00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:47
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

900 անձ չի հայտնվել բանտում, քանի որ դատարանն արդեն տնային կալանք է կիրառում. Մինասյան

© Sputnik / Asatur YesayantsԳրիգոր Մինասյան
Գրիգոր Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2024
Բաժանորդագրվել
Ընդհանուր առմամբ, արդարադատության նախարարությունը ձեռք է բերել 800 հատուկ սարքավորում։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանում շուրջ 900 անձ չի հայտնվել քրեակատարողական հիմնարկներում, որովհետև դատարանն արդեն կարողանում է տնային կալանք կիրառել։ Այս մասին ՀՀ ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Ինչ է ենթադրում տնային կալանքը ՀՀ–ում, և քանի մարդ է այս պահին տնային կալանքի տակ Երևանում
Նշենք, որ 2023 թվականի հունվարի 1-ից դատարանը կարողանում է տնային կալանք և վարչական հսկողություն կիրառել։ Արդարադատության նախարարությունը լեհական կազմակերպությունից մոտ 800 համապատասխան սարքավորում է ձեռք բերել` ոտքին ամրացվող հատուկ սարքեր։
«Այսօր ունենք պրոբացիայի մոտ 900 շահառու, որոնք չեն հայտնվել բանտում, որովհետև բարեփոխումների արդյունքում դատարանը հնարավորություն ունի տնային կալանք կամ վարչական վերահսկողություն կիրառել։ Առաջին մի քանի ամսում տեխնիկական խնդիրներ են եղել` կեղծ ահազանգեր էին ստացվում կամ դեպքեր էին լինում, որ մեզ մոտ ահազանգերը չէին արտացոլվում։ Վերջին եռամսյակում արձանագրում ենք, որ սիստեմը շատ լավ աշխատում է»,– նշեց Մինասյանը։
Նախարարն ընդգծեց` բարեփոխումները վերաբերելու են նաև քրեակատարողական հիմնարկներին: Թեև տեխնիկական արդիականացման և պահման պայմանների բարելավման գործընթացն արդեն սկսվել է, բայց նախարարը կարևոր համարեց նաև կադրային խնդիրը: Այս համատեքստում նա կարևորեց քրեակատարողական ծառայության աշխատակիցների ատեստավորումն ու աշխատավարձերի բարձրացումը:
Երևանում նոր կառուցվող ՔԿՀ–ն անհարմար կլինի «հեղինակությունների» համար. Անդրեասյան
Մինասյանը նկատեց նաև, որ նախկինում դատական գործերը ձգձգվում էին, քանի որ դատարանները ծանրաբեռնված էին: Այժմ աշխատավարձերի բարձրացման շնորհիվ նրանց թիվն ավելացել է, իսկ վարչական գործերի մի մասն անցել է նոտարների իրավասության տակ։
Նշենք, որ 2024 թվականին արդարադատության նախարարությունը 778 մլն դրամ է խնդրել պրոբացիայի ծառայության բարելավման համար։
Հիշեցնենք, որ Հայաստանում տնային կալանք կիրառելուց հետո պայմանները սահմանում է դատարանը` հաշվի առնելով որոշակի հանգամանքներ և մեղադրանքի ծանրությունը։ Սահմանափակումները կարող են վերաբերվել գործի հետ առնչվող անձանց հետ շփումներին և տանը հյուրեր ընդունելուն։ Տնային կալանքի դեպքում չկան կոնկրետ նշված օրեր ու ժամեր մեղադրյալի տուն այցելելու համար, դա կարող է լինել նույնիսկ օրական մի քանի անգամ։
Լրահոս
0