https://arm.sputniknews.ru/20240320/alen-simvonjann-u-gagik-baghuncy-handipel-en-zlm-73572313.html
Ալեն Սիմոնյանն ու Գագիկ Բաղունցը հանդիպե՞լ են. ԶԼՄ
Ալեն Սիմոնյանն ու Գագիկ Բաղունցը հանդիպե՞լ են. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Այդ հարցով դեռևս տարեվերջին ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Գագիկ Բաղունցը գրավոր դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ 20.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-20T09:59+0400
2024-03-20T09:59+0400
2024-03-20T10:16+0400
արցախ
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/08/65482180_0:0:1600:901_1920x0_80_0_0_3448c1a92d47bf157c3119717a648c15.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Դեռևս տարեվերջին Արցախի ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Գագիկ Բաղունցը գրավոր դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ընդունելություն խնդրելով, որ քննարկեն Արցախի և Հայաստանի միջև միջխորհրդարանական նիստեր անցկացնելու հարցեր, հայտնում է «Հրապարակ» թերթը։Սակայն, ըստ պարբերականի, Ալեն Սիմոնյանը մերժել է՝ պատասխանելով, որ եթե որպես քաղաքացի է ուզում հանդիպել, կընդունի, որպես ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար` ոչ։ Հիշեցնենք, որ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը սեպտեմբերյան իրադարձություններից հետո գտնվում է Բաքվի բանտում, նրան փոխարինում է Բաղունցը։ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանը «Հրապարակին» հաստատել է․Թերթի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ նախագահը ամեն դեպքում հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ ու փորձել է պայմանավորվել, որ Արցախ-Հայաստան միջխորհրդարանական քննարկում-հանդիպում կազմակերպվի, սակայն ՀՀ ԱԺ նախագահը չի ցանկացել լսել այդ մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/08/65482180_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b67905b1a22d257ceb8d17725c701545.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, ալեն սիմոնյան
Ալեն Սիմոնյանն ու Գագիկ Բաղունցը հանդիպե՞լ են. ԶԼՄ
09:59 20.03.2024 (Թարմացված է: 10:16 20.03.2024) Այդ հարցով դեռևս տարեվերջին ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Գագիկ Բաղունցը գրավոր դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Դեռևս տարեվերջին Արցախի ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Գագիկ Բաղունցը գրավոր դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ընդունելություն խնդրելով, որ քննարկեն Արցախի և Հայաստանի միջև միջխորհրդարանական նիստեր անցկացնելու հարցեր, հայտնում է «
Հրապարակ» թերթը։
Սակայն, ըստ պարբերականի, Ալեն Սիմոնյանը մերժել է՝ պատասխանելով, որ եթե որպես քաղաքացի է ուզում հանդիպել, կընդունի, որպես ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար` ոչ։ Հիշեցնենք, որ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը սեպտեմբերյան իրադարձություններից հետո գտնվում է Բաքվի բանտում, նրան փոխարինում է Բաղունցը։
ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանը «Հրապարակին» հաստատել է․
«Այո, հարցում եղել է: Ալեն Սիմոնյանը հրաժարվել է ընդունել Գագիկ Բաղունցին: Ինչ վերաբերում է որպես ՀՀ քաղաքացի ընդունելությանը, պարոն Սիմոնյանը պատրաստ է ընդունել ցանկացած ՀՀ քաղաքացու: Դրա համար նախատեսված ընթացակարգ և օրեր կան»։ Իսկ թե այլ կարգավիճակով հանդիպում եղել է, խոսնակը պատասխանել է` ոչ, չի եղել:
Թերթի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ նախագահը ամեն դեպքում հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ ու փորձել է պայմանավորվել, որ Արցախ-Հայաստան միջխորհրդարանական քննարկում-հանդիպում կազմակերպվի, սակայն ՀՀ ԱԺ նախագահը չի ցանկացել լսել այդ մասին: