00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ-ում կարծում են, որ Տավուշի հատվածում խառնաշփոթը ծառայել է երրորդ ուժերի շահերին

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Արթուր Հովհաննիսյան
Բաժանորդագրվել
Իշխանական պատգամավորները վստահ են, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը վնասազերծելու է դանդաղ գործողության ռումբը։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik․ Սահմանազատման հարցում Հայաստանը միակողմանի զիջումների չի գնալու։ Այսօր Ազգային ժողովում լրագրողերի հետ ճեպազրույցի ժամանակ վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ այն, ինչ պատկանում է Հայաստանին, մնալու է Հայաստանին, ինչը՝ ոչ, ոչ:
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասկիպարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ էր ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպար, Խերիմլի և Ղըզըլգաջիլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։
Հովհաննիսյանը հայտարարեց, թե Բաղանիս Այրիմ, Աշաղ Ասկիպար, Խերիմլի և Ղըզըլգաջիլի գյուղերը երբեք Հայաստանի ինքնիշխան տարածք չեն եղել, ուստի չի կարելի պնդել, որ ինչ-որ մեկը հանձնում է հայկական տարածքները:
«Մենք սահմանազատում ենք ՀՀ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի դիմացի սահմանները, որը մինչ այս պահը շփման գիծ է։ Մենք ուզում ենք շփման գիծը վերածել պետական սահմանի։ Երբ ասում ենք «շփման գիծ», հասկանում ենք «կրակոց», երբ ասում ենք «սահման», հասկանում ենք խաղաղություն, սահմանապահներ, ոչ զինված ուժեր։ Մենք սա ենք անում»,- ասաց Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ տարիներ շարունակ խառնաշփոթ էր, ոչ ոք չգիտեր, թե որ հողակտորն է հայկական, որը՝ ադրբեջանական։ Այդ խառնաշփոթը դանդաղ գործողության ռումբ էր երկու երկրների միջև, և այդ ամենը ծառայում էր երրորդ երկրի շահերին։ Հովհաննիսյանը չմանրամասնեց, թե ում նկատի ունի` «երրորդ երկիր» ասելով։
Ինչ վերաբերում է Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներին, ապա այնտեղ էլ սահմանագծման աշխատանքներ են իրականացվելու նույն սկզբունքով և նույն բանաձևով, ինչ Տավուշում։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր կողմից հավելեց, որ առայժմ Ադրբեջանը հրաժարվում է զորքերը դուրս բերել գրավյալ տարածքներից, և այստեղ բանալի բառը «առայժմ»–ն է: Նա համոզված է, որ կան բազմաթիվ հարցեր, որոնց լուծումը պետք է գտնել առանց մեկ կրակողի։ Գլխավորն այն է, որ աստիճանաբար, սահմանի յուրաքանչյուր հատվածի սահմանազատման ճանապարհով հնարավոր լինի գնալ վերջնական լուծման։
Բաքվի պահանջած տարածքները ՀՀ–ի մի մասն են. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր
Լրահոս
0