00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կալանքից ազատ է արձակվել բողոքի ակցիայի մասնակից արցախցի երիտասարդը` Մխիթար Օհանջանյանը

© SputnikՈստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակցին. արխիվային լուսանկար
Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակցին. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Բաժանորդագրվել
21 ամյա երտասարդը կալանավորվել էր զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Այսօր առաջին ատյանի դատարանի որոշմամբ ազատ է արձակվել 2023 թ.–ի սեպտեմբերի 19-ի բողոքի ակցիային մասնակցած արցախցի Մխիթար Օհանջանյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Քիչ առաջ (5–ամսյա կալանքից հետո) Առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրից ազատ արձակվեց 2023 թ. սեպտեմբերի 19-ի բողոքի գործողությունների մասնակցության համար բանտարկված Մխիթար Օհանջանյանը, որը Արցախի Հադրութի Տումի գյուղի նախկին բնակիչ է: 11 չնահանջողների դատը շարունակվում է»,– գրել է նա։
21 ամյա երիտասարդը կալանավորվել էր զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով։
Մխիթար Օհանջանյանը մասնակցել է 2023 թ.–ի սեպտեմբերի 19-ին Արցախում ադրբեջանական ԶՈւ–ի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին Երևանում տեղի ունեցած ցույցերին։ Նա հետախուզման մեջ էր 2023 թ.–ի հոկտեմբերի 24-ից։ Նրան Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու կալանավորել էին հոկտեմբերի 27-ին։
Մխիթար Օհանջանյանի պաշտպանությամբ զբաղվում էր փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 20-ին մի խումբ արցախցիներ շրջափակել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքը։ Ցուցարարները բողոքում էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, համաձայն որի` հոկտեմբերի 1-ից ԱՀ բոլոր պետաշխատողները, բացի իշխանության մարմինների առաջին դեմքերից ու որոշ կառույցների աշխատակազմերի ղեկավարներից, ազատվել են աշխատանքից` առանց աշխատավարձ ստանալու։
Արցախցիները երկու անգամ ներխուժեցին ներկայացուցչության շենք, փողոցում էլ ծեծեցին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցեց բողոքի ակցիայի մասնակիցների հետ, սակայն ոմանք գոհ չմնացին հանդիպման արդյունքներից ու նախագահի` իրենց տրված պատասխաններից։
Լարված մթնոլորտը փորձում էին հանդարտեցնել իրավապահները։ Հավաքի 10 մասնակիցներ ձերբակալվեցին։
Լրահոս
0