունյան։ Արդեն ավելի քան 10 տարի Ելենա Բաղդասարյանն ակտիվորեն լուսաբանում է էպիլեպսիայի թեման։ Դա այն հիվանդություններից է, որի մասին հայ հասարակությունում ընդունված չէ բացեիբաց խոսել:
14 տարի առաջ այս հիվանդությունը հայտնաբերվեց նրա երեխայի մոտ: Անցնելով ծանր փորձություններով լի ճանապարհ, որը, բարեբախտաբար, ավարտվեց լիարժեք ապաքինմամբ, Ելենան որոշեց կիսվել իր արժեքավոր փորձով նրանց հետ, ովքեր բախվել են նման խնդրի և օգնել մյուս ծնողներին պայքարել հիվանդության դեմ:
Մոտ վեց տարի առաջ Ելենա Բաղդասարյանը հիմնադրեց «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամը, որն աջակցում է էպիլեպսիայով և նյարդաբանական այլ խանգարումներով երեխաներին: Այս տարիների ընթացքում հիմնադրամին հաջողվել է լուծել բազմաթիվ կարևոր խնդիրներ, սակայն առավել նշանակալի առաջընթաց է գրանցվել անհրաժեշտ դեղերի հասանելիության հարցում: Այսօր, ի տարբերություն 15 տարի առաջվա իրավիճակի, երբ Հայաստանում անհրաժեշտ դեղամիջոցների սուր պակաս կար, պացիենտներին հասանելի է մոտ տասը ժամանակակից դեղամիջոց, որոնք գործնականում ապացուցել են իրենց արդյունավետությունը:
© Sputnik / Aram NersesyanПрезидент благотворительного фонда "Путь жизни" Елена Багдасарян в гостях радио Sputnik
Президент благотворительного фонда Путь жизни Елена Багдасарян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2024
Президент благотворительного фонда "Путь жизни" Елена Багдасарян в гостях радио Sputnik
«Կյանքի ճանապարհ» հիմնադրամը զգալի ներդրում է ունեցել նաև Հայաստանում հիվանդության ախտորոշման որակի բարձրացման գործում: Ելենա Բաղդասարյանն ընդգծում է, որ այսօր երկրում միայն բացառիկ դեպքերում է անհրաժեշտ հիվանդներին ուղարկել արտերկիր, օրինակ՝ Պետերբուրգ ՝ ախտորոշումը ճշգրիտ որոշելու համար: Նա նաև բարձր է գնահատում այս ոլորտում հայ մասնագետների պրոֆեսիոնալիզմը և նրանց ակտիվ համագործակցությունն արտերկրի գործընկերների հետ:
Հայաստանում էպիլեպսիայի վիրահատական բուժումը վաղուց ու հաջողությամբ կիրառվում է։ Հարկ է նշել, որ էպիլեպսիան ունի բազմաթիվ ձևեր, որոնց թվում կա օջախային էպիլեպսիա: Նման դեպքերում վիրաբուժական միջամտությունը նպատակ ունի հեռացնել ուղեղի այն հատվածը, որը նոպաներ է առաջացնում:
Երեխաներին աջակցելուց բացի, Ելենան հիմնադրամի առաքելությունը տեսնում է նաև հիվանդության մասին հավաստի տեղեկատվության առավելագույն տարածման և պիտակավորման դեմ պայքարի մեջ: Այնուամենայնիվ, Ելենան նշում է, որ հեշտ չէ փոխել հասարակության վերաբերմունքը էպիլեպսիայի նկատմամբ։ Հիմնական դժվարությունը կայանում է ծնողների դիմադրության մեջ, որոնք չեն ցանկանում կիսվել իրենց երեխաների վերականգնման պատմություններով՝ վախենալով շրջապատի վերաբերմունքից:
Այս արատավոր շրջանը դժվարացնում է առաջընթացը՝ ծնողները, որոնք ձգտում են պաշտպանել իրենց երեխաներին, որոնք հասարակության մեջ հաճախ բացասական վերաբերմունքի են բախվում նույնիսկ ապաքինվելուց հետո, ակամայից նպաստում են տաբուների ու ստերեոտիպերի պահպանմանը: Թեմայի տաբու լինելը խանգարում է էպիլեպսիայի բուժման հաջողության մասին տեղեկատվության տարածմանը, որն իր հերթին ամրապնդում է հասարակության կողմնակալությունն ու թյուրըմբռնումը:

Էպիլեպսիայի մասին ամենատարածված միֆերի մասին

Առաջին միֆն այն է, որ էպիլեպսիան չի բուժվում: Իրականում այն դեպքերի 70%-ում կա՛մ ամբողջական բուժվում է, կա՛մ հաջողությամբ վերահսկվում է դեղամիջոցներով:
Երկրորդը՝ թյուր կարծիք կա, որ էպիլեպսիան հոգեկան խանգարում է։ Իրականում դա նյարդաբանական հիվանդություն է, և, բացի այդ, աշխարհում ամենատարածվածն է. դրանից տառապում է մոլորակի յուրաքանչյուր հարյուրերորդ մարդը: Էպիլեպսիան կարող է զարգանալ որպես անկախ հիվանդություն կամ լինել մեկ այլ վիճակի ախտանիշ, և ոչ ոք ապահովագրված չէ հիվանդությունից:
Եվ երրորդ միֆն այն է, որ հիվանդությունը ժառանգական է: Իրականում էպիլեպսիայի միայն որոշ ձևեր են գենետիկորեն փոխանցվում։ Էպիլեպսիայով տառապող և՛ տղամարդը, և՛ կինը կարող են առողջ երեխաներ ունենալ, եթե վերահսկեն իրենց հիվանդությունը: Միևնույն ժամանակ, միանգամայն առողջ ծնողներից կարող է հիվանդ երեխա ծնվել, եթե նրանցից որևէ մեկը մուտացիայի ենթարկված գենի կրող է։
Լրահոս
0