00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թքա′ծ ձեր այդ տխրահռչակ դեմոկրատիայի վրա, ես հո հանուն դրա տնից-տեղից չե՞մ զրկվելու»

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Բաժանորդագրվել
Ժողովրդին հուզող այս հարցը ողջ սրությամբ բարձրաձայնելու փոխարեն միայն հպարտանում ենք մեր դեմոկրատական նվաճումներով ու պարծանքով խոսում այն մասին, որ մի երկու կետով առաջ ենք շարժվել այս կամ այն միջազգային կազմակերպության ամենամյա ցանկում։
Վերջին տարիներին, երբ աննախադեպ իրադարձություններ տեղի ունեցան՝ զինված ադրբեջանցիները առանց դիմադրության մտան Հայաստան, գրավեցին մեր տարածքների մի մասը և հայտարարեցին, որ երբեք չեն հեռանալու այդտեղից, իսկ բոլոր արցախցիները ստիպված եղան լքել իրենց պապենական հողերը, հայերիս ավելի ու ավելի է տանջում տրամաբանական հարցը՝ լա′վ, բա ինչու զարգացած դեմոկրատական պետությունները չեն օգնում մեզ, մանավանդ որ մեր բրենդը ժողովրդավարությունն է, ու նաև ժողովրդավարության բաստիոն ենք դարձել։ Այնինչ, նա, ով մեր դեմ ուժ է կիրառում և շարունակ պատերազմով է սպառնում, գնալով հեռանում է դեմոկրատիայից։ Դեմոկրատնե′ր բոլոր երկրների՝ բա եկեք կանգնե′ք մեր կողքին։
Եվ ժողովրդին հուզող այս հարցը ողջ սրությամբ բարձրաձայնելու փոխարեն միայն հպարտանում ենք մեր դեմոկրատական նվաճումներով ու պարծանքով խոսում այն մասին, որ մի երկու կետով առաջ ենք շարժվել այս կամ այն միջազգային կազմակերպության ամենամյա ցանկում։ Այսինքն, պարզապես բաց ենք թողնում ամենահարմար առիթները։ Ընդամենը մի օրինակ։ Անցած տարի տեղի ունեցավ Ջո Բայդենի նախաձեռնած երկրորդ առցանց գագաթնաժողովը «Հանուն ժողովրդավարության» հնչեղ անվանումով։ Մեր երկրի ղեկավարն իր ելույթում մանրամասն պատմեց, թե ինչպես է Ադրբեջանը շրջափակել և սովի մատնել ղարաբաղցիներին, վերջում էլ ասաց. «Մենք համոզված ենք, որ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը մեզ կօգնի գտնել ճանապարհ դեպի խաղաղություն»։ Ի՞նչ եղավ դրանից հետո։ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա և էթնիկ զտում իրականացրեց այնտեղ՝ համայն աշխարհի դեմոկրատների անտարբեր հայացքի ներքո։
Անցավ մեկ տարի։ Այս շաբաթ տեղի ունեցավ «Հանուն ժողովրդավարության» երրորդ առցանց գագաթնաժողովը։ Թվում էր, թե մենք շատ կոշտ հարցադրում կանենք՝ բա ի՞նչու չպաշտպանեցիք դեմոկրատիան, ինչո՞ւ գոնե չսաստեցիք այն մարդուն, որը իշխանությունը հորից նվեր է ստացել ու մինչև հիմա էլ ոչ մի այլակարծություն չի հանդուրժում, ինչո՞ւ հանգիստ թույլ տվեցիք նրան, որ Կալաշնիկովի փողի տակ իրենց հայրենիքից վտարի հայերին, որոնք փորձում էին ժողովրդավարական հասարակություն կերտել։ Փոխարենը որոշեցինք կրկին հիշեցնել աշխարհին մեր աննախադեպ նվաճումները։ Մեջբերեմ Հայաստանի ղեկավարի ելույթից. «Ըստ Freedom House-ի զեկույցների, Հայաստանը մի քանի տարի անընդմեջ դասվում է «Ազատ ինտերնետ» ունեցող երկրների շարքում։ Մենք գրանցել ենք բարելավում Ազատության միջազգային ինդեքսում՝ մեկ տարվա ընթացքում մեր դիրքերն առաջ մղելով 2 կետով։ Հայաստանն առաջընթաց է գրանցել նաև Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում` 2023 թվականին իր դիրքերը բարելավելով 2 կետով»։ Եվ ընդամենը հռետորական հարցի տեսքով հնչեց բոլորիս անչափ հուզող հարցադրումը՝ արդյոք ժողովրդավարությունը կարո՞ղ է ապահովել անվտանգություն և կայունություն։
Ծանր երկընտրանքի առջև. պատերա՞զմ, թե՞ պատերազմի հավերժ վտանգ
Երևի կարելի էր շատ ավելի սուր և կոնկրետ ձևակերպել այս հարցը՝ արդյոք զարգացած տերությունները գիտակցաբար չե՞ն ստում, երբ փորձում են մեր գլխում ամրապնդել այն պատրանքը, թե որքան ավելի դեմոկրատ լինենք, այնքան ավելի անվտանգ կլինեն մեր սահմանները։ Ախր, մեր փորձը ճիշտ հակառակն է ապացուցում։ Հենց որ թավշյա հեղափոխություն իրականացրինք համատարած կոռուպցիայի և կեղծվող ընտրությունների դեմ ու բռնեցինք դեպի լիակատար դեմոկրատիա տանող ճանապարհը, անմիջապես էլ հարձակման ենթարկվեցինք, այսպես ասենք, «ոչ դեմոկրատական ռեժիմի» կողմից, որը ոչ միայն բռնի տեղահանեց ղարաբաղցիներին և Հայաստանից էլ 200 քառակուսի կիլոմետր զավթեց, այլև շարունակում է վերջնագրեր ներկայացնել՝ պահանջելով նորանոր տարածքներ ու բնակավայրեր։ Չունե՞ք արդյոք մտավախություն, որ հասարակ մարդն ի վերջո կասի՝ թքա′ծ ձեր այդ տխրահռչակ դեմոկրատիայի վրա, ես հո հանուն դրա տնից-տեղից չե՞մ զրկվելու ։
Իհարկե, մինչև հիմա էլ լիովին համաձայն եմ այն գործիչների և քաղաքագետների հետ, որոնք դեռ երեսուն տարի առաջ պնդում էին՝ Ղարաբաղի հարցը շատ հեշտությամբ կլուծվի, եթե ողջ տարածաշրջանում ժողովրդավարություն հաստատվի, և Հայաստանն ու Ադրբեջանը իսկապես դեմոկրատական երկրներ դառնան։ Բայց էդպես չեղավ։ Եվ հիմա արդեն հարցն այլ կերպ պետք է ձևակերպել՝ իսկ ի՞նչ անել, եթե հակամարտության կողմերից մեկը ձգտում է դեպի ժողովրդավարություն, այնինչ, մյուսը գնալով ավելի ու ավելի բռնապետական է դառնում. արդյոք ժողովրդավարական հզոր երկրներն ու միջազգային կառույցները չպիտի՞ բռունցքվեն բռնակալության դեմ՝ միանշանակ հասկացնելով նրան, որ երբեք թույլ չեն տա որևէ ոտնձգություն դեմոկրատ հարևանի դեմ։
Facebook - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2024
Վերահաս վտանգին ընդառաջ միավորվելու փոխարեն բողոքի առանձին օջախներ ենք ստեղծել
Համաձայնե′ք՝ հենց սրա մասին արժե խոսել զանազան միջազգային հաթակներում, այլ ոչ թե փաստել, որ երկու կետով առաջխաղախում ենք գրանցել այսինչ ցուցակում։ Չէ՞ որ դեռ 2007 թվականին անվտանգության հարցերին նվիրված՝ Մյունխենի համաժողովում ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ Ջոզեֆ Լիբերմանն է բարձրացրել այդ հարցը՝ արդյո՞ք մենք պետք է անհաղորդ ու անտարբեր հետևենք առանձին տարածաշրջաններում տեղի ունեցող հակամարտություններին, ավտորիտար ռեժիմների ու բռնակալների գործողություններին։
Ախր, ակնհայտ է, որ ամերիկացի սենատորի այն ժամանակվա հարցադրումն այսօր ամենաանմիջական ձևով հենց մեզ է վերաբերում։ Ինչո՞ւ մենք հիմա նույնը չենք բարձրաձայնում։ Ինչի՞ց ենք վախենում։ Պատերազմի՞ց։ Բայց չէ՞ որ այդ մշտական վախը մեզ հենց պատերազմին է մոտեցնում։
Լրահոս
0