00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2023 թ․ ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է պետությանը պատճառված 16 մլրդ դրամի վնաս․ Աբազյան

© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2024
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը
Բաժանորդագրվել
ԱԱԾ տնօրենի խոսքով` 2023 թ-ին ՀՀ ԱԱԾ-ին հաջողվել է կանխել ավելի քան 2 մլն կիբեռհարձակման փորձ։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. 2023 թ․ ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կարողացել է բացահայտել է երկրին պատճառված շուրջ 16 մլրդ դրամի վնաս, որից վերականգնվել է 395 մլն դրամը։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այդ մասին տեղեկացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։
«ՊԵԿ-ի հետ համատեղ բացահայտել ենք տնտեսական գործունեությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների կողմից ընդհանուր առմամբ շուրջ 3,9 մլրդ դրամի չափով հարկային պարտավորություններ չկատարելու դեպքեր։ Բացահայտվել են նաև կանխամտածված սնանկության սխեմաներ, որոնցով ի հայտ է բերվել պետությանը պատճառված շուրջ 1,8 մլրդ դրամի վնաս»,- հայտարարեց նա։
Աբազյանը նշեց, որ 2023 թ․ ընթացքում թմրամիջոցների մաքսանենգության ու ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 16 խոշոր դեպք։ Բացահայտվել է նաև 204 կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որոնք առնչվել են մաքսային, առողջապահական, էկոնոմիկայի ու իրավապահ համակարգին, ինչպես նաև փողերի լվացմանը։
Ըստ նրա՝ կանխվել է ավելի քան 2 մլն կիբեռհարձակման փորձ։
Աբազյանը հիշեցրեց, որ 2023 թ․ ԱԱԾ-ում մեկնարկել է ատեստավորման գործընթացը։
«Մինչև 2023 թ․ տարեվերջ մասնակցել ու դրական գնահատական է ստացել ծառայողների շուրջ 20 տոկոսը։ Ատեստավորված ծառայողների աշխատավարձն ավելացել է միջինը շուրջ 57 տոկոսով։ Որոշում է կայացվել ՀՀ սահմանապահ զորքերի և հատուկ ստորաբաժանումների ֆունցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանել բնակարանային պայմաների բարելավման հնարավորություն»,- տեղեկացրեց ԱԱԾ տնօրենը։
Ըստ նրա՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում զինծառայողների թիվը 2023 թ․ 2022 թ․ համեմատ ավելացել է շուրջ 9 տոկոսով։ Բացի այդ, Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում բացվել է սահմանապահ զորքերի կառավարման դասընթաց, որտեղ ուսումնառություն են անցնում ՀՀ սահմանապահ զորքերի կուրսանտները։
Հիշեցնենք` 2023–ի մարտի 1–ին ՀՀ ԱԺ–ն ընդունեց ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ատեստավորում անցնելու դեպքում հավելավճար հաշվարկող օրենքի նախագիծը:
Լրահոս
0