00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսության մեջ որոշակի կղզիացում կա. նախարարը` հարկատեսակների փոփոխության մասին

© Sputnik / Asatur YesayantsՎահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Բաժանորդագրվել
Նախարարը նշեց, որ տնտեսվարողները նախընտրում են աշխատել շրջհարկի համակարգում, քանի որ այնտեղ ավելի պարզեցված համակարգ է գործում ու այդ պատճառով չեն ցանկանում անցնել ԱԱՀ–ի։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ տնտեսության մեջ որոշակի կղզիացում կա. շրջանառության հարկով աշխատող տնտեսվարողները իրար հետ են համագործակցում, ընդհանուր հարկման համակարգում աշխատողները` իրար հետ։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2023 թ.–ի պետական բյուջեի կատարողականը և 2024 թ.–ին նախատեսվող փոփոխությունները։
«Այս երևույթը որոշակիորեն զսպում է մեր ընդհանուր տնտեսության զարգացումը։ Միասնական սկզբունքի կիրառումը, կարծում ենք, որ բավականին լավ հնարավորություններ կարող է ստեղծել ու օդ, շունչ բացել տնտեսության մեջ, որպեսզի տնտեսվարողներն ավելի ազատ ու ավելի մեծ ծավալով կարողանան տնտեսական գործունեություն իրականացնել»,– հայտարարեց Հովհաննիսյանը։
Նախարարը նշեց, որ տնտեսվարողները նախընտրում են աշխատել շրջհարկի համակարգում։ Քանի որ այնտեղ ավելի պարզեցված համակարգ է գործում, այդ պատճառով էլ չեն ցանկանում անցնել ԱԱՀ–ի։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը ցանկանում է չեղարկել շրջանառության հարկի համակարգը կամ առաջարկել այլ` ավելի լավ համակարգեր։
«Օրինակ` մտածում ենք շահութահարկի փոխարեն կիրառել դիվիդենտի հարկ, որը գործում է տարբեր երկրներում։ Առաջիկա տարիներին մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք այնպիսի պարզ համակարգեր ստեղծել, որ տնտեսվարողները կարողանան արդյունավետ գործունեություն ծավալել` առանց մտահոգություն ունենալու, որ կարող են հավելյալ վարչարարական խնդիրների բախվել»,– վստահեցրեց Հովհաննիսյանը։
Ըստ նրա` սա ավելի շատ միջնաժամկետ խնդիր է, որի հետ կապված առաջիկա տարիներին դեռ առիթ կունենան խոսելու, երբ ՀՀ կառավարությունը կմշակի կոնկրետ այն գործիքակազմը, որը կփոխարինի շրջանառության հարկի համակարգին։
«Վերջին տարիներին թվային գործիքների զարգացումը վստահություն է տալիս, որ մենք կկարողանանք այնպիսի ավտոմատացված համակարգեր կիրառել, որպեսզի ՊԵԿ–ը մեր տնտեսվարողի փոխարեն կարողանա գեներացնել այն բոլոր հաշվետվությունները, որոնք հնարավորության սահմաններում անհրաժեշտ են»,– ընդգծեց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ շրջանառության հարկի համակարգից դուրս են գալիս նոտարական և փաստաբանական ծառայությունները։ Վերջնական տարբերակում, թե էլ որ ծառայությունները կառավարության հետ քննարկման արդյունքում կավելանան կամ դուրս կգան, պարզ կդառնա առաջիկայում։
Հանցավոր սխեմա ՀՀ–ում. օղի արտադրող ընկերությունը շուրջ 3,2 մլրդ դրամ հարկեր է թաքցրել
Լրահոս
0