00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային չվերթեր իրականացնել. տնօրեն

© Sputnik / Aram Nersesyan«Սյունիք» օդանավակայան
«Սյունիք» օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2024
«Սյունիք» օդանավակայան
Բաժանորդագրվել
Օդանավակայանում տեղադրվել է ամպի ստորին շերտի բարձրությունը չափող սարք, պատրաստվում են մեկ այլ սարք էլ տեղադրել, որը կկրճատի չվերթերի չեղարկման հավանականությունը:
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. «Սյունիք» օդանավակայանի ներուժն ամբողջությամբ կարող է բավարարել միջազգային չվերթեր իրականացնելուն։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը։
Նա նշել է, որ կան որոշ իրավական և տեխնիկական հարցեր, որոնք պետության կողմից կարգավորելու դեպքում, սեղմ ժամկետներում հնարավոր կլինի «Սյունիքը» դարձնել միջազգային հանգույց։
Տնօրենի խոսքով` բնության քմահաճույքներից կախվածությունը թուլացնելու, «Սյունիք» օդանավակայանի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու և չեղարկումների քանակը կրճատելու նպատակով ՀՀ կառավարությունը կատարում է ներդրումներ, ձեռք բերում և տեղադրում համապատասխան սարքեր:
«Արդեն իսկ տեղադրվել է ամպի ստորին շերտի բարձրությունը չափող սարք: Առաջիկայում նախատեսվում է տեղադրել նաև VOR/DME սարքավորում, որը օդաչուներին հնարավորություն է ընձեռում ստանալ ավելի շատ տեղեկություններ և էականորեն կրճատում է չվերթերի չեղարկման հավանականությունը»,– ասել է Վարդանյանը։
«Սյունիք» օդանավակայանի բնականոն գործունեությունն ամբողջությամբ ապահովվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հատկացրած ֆինանսական միջոցներով: 2023 թ. հիմնադրամն օդանավակայանին տրամադրել է ավելի քան 150 մլն դրամ։ Վարդանյանի վստահեցմամբ` այս պահին օդանավակայանն իր առջև դրված խնդիրները լուծելու համար նոր ներդրումների կարիք չունի:
Նշենք, որ այս պահին «Սյունիք» օդանավակայանում վայրէջք է կատարում միայն Երևանից մեկնող ինքնաթիռը, սակայն տեսանելի ապագայում այստեղից կարող են չվերթեր բացվել նաև այլ երկրներ: Հայաստանի հարավային այս օդանավակայանը ի սկզբանե նախագծվել և կառուցվել է միջազգային չվերթեր սպասարկելու հնարավորությամբ և հեռանկարով:
Երևան–Կապան–Երևան չվերթի առաջին թռիչքը տեղի է ունեցել դեռ անցյալ տարվա ապրիլի 26–ին: Այն կրում էր տեխնիկական բնույթ: Իսկ օգոստոսի 21–ից սկսել են իրականացնել կոմերցիոն ուղևորափոխադրումներ, որոնք կատարվում են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ:
Գորիսի օդանավակայանի վերագործարկման համար որոշ աշխատանքներ են արվել. Սանոսյան
Լրահոս
0