https://arm.sputniknews.ru/20240319/larsy-bacvel-e-bvolvor-transpvortajin-mijvocneri-hamar-73552503.html
Լարսը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Լարսը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Sputnik Արմենիա
Գուդաուրի–Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով` միայն ձնահոսքի թունելներով։ 19.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-19T17:27+0400
2024-03-19T17:27+0400
2024-03-19T17:27+0400
լարս
վերին լարս
ճանապարհ
բեռնատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28781462_0:300:2896:1929_1920x0_80_0_0_2dfc8e6cc1647f7d3240b9c194e220cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. «Վերին Լարս» անցակետով Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։Հայտնել ենք, որ այսօր առավոտյան Լարսը փակվել էր կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար ինտենսիվ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով։Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն. կցորդՆախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
լարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28781462_42:0:2634:1944_1920x0_80_0_0_5c933cf6779a641719602feb1ba43428.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լարս, վերին լարս, ճանապարհ, բեռնատար
լարս, վերին լարս, ճանապարհ, բեռնատար
Լարսը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Գուդաուրի–Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով` միայն ձնահոսքի թունելներով։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. «Վերին Լարս» անցակետով Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Հայտնել ենք, որ այսօր առավոտյան Լարսը փակվել էր կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար ինտենսիվ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով»,– նշել է Հակոբյանը։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: