00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրեմլը կասկածի տակ է դնում հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության արդյունավետությունը

© Sputnik / Павел Бедняков / Անցնել մեդիապահոցԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2024
Դմիտրի Պեսկով
Բաժանորդագրվել
Դմիտրի Պեսկովը նշել է, որ Երևանը միակողմանի որոշում է կայացրել։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Կրեմլում կասկածով են վերաբերվում հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետությանը։ ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրին, որն այսօր վավերացրեց ՀՀ Ազգային ժողովը։
«Այստեղ հավանաբար արժե կասկածի տակ դնել նման առաքելության հնարավոր արդյունավետությունը»,– ասել է նա։
Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ բացի դրանից Երևանի գործողությունները համաձայնեցված չեն ադրբեջանական կողմ հետ։
«Հարցն այն է, թե ինչն է դիտարկման առարկա, և արդյոք ադրբեջանական կողմը ճանաչում է այդ առաքելությունը: Եթե մենք ճիշտ ենք հասկանում, ադրբեջանական կողմը շատ բացասական է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին, և ես կասկածում եմ, որ այնտեղ ըմբռնումով կընդունվի նման մանդատը»,– ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` դա Երևանի միակողմանի որոշումն է։
Հիշեցնենք` Եվրոպական խորհրդի որոշմամբ` ԵՄ դիտորդական առաքելությունը մշտական հիմունքներով Հայաստանում պաշտոնապես տեղակայվեց 2023 թվականի փետրվարի 20-ից: Մինչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերից, առաքելությունը Հայաստանում էր ժամանակավոր հիմունքներով։
Ըստ համաձայնագրի` դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի:
Չի բացառվում, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելության մանդատը երկարաձգվի ևս 2 տարով. Փաշինյան
Լրահոս
0